ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհրաժեշտ է փորձառու և խանդավառ մասնագետ՝ առցանց գրագիտության դասընթաց վարելու և ուսումնական վարժանքներ մշակելու համար:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն,
- Սոցիալական մեդիայի (Google+, Twitter, և այլն) ոլորտում խորը գիտելիքներ և մեծ աշխատանքային փորձ,
- Որակավորում շուկայագիտության կամ հանրային կապերի ոլորտում,
- Word Press-ի հետ աշխատելու կարողություն,
- Լուսանկարչական հիմնական հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ՝ գրավոր հաղորդակցում, միջանձնային շփում և հայերեն լեզվով հանրային ելույթներ,
- Անգլերեն լեզվի իմացությունն առավելություն է,
- Աշխատանքային փորձն առավելություն է:
ՎԱՅՐԸ՝
Երևան, Հայաստան
Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:
0 Comments