DC Development Center For Languages and Skills Training  Follow

Անգլերենի ինտենսիվ դասընթացներ «Դի-Սի» լեզուների կենտրոնում

Publish Date: Sep 29, 2016

Բ1 մակարդակից Բ2
Տևողությունը՝ 2 ամիս 
Օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ (ամեն օր ընդմիջման ժամին)
Տևողությունը՝ 1 ժ 30 ր

Ցանկանում ե՞ք բարձրացնել Ձեր անգլերեն լեզվի գիտելիքների մակարդակը: Հոգնել ե՞ք երկարատև ուսուցումից: Գրանցվե՛ք արագացված դասընթացներին և բարձրացրե՛ք Ձեր անգլերենի իմացությունը 1 մակարդակով:

Ում համար է դասընթացը

«Դի-Սի» լեզուների կենտրոնը կազմակերպում է անգլերենի ինտենսիվ դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց անգլերենի գիտելիքները և բարձրացնել անգլերենի մակարդակը։ Այս դասընթացները Ձեզ հնարավորություն կտան Ձեր անգլերենը Բ1 մակարդակից (միջին-intermediate) մեկ մակարդակ բարձրացնել (միջինից բարձր-upper-intermediate)։ Ձեր անգլերենի մակարդակը ստուգելու համար կարող եք այցելել «Դի-Սի» կենտոնի գրասենյակ (Պուշկին 21)։

Տևողությունը

Դասընթացները տևելու են երկու ամիս և անցկացվելու են երկուշաբթիից ուրբաթ ամեն օր՝ ընդմիջման ժամերին։ Դասընթացի տևողությունը 1 ժամ 30 րոպե է։

Ամսավճարը

Դասընթացի արժեքը 35000 դրամ է մեկ ամսվա համար, բայց մինչև հոկտեմբերի 3-ը գրացվելու դեպքում վճարը կկազմի 30000 դրամ: Գումարի ետվերադարձը երաշխավորվում է այն դեպքում, եթե կուրսն ավարտելուց հետո լեզվի իմացության մակարդակը չի գերազանցել Բ2 մակարդակը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374)91 160102 հեռախոսահամարով:

Similar Opportunities


Disciplines

English Language

Language and Communication

Languages

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings