ARMACAD  Follow

Ծրագրերի համակարգողի աշխատանք ԱՐՄԱԿԱԴ ընկերությունում 2018

Publish Date: Dec 26, 2017

Deadline: Jan 05, 2018

Դարձիր ԱՐՄԱԿԱԴ ընկերության նոր Ծրագրերի համակարգողը

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը կարիք ունի ծրագրերի համակարգողի, ով կմիանա մեր թիմին՝ փոխարինելու Քրիստինեին, ով մեկնում է Բելգիա Եվրոպական խորհրդարանում աշխատելու և նաև բելգիական ակադեմիական համակարգը ԱՐՄԱԿԱԴին ինտեգրելու նպատակով։

Այս աշխատանքին դիմողը պետք է պատրաստ լինի համակարգել ԱՐՄԱԿԱԴի առօրյա աշխատանքներն ու կիսել ընկերության ճակատագրի ողջ պատասխանատվությունը:

Եթե

  • դու կարողանում ես մի քանի կարևոր առաջադրանքներ ունենալով՝ դրանք դասակարգել ըստ կարևորություն և առանց վերջնաժամկետները ուշացնելու հասցնել բոլոր գործերը:

  • անտանելի հոգնած լինելու պարագայում հաղթահարել հոգնածությունն ու աշխատել, եթե դրա կարիքը կա:

  • քեզ հաջողվում է արագ լեզու գտնել նոր մարդկանց հետ ու միասին ստեղծել դրական աշխատանքային միջավայր, որը վարակիչ է դառնում բոլոր աշխատակիցների համար:

  • քո գործընկերները կամ ընկերները քեզ բնութագրում են որպես համբերատար, սակայն մանրուքների հանդեպ ուշադիր և պատասխանատու մարդ:

  • դու, ծանոթ լինելով մեծ ընկերություններում, պետական կառույցներում և սկսնակ ընկերություններում աշխատանքային նրբություններին, գիտակցաբար ընտրել ես սկսնակ, փոքր ու հեռանկարային ընկերությունում աշխատանքը

Ուրեմն մենք հենց քո կարիքն ունենք:

Որպես մեր թիմի անչափ կարևոր անդամ դու պատասխանատու ես լինելու.

  • Armacad.info կայքի համար ամեն օր գիտակրթական հայտարարությունների որոնման ու հայտնաբերման

  • Գիտակրթական հայտարարությունները ԱՐՄԱԿԱԴի կայքում SEO չափանիշների համապատասխան հրապարակելու

  • Յուրաքանչյուր տեղադրված հայտարարության վիճակագրության ու տարածվածության չափման

  • Խմբագրական թիմի աշխատանքների ղեկավարման ու համակարգման

  • ARMACAD-ի հաճախորդների հետ կապի մեջ լինելու

  • Ծրագրավորողների թիմի հետ գրագետ աշխատելու համար

Դու պետք է իմանաս hայերեն, անգլերեն ու ռուսերեն (եթե տիրապետում ես այլ օտար լեզվի, ապա այդ մասին անպայման տեղեկացրու մեզ)։

Պետք է ունենաս google drive, google analytics, google calendar, asana, trello համակարգերով աշխատելու փորձ, կամ շատ արագ սովորես դրանցով աշխատել։

Այս աշխատանքն ամբողջական դրույքով գրասենյակային աշխատանք է։ Հետևաբար, եթե դու դեռ սովորում ես, կամ աշխատում ես այլ տեղ, ապա այս աշխատանքը քեզ համար չէ։

Խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կանաչ կոճակի վրա, եթե գրանցված չես, գրանցվել, մուտք գործել համակարգ, Cover Letter հատվածում գրել կարճ հետաքրքրության նամակ, որտեղ անհրաժեշտ է անդրադառնալ հատկապես ինչու ես դիմում այս աշխատանքին, այնուհետև սեղմել Attach your CV և .doc կամ .pdf ֆորմատով կցել քո CV-ն։ Այնուհետև պետք է սեղմել SAVE AS DRAFT ու եթե ամեն ինչ կարգին է, ապա սեղմել SUBMIT APPLICATION և մենք կստնանք քո դիմումը։

Դիմել կարող ես մինչև 2018 թ. հունվարի 5-ը:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia