ARMACAD  Follow

Աշխատանք ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում

Publish Date: Nov 14, 2015

Deadline: Nov 21, 2015

Ընկերություն՝ ԱՐՄԱԿԱԴ

Ծանրաբեռնվածություն՝ ամբողջական դրույք

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը փնտրում է մի այնպիսի աշխատակցի, ով ամեն օր armacad.info կայքի համար կկարողանա գտնել աշխարհում առկա կրթաթոշակներ, գիտաժողովներ, թափուր աշխատատեղեր, սեմինարներ ու ակադեմիական այլ ծրագրեր և լավագույն հայտարարությունները հրապարակել կայքում։ Աշխատակիցն աշխատելու է armacad.info կայքի գլխավոր խմբագրի անմիջական ենթակայությամբ:

ԱՐՄԱԿԱԴ ընկերությանն անհրաժեշտ է սեփական ապագան Հայաստանում պատկերացնող, իր մասնագիտական կարողություններին հավատացող, անընդմեջ կրթությունը շարունակելու փոխարեն մշտական և հեռանկարային աշխատանք ունենալ ցանկացող աշխատակից։

Տարիքային սահմանափակում չկա: 

Աշխատանքային փորձը, բարձրագույն կրթությունը և մնացած ձևականությունները պարտադիր չեն (մենք խրախուսում ենք, որ այս աշխատանքին դիմեն արդեն ավարտած կամ ուսումը կիսատ թողած թեկնածուներ, այսինքն եթե որևէ մեկը ժամանակին կիսատ է թողել ուսումը` աշխատելու, բանակում ծառայելու, այլ հանրօգուտ աշխատանք կատարելու համար, ապա մենք դա դիտարկելու ենք միայն որպես առավելություն: Ավելին, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո սովորել են մագիստրատուրայում, չդիմել այս աշխատանքին, քանի որ համարում ենք, որ մագիստրատուրայում առանց աշխատանքային փորձից ելնող անհրաժեշտության սովորելու որոշումն անհիմն է ու մեզ նման աշխատակիցներ պետք չեն):

Փոխարենը խնդրում ենք պատասխանել ներքևում ներկայացվող հարցերին ու գրագետ նամակով ազատ ոճի ձեր դիմումն ու հարցերի պատասխաններն ուղարկել ԱՐՄԱԿԱԴի էլեկտրոնային հասցեին (armacad@armacad.info) մինչև 2015թ. նոյեմբերի 21-ը:

Հարց 1

Պատկերացնենք՝ դուք արդեն աշխատում եք ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում: Խնդրում ենք թվարկել 5 գործոններ, որոնց առկայության պարագայում դուք, արդեն որպես ԱՐՄԱԿԱԴի աշխատակից, կարող եք հրաժարվել տվյալ աշխատանքից ու հեռանալ: Օրինակ, նման գործոններ կարող են լինել այլ աշխատանքի անցնելը, արտերկիր մեկնելը և այլն: Խնդրում ենք շատ մանրամասն ներկայացնել 5 գործոններից յուրաքանչյուրը:

Հարց 2

Ըստ ձեզ, ո՞րն է ԱՐՄԱԿԱԴի առաքելությունը և ձեր անմիջական մասնակցությամբ ու՞ր և ինչի՞ կարող է հասնել ԱՐՄԱԿԱԴն առաջիկա 10 տարիների ընթացքում: 

ԱՐՄԱԿԱԴն այս պահին ունի 3 աշխատակից և հիանալի չորրորդ աշխատակցի ընտրությունը շատ կարևոր է մեզ համար: Հետևաբար ընտրությունը չի կատարվելու միայն կազմակերպության նախագահի կողմից, այլ բոլոր աշխատակիցները հավասարապես ընտրելու են իրենց չորրորդ գործընկերոջը: Մենք ուրախ կլինենք դիմորդների շարքում տեսնել մեզ արդեն ծանոթ դեմքերի, իսկ միջնորդությունները ոչ միայն խրախուսվում են այլ նաև առավելություն կտան դիմորդին: Այսինքն, եթե ունեք որևէ ծանոթ, ընկեր կամ բարեկամ, ով կարող է ԱՐՄԱԿԱԴի աշխատակիցներից որևէ մեկի մոտ միջնորդել ձեզ համար, ապա աշխատանքի ընդունվելու հետագա փուլերում այդ հանգամանքը կդիտարկվի որպես առավելություն:

Վերևում նշված աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև առաջարկվող աշխատավարձը, որն այս պահին ամսական կազմելու է 58,000 ՀՀ դրամ, ենթակա են լինելու փոփոխության՝ աշխատանքային պարտականությունները ավելանալու են ու ավելի են լրջանալու, իսկ աշխատավարձը բարձրանալու է (հույս ունենք):

Աշխատանքի սկիզբը՝ 2016թ. փետրվարի 1:

Այս աշխատանքին դիմելուց առաջ խնդրում ենք կարդալ հետևյալ երկու նյութերը․

1. http://armacad.info/a/inchpes-ogtvel-armakad-its-mas-1-newsfeed-ddl-yew-events

2. http://armacad.info/a/inchpes-ogtvel-armakadits-mas-2-login-save-ew-my-favorites 

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia