Աշխատանք «Այբ» դպրոցում, Տեխնիկական աջակցության մասնագետ
Աշխատանքի նկարագիր Դպրոցը փնտրում է տեխնիկական աջակցության փորձառու մասնագետի, ով կկարողանա արդյունավետորեն համագործակցել երեխաների, աշխատակիցների, ուսուցիչների և ծնողների հետ՝ հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելով տեխնիկական խնդիրների հաղթահարման համար: Պարտականություններ
- հայտնաբերել սարքային և ծրագրային խնդիրներ և լուծել դրանք
- օգնել աշակերտներին և ուսուցիչներին համակարգիչների հետ կապված խնդիրների դեպքում
- տեղադրել ծրագրեր և անել համապատասխան կարգավորումները
- օգնել օգտվելու դպրոցում գտնվող տեխնիկայից
- օգնել «Այբ» համայնքի անդամներին՝ օգտվելու ցանցային ծառայություններից
Կազմակերպության մասին
«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: «Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցը ծնվել է կրթության դարաշրջանում, անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից: «Այբ»-ը ծնվել է 21-րդ դարում` նպատակ ունենալով դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:
Թբիլիսյան խճ. 11/11, Երևան, Հայաստան
0 Comments