ARMACAD  Follow

Անշարժ գույքը վարձով տալու հմտությունների բացառիկ դասընթաց Երևանում

Publish Date: Feb 17, 2016

Deadline: Feb 22, 2016

Երբևէ մտածե՞լ եք, որ նույնիսկ մեկ շաբաթով, երբ գնում եք հանգստանալու կամ արտասահման գործուղման, ապա կարող եք ձեր բնակարանը վարձով տալ արտերկրյա հյուրերին, գումար վաստակել, բնակարանի մասին կարծիքներ ստանալ առցանց համակարգի միջոցով և լինել գոհ ու երջանիկ։ Ինչ խոսք, եթե ունեք երկրորդ բնակարան, ամառանոց ցանկացած քաղաքում կամ տուն գյուղում, ապա վատ չի լինի եթե վարձակալության հանձնեք ու գումար աշխատեք ամեն օր, տարին 12 ամիս։

Աշխարհում կան բնակարանները և անշարժ գույքի այլ տեսակները վարձով տալու մի շարք առցանց համակարգեր, որոցից ամենահայտնին ու արդյունավետը Airbnb-ն է։

ԱՐՄԱԿԱԴը հրավիրում է բոլորին գրանցվել ու մասնակցելկ Airbnb-ի մասին ինտերակտիվ դասընթացին, որի ժամանակ մասնակիցները կծանոթանան․

  1. Airbnb հարթակում գրանցման պայմաններին
  2. բնակարան ավելացնելու և անհատական էջը համապատասխան տեսքի բերելու քայլերին
  3. նկարներ ավելացնելու, դրանք ջնջելու, էջը ինտերակտիվ դարձնելու հնարքներին
  4. պոտենցիալ հաճախորդների հետ հարթակի ներքին համակարգի միջոցով հաղորդագրությունների փոխանակման հմտություններին
  5. արդեն հյուրընկալված հաճախորդների հետ հետադարձ կապի միջոցով որակի բարձրացմանը միտված միջոցներին
  6. առցանց հարթակում օրացույցի ճիշտ կիրառման հմտություններին
  7. զեղչային համակարգի կիրառման մեթոդներին
  8. ըստ տարվա եղանակների գնային ճիշտ քաղաքականության մշակմանը
  9. վճարվող գումարը բանկային փոխանցումով, կամ PayPal համակարգով ստանալու տարբերակներին
  10. և ամենակարևորը՝ հարթակում բնակարանը գլխավոր էջ հասցնելու քայլերի հաջորդականությանը

Այս երկօրյա դասընթացն ավարտողները կկարողանան․

  • անմիջապես ներգրավվել բիզնես գործունեության մեջ և սեփական բնակարանները միջազգային հարթակում վարձով տալու հմտություններ ունենալ
  • ազատ մուտք գործել հարթակ
  • հասկանալ հարթակի ներքին համակարգը
  • ավելացնել մեկ կամ մի քանի բնակարան, տուն կամ այլ անշարժ գույք և տեղադրել հայտարարություններ դրանք վարձակալության տալու մասին
  • յուրաքանչյուր բնակարանի համար օրավարձի ճիշտ գին որոշել
  • արդյունավետ և գեղեցիկ ձևավորել բնակարանի էջը
  • բնակարանների վարձակալության օրերի ճիշտ ընտրություն կատարել և տարբեր օրերի համար կիրառել համապատասխան զեղչեր
  • կապ հաստատել հյուրերի հետ և ստանալ կարծիքներ, որոնք անհրաժեշտ են հետագա գործունեության համար

Դասընթացը վարելու է հարթակից օգտվելու ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գեղամ Ազատյանը, ով տարիներ շարունակ վարձակալության է տրամադրում բնակարաններ այս հարթակի միջոցով։

Քանի որ աշխարհում կան նմանատիպ մի քանի հարթակներ, ապա դասընթացի շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև booking, expedia, tripadvisor հարթակներին, ինչպես նաև կներկայացվեն այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր կլինի սինխրոնիզացնել բնակարանը վարձով տրամադրելու օրը բոլոր հարթակներում։

Դասընթացի տևողությունը 2 օր է, յուրաքանչյուր օր 2+ ժամ, որի ընթացքում մասնակիցները կարող են օգտվել սուրճից և քաղցրավենիքից, ինչու չէ նաև թեյից։

Մեկ անձի մասնակցության վճարը 39.000 դրամ է։ Սա այն գումարն է, որը հնարավոր է աշխատել բնակարանը 3-6 օր վարձով տրամադրելու միջոցով, իսկ ամառվա ընթացքում այս գումարը կարող եք աշխատել 1 օրում։

Դասընթացը կանցկացվի 2016 թվականի փետրվարի 25-ին և 27-ին, ժամը 19։00։

Դասընթացի առաջին օրը մասնակիցները կծանոթանան բոլոր հմտություններին և հանձնարարություն կստանան իրենց բնակարաններն ավելացնել Airbnb հարթակում, կամ եթե այդ պահին վարձով տրամադրելու պատրաստի բնակարան չունեք, ապա աշխատել առցանց սևագիր (draft) տարբերակի վրա։ Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները կներկայացնեն իրենց անձնական էջերն ու արդեն վարձակալության համար տեղադրված բնակարանները, կամ սևագրերը և մասնագետի օգնությամբ ավելի գործնական որոշումներ կկայացնեն տվյալ բնակարանի տեսանելիությունն ավելացնելու համար։

Դասընթացը բարեհաջող ավարտողներն, արդեն ունենալով վերոնշյալ բոլոր հմտությունները, կարողանան վարձակալության հանձնել իրենց կամ տատիկի բնակարանը։

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև սույն թվականի փետրվարի 22-ը vardanyan.qristine@gmail.com հասցեին Airbnb վերնագրով նամակ ուղարկելով։ Խնդրում ենք նամակի մեջ հայերեն կամ անգլերեն լեզվով համառոտ հետաքրքրվածության նամակ գրել և անպայման նշել հեռախոսահամար։ Հարցերի համար կարող եք զանգահարել 091557978։

Վճարման կարգը

Մինչև փետրվարի 22-ը գրանցված մասնակիցները՝ վճարումը բանկային փոխանցման միջոցով իրականացնելու համար կհրավիրվեն պայմանագիր կնքելու։ Դասընթացի 39,000 դրամ վարձը պետք է վճարել մինչև փետրվարի 24-ը։

Դասընթացի անցկացման վայրը

Բոլոր գրանցված մասնակիցները առանձին նամակով կտեղեկացվեն դասընթացի անցկացման վայրի մասին, որն ամենայն հավանականությամբ կկազմակերպվի Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից կամ բիզնես կենտրոններից մեկում:

Այլ տեղեկություններ

Նախընտրելի է, որ բոլոր մասնակիցները դասընթացին մասնակցեն սեփական համակարգչով ու տեղում իրականացնեն ներկայացվող քայլերը։

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Trainings