ARMACAD  Follow

ԱՐՄԱԿԱԴն աշխատանքի է հրավիրում ծրագրավորողի

Publish Date: Jun 03, 2015

Deadline: Jun 15, 2015

ԱՐՄԱԿԱԴն աշխատանքի է հրավիրում ծրագրավորողի՝ armacad.info կայքի վրա օրնիբուն աշխատելու համար՝ հաշվի առնելով, որ armacad.info-ն զուտ կայք չէ, այլ ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ համակարգ:

Նախատեսում ենք վճարել առավելագույնը 605,514 ՀՀ դրամ, սակայն, եթե ավելի էժան գին առաջարկեք, ապա մենք չենք առարկի: Եթե մեր ծրագրավորողը շատ նվիրվի ԱՐՄԱԿԱԴին, ապա աշխատավարձից զատ ԱՐՄԱԿԱԴի բաժնեմասից մի քանի տոկոս մեծ սիրով կհանձնվի այդ ծրագրավորողին:

Մենք ընդամենը պահանջում ենք, որ դիմողն ունենա 1-2 տարվա աշխատանքային փորձ, որպեսզի առանց այն էլ հազիվ գոյատևող armacad.info կայքը գոնե մնա այն վիճակում, որ վիճակում որ կա հիմա: Սակայն եթե դիմողը չունի աշխատանքային փորձ, բայց վստահ է, որ կարող է աշխատել, ապա խնդրում ենք անպայման դիմել: 

Եթե հնարավոր է, ապա խնդրում ենք, որ դիմողը տիրապետի SQL, PHP, Yii2 Framework, HTML/CSS, Javascript:

Մենք մի օր հաստատ կարողանալու ենք ապահովել հիանալի աշխատանքային պայմաններ, բայց հիմա գրասենյակ չունենք, քանի որ, սիրելի ծրագրավորող, մի կերպ, կոպեկ կոպեկ գումար ենք հայթայթել քեզ վճարելու համար: Եթե դու հենց այն մարդն ես, ով պատրաստ է աշխատել ամբողջ ուժով, ապա, հարգելի անձնվեր անձնավորություն, խնդրում ենք քո ինքնակենսագրականն (CV) ու ուղեկցող գերմոտիվացիոն նամակն ուղարկել support@armacad.info հասցեին:

Հարցազրույցի փուլը հաղթահարած ծրագրավորողն աշխատանքը պետք է սկսի ամենաուշը 2015թ. սեպտեմբերի 1-ից: 

Similar Opportunities


Host Countries

Armenia