Rosgosstrakh Armenia  Follow

Աշխատանք - Անձնակազմի ուսուցման և զարգացման բաժնի փորձնակ, Ռոսգոսստրախ

Publish Date: Mar 29, 2016

Deadline: Apr 24, 2016

ՎԵՐՆԱԳԻՐԸ: Անձնակազմի ուսուցման և զարգացման բաժնի փորձնակ /postgraduate trainee/

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3-6 ամիս՝ երկարացմանհնարավորությամբ

Աշխատանքի ՎԱՅՐԸ՝Երևան, Հայաստան

ԱՇԽԱՏԱՆՔԻՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ, խանդավառ, վառ արտահայտված կազմակերպչական հմտություններով օժտված շրջանավարտի, ով պատրաստ է սովորել և կիսել իր ստացած գիտելիքներն ու հմտությունները թիրախային խմբերի հետ: Փորձնակը ներգրավված կլինի դասընթացների պլանավորման, կազմակերպման և իրականացման, ինչպես նաև Անձնակազմի ուսուցման և զարգացման բաժնի կողմից իրականացվող տարբեր այլ գործընթացներին:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Մասնակցել ընկերության կողմից իրականացվող դասընթացների կազմակերպման գործընթացին՝ կորպորատիվ ծրագրերին համաձայն
  • Մասնակցել դասընթացների ծրագրի կազմելու գործընթացին՝ համագործակցելով ապահովագրության մասնագետների հետ
  • Մասնակցել ուսուցման գործընթացի պլանավորմանը
  • Գնահատել ուսուցման արդյունավետությունը
  • Մասնակցել աշխատակիցների զարգացմանն ուղղված պլանի մշակման գործընթացին
  • Իրականացնել Անձնակազմի ուսուցման և զարգացման բաժնի գործառույթներին առնչվող այլ առաջադրանքներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝

  • Բարձրագույն կրթություն (2-րդ կուրսի մագիստրատուրայում սովորող ուսանող, շրջանավարտ)
  • Ուսուցանելու /դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու առնվազն 1 տարվա պրակտիկա/աշխատանքային փորձ
  • Գերազանց հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ, տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրելու, վերլուծելու ունակություն
  • Նպատակասլացություն, թիմում աշխատելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն /գրավոր և բանավոր/, անգլերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Microsoft Office(Excel, Word, Power Point) փաթեթի գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձը վաճառքների ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Ուսուցման բնագավառում լրացուցիչ կրթության /դասընթացներ, սեմինարներ/ առկայությունը ցանկալի է

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ` Խնդրում ենք ռեզյումեները ուղարկել hr@rgs.am էլ.փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը ՝«Անձնակազմի ուսուցման և զարգացման բաժնի փորձնակ»:

հայտարարության սկիզբ`25.03.2016 թ.

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`24.04. 2016 թ.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ`«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է «Ռոսգոսստրախ» (Ռուսաստան) ընկերության՝ ԱՊՀ շուկա մուտք գործելու ծրագրերի իրականացման շրջանակներում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.rgs.am կայքը:

Similar Opportunities


Host Countries

Armenia