Թափուր աշխատատեղ. Բիզնես խորհրդատու
Տարածաշրջան. ք. Երևան
Աշխատանքի նկարագրություն. Բիզնես խորհրդատուն պատասխանատու է բիզնես հաճախորդների ներգրավման և պահպանման, նրանց հետ հարաբերությունների կառավարման, որակյալ վարկային պորտֆելի ձևավորման համար
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Պոտենցիալ ՓՄՁ և միկրո հաճախորդների բազայի ստեղծում և ներգրավմանն ուղղված այցելությունների իրականացում
- Խորհրդատվության տրամադրում, հաճախորդների բանկային պահանջմունքների բացահայտում
- Վարկային հայտի վերլուծություն և հաստատում
- Վարկային պորտֆելի որակի վերահսկողություն և մոնիթորինգ, առկա ու պոտենցիալ խնդրահարույց վարկերի հսկողություն
- Վարկային պորտֆելի վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում և իրականացում
Պահանջվող որակավորում.
Կրթություն. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտներում
Աշխատանքային փորձ. 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին
0 Comments