SEF International  Follow

Աշխատանք - Ադմինիստրատիվ հարցերով օգնական (Վարորդ), SEF International, Թալին, Աբովյան, Արտաշատ

Publish Date: Nov 27, 2015

Deadline: Dec 04, 2015

Պաշտոնը Ադմինիստրատիվ հարցերով օգնական (Վարորդ)

Աշխատանքի վայրը ք. Թալին, ք. Աբովյան և ք. Արտաշատ

Աշխատանքի նպատակը:

Կազմակերպության Գավառ մասնաճյուղի ադմինիստրատիվ պարտականությունների կատարում,նյութական արժեքների պահպանման ապահովում, սպառման առարկաների գնում, Թալին մասնաճյուղի աշխատակազմի համար տրանսպորտային միջոցների ապահովում:

Հիմնական աշխատանքային պարտականությունները

·Ապահովել մասնաճյուղի տրանսպորտային միջոցի պահպանումը և շահագործումը՝ կազմակերպության պահանջներին համապատասխան,

·Կազմել և ներկայացնել մասնաճյուղի կառավարչին սպասարկման ծախսերի համապատասխան ցուցակ՝ մասնաճյուղի տրանսպորտային միջոցի համար,

·Ապահովել մասնաճյուղի տրանսպորտային միջոցների հետ կապված բոլոր ծառայողական հաշվետվությունները,

·Հիմնավորել, կազմակերպել և վերահսկել կազմակերպության մասնաճյուղին անհրաժեշտ ցանկացած նորոգում՝ համաձայն կազմակերպության պահանջների,

·Ժամանակին կազմակերպել կազմակերպության մասնաճյուղի բոլոր ամենամսյա վճարումների /հոսանք, հեռախոս, վարձակալման վճար և այլն/ համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը և տրամադրումը գլխամասային գրասենյակ:

·Ապահովել կազմակերպության տվյալ գրասենյակի համար գնված բոլոր ապրանքների գների արդյունավետությունը և տնտեսվարությունը:

Աշխատանքին դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դեկտեմբերի 4-ին մասնակցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում անցկացվող աշխատանքի տոնավաճառին:

Similar Opportunities


Host Countries

Armenia