American Councils for International Education  Follow

Վեբինար ԱՄՆ-ում իրավագիտական կրթության վերաբերյալ, 15 մարտի 2019 թ., EducationUSA Հայաստան

Publish Date: Mar 08, 2019

Deadline: Mar 13, 2019

Event Dates: from Mar 15, 2019 07:00 to Mar 15, 2019 08:00

Ցանկանու՞մ եք տեղեկություն ստանալ ԱՄՆ իրավագիտական կրթության վերաբերյալ։

Միացե՛ք սույն թվականի մարտի 15-ին, ժամը՝ 19։00-ին, EducationUSA Հայաստանի և Դեյթոնի համալսարանի համատեղ կազմակերպած անվճար վեբինարին,որի ընթացքում դուք կծանոթանաք ԱՄՆ-ում առկա իրավագիտական ծրագրերին, կարիերայի հնարավորություններին և մասնավորապես Դեյթոնի համալսարանի իրավագիտության բաժին դիմելու պահանջներին և ֆինանսական օժանդակության միջոցներին։

Եթե պլանավորում եք մասնակցել, ապա լրացրեք հայտարարության ներքևում գտնվող հայտը (եթե գրանցված չեք ԱՐՄԱԿԱԴում, ապա պետք է սեղմել ներքևի APPLY կոճակի վրա, գրանցվել ու լրացնել հայտը) և մենք Ձեզ կուղարկենք վեբինարին մասնակցելու մանրամասները։

EducationUSA Հայաստանի մասին

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ և համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար: Մանրամասների համար այցելե՛ք՝ www.americancouncils.am:

Apply to this Opportunity

Apply

Similar Opportunities


Disciplines

Education

Law

Opportunity Types

Online

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Presentation