Աշխատանք․ բժիշկ-ստոմատոլոգ - «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ, Երևան

Publish Date: Jun 02, 2015

Deadline: Jun 20, 2015

Աշխատանք` բժիշկ-ստոմատոլոգ

Աշխատանքային վայր` «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության Երևանի «Նորք» մանկական կլինիկա։

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության առաքելությունն է.

  • նպաստել Հայաստանի մանուկների և մայրերի առողջության, հոգևոր-բարոյական և սոցիալական վիճակի բարելավմանը` նրանց ընտանիքներում և միջավայրում` զերծ մնալով կուսակցական և կրոնական ազդեցություններից,
  • ծավալել բուժական-բժշկական, ատամնաբուժական, սոցիալական, բարեգործական և հասարակական գործունեություն։

 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության Երևանի «Նորք» մանկական կլինիկան հայտարարում է մրցույթ բժիշկ-ստոմատոլոգի թափուր տեղի համար։

Պահանջներ.

  • աշխատանքային փորձը նախընտրելի է.
  • պատասխանատվություն ատամնաբուժական ծառայության ընդհանուր մակարդակի ապահովման համար,
  • երեխաների հետ աշխատելու փորձ և թիմային աշխատանքի կարողություններ,
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն,
  • հետաքրքրվածություն Հայաստանում հասարակական և բարեգործական ծրագրերի իրականացման գործում,
  • համակարգչային ծրագրերի և անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն։

Պարտականություններ.

  • «Ատամնաբուժական ծառայության ծավալներով» նախատեսված գործունեության լիակատար տիրապետում, 
  • բուժական միջոցառումների կատարում, ղեկավարվելով «Ատամնաբուժական ծառայության արձանագրություններում» նշված ցուցումներով, 
  • հիվանդներին բժշկական օգնության տրամադրում՝ բացառապես անվճար հիմունքներով, 
  • անհետաձգելի միջամտության կարիք ունեցող հիվանդների արտահերթ ընդունում,
  • առաջնակի դիմած բոլոր հիվանդների գրանցում և ընդունում տվյալ աշխատանքային օրվա ընթացքում,
  • բուժումն ավարտելուց հետո ի հայտ եկած բարդություններով դիմող հիվանդների արտահերթ ընդունում,
  • բուժքրոջ կատարած աշխատանքների մշտական հսկողություն,
  • նյութական պատասխանատվություն կաբինետի կահույքի, սարքավորումների, գործիքների և ծախսվող նյութերի համար,
  • մասնագիտական կատարելագործման նպատակով պարբերական մասնակցություն գիտա-գործնական կոնֆերանսների և շարունակական ուսուցման դասընթացների։
  • Գլխավոր գործադիր տնօրենի բժշկական գծով տեղակալի և կլինիկայի գլխավոր բժշկի կողմից տրված և իր աշխատանքային գործառույթներից բխող այլ հանձնարարությունների բարեխիղճ կատարում։

Աշխատանքային օրերը և ժամերը.

Երկուշաբթիից չորեքշաբթի, ժամը 09։30-17։30, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 09։30-16։30, ընդմիջում`13։00-14։00։

Դրույքաչափը և աշխատավարձը.

  • Մեկ դրույքի դեպքում բժիշկ-ստոմատոլոգի պայմանագրային աշխատավարձը կկազմի մինչև 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ պետական հարկերը և պարտադիր այլ վճարումները),
  • կես դրույքի դեպքում` մինչև 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ (ներառյալ պետական հարկերը և պարտադիր այլ վճարումները)։

Աշխատավարձը որոշելիս հաշվի կառնվեն աշխատողի մասնագիտական աշխատանքային փորձն ու որակավորումը։ Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով։

Հայտերի ներկայացման կարգը.

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակ նշելով իրենց նախընտրած դրույքաչափը (մինչև 300 բառ info@thkcc.org էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. հունիսի 20-ը, ժամը 18։00-ը` նամակի վերնագրում նշելով «բժիշկ-ստոմատոլոգ» բառը։

Հեռախոս` 010 65 56 12։ Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով։ Միայն երկրորդ`գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ` բանավոր փուլին։

Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից։

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia