Tumo Center for Creative Technologies  Follow

Աշխատանք - Անիմացիայի ուսումնական բովանդակություն մշակող / Դասընթացավար, ԹՈՒՄՈ, Երևան

Publish Date: Nov 25, 2015

Deadline: Dec 04, 2015

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է եռանդուն և փորձառու անիմացիայի մասնագետի, ով պատասխանատու կլինի անիմացիայի վերաբերյալ ուսումնական վարժանքներ, նախագծային և այլ ուսումնական բնույթի հանձնարարություններ ստեղծելու համար՝ հիմնվելով ուսումնական բովանդակության մշակման սահմանված չափանիշների վրա:

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

  • Վարել անիմացիայի, մասնավորապես, անիմացիայի հիմնական մեխանիզմների և սկզբունքների, կերպարի ստեղծման և այլ անիմացիոն տեխնիկաների դասընթացներ
  • Մշակել, փորձարկել, հղկել անիմացիայի վարժանքների բովանդակությունը
  • Քննարկել և առաջ քաշել վարժանքների նոր գաղափարներ, որ կզարգացնեն ուսանողների անիմացիայի հմտությունները, ներկայացնել դրանք ուսումնական բովանդակություն մշակող խմբին և լուծումներ առաջարկել՝ առկա ուսումնական ծրագրում այդ գաղափարները ներգրավելու համար
  • Ստուգել և պատշաճ գնահատել ուսանողների կողմից ստեղծված անիմացիոն աշխատանքները
  • Աջակցել անիմացիայի ոլորտին առնչվող դասընթացներին և գործնական պարապմունքներին
  • Աջակցել ուսումնական բովանդակության փորձարկման ու գնահատման գործընթացում

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Լիարժեք տիրապետել անիացիայի սկզբունքներին
  • Համապատասխան կրթություն և/կամ աշխատանքային փորձ
  • Մարդու և կենդանիների անատոմիայի իմացությունը ցանկալի է
  • Flash, 3ds Max, Maya, Softimage ծրագրերի իմացություն
  • Ուսումնական ոլորտում կամ երեխաների հետ աշխատելու փորձը ցանկալի է,
  • Ինքնուրույն, ինչպես նաև մեծաքանակ անձնակազմի հետ թիմային աշխատանքի հմտություններ,
  • Կանոնավոր կերպով աշխատանքի բարձր արտադրողականության ապահովման կարողություն,

ՎԱՅՐԸ` ք.Երևան, ՀՀ

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia