ԱՇԽԱՏԱՆՔ - Արտահանման գծով մենեջեր «Վալան Դեկոր» ընկերությունում

Publish Date: Jul 26, 2015

«Վալան Դեկոր» ընկերությունը հայտարարում է արտահանման գծով մենեջերի թափուր հաստիքի մասին:

Պարտականություններ

  1. Ստեղծում է անհրաժեշտ գործարար կապեր արտերկրի գնորդների և վաճառողների միջև:
  2. Օժանդակոմ է ապրանքների մեծաքանակ գնման աշխատանքներին
  3. Ապահովում է կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի, այլ անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում նաև արտահանման արտոնագրերի պատշաճ ձևակերպումները:
  4. Առքուվաճառքի գործարքներ կնքելու նպատակով վարում է բանակցություններ, կնքում է առքուվաճառքի պայմանագրեր իր կամ այն անձի անունից, որի ներկայացուցիչն է հանդիսանում` ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
  5. Ապրանքների շուկայի իրավիճակի հետազոտությունների հիման վրա կատարում է թողարկվող արտադրանքի հավանական գնորդների բացահայտման և հաշվառման աշխատանքներ:
  6. Կազմակերպում է գնված ապրանքի առաքման աշխատանքները:
  7. Վերահսկում է գնորդների կողմից ապրանքների կամ ծառայությունների համար վճարումը:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  1. Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտության կամ ինժիներինգի ոլորտները
  2. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  3. Վաճառքի ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  4. Աշխատանքային գործուղումների մեկնելու հնարավորություն;

Դիմելու կարգը`

Ինքնակեսագրությունը ներկայացվում է հայերեն կամ անգլերեն լեզվով, Word-ի ֆայլով, Unicode-ով: Ֆայլի պետք է վերնագրվի  դիմորդի անուն,   ազգանվամբ:   Թեմա (Subject) տողում պետք է լրացվի հաստիքի անվանումը: Դիմել hr@valanprof.am էլ. հասցեին:

Ընկերության մասին`

«Վալան Դեկոր» ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին և զբաղվում է դեկորատիվ    քիվերի և  ջահը շրջագծող առաստաղի դեկորների արտադրությամբ` “DecoStar” ապրանքանշանի ներքո:

«Վալան Դեկոր» -ը բարձրորակ հումք է ներմուծում աշխարհահռչակ գերմանական “BASF” ընկերությունից , որի անվան հետ է կապված ներկայումս լայն տարածում և կիրառում  ստացած փրփրապլաստը:

Ընկերության նպատակն է ոչ միայն առաջատար տեղ զբաղեցնել հայկական շուկայում, այլև գործունեություն ծավալել  Հայաստանի սահմաններից դուրս` գրավելով նորանոր շուկաներ:

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia