Ակտիվ և պասիվ վաճառքի հմտություններ - դասընթաց Երևանում

Publish Date: May 13, 2015

Deadline: May 24, 2015

Եթե ցանկանում եք ավելացնել Ձեր կազմակերպության հաճախորդների հավատարմությունը, միաժամանակ նպաստելով յուրաքանչյուր հաճախորդից ստացվող եկամտի աճին, ապա այս ինտերակտիվ դասընթացը ձեզ համար է:

Ցանկացած բիզնեսում վաճառքները համարվում են կազմակերպության ամենակարևոր և ամենապատասխանատու օղակը:

Մասնակցելով այս դասընթացին` Ձեր աշխատակիցները կծանոթանան հաճախորդի առարկությունների հետ աշխատելու հմտություններին, ինչպես նաև` սեփական անձի խրախուսման, արդյունավետ վաճառքը սահմանափակող խոչընդոտների հաղթահարման մեթոդներին: Վաճառքի գծով մենեջերները այս կերպ կունենան ավելի շատ քանակությամբ վաճառք, որը կնպաստի կազմակերպության ընդհանուր դրության բարելավմանը:

Դասընթացը կանցկացվի մայիսի 25, 27, 29-ին, հունիսի 1, 3, 5-ին երեկոյան ժամերին` 18:30-21:00,  Բաղրամյան 24դ հասցեում:

Դասընթացի տևողությունը`                    6 օր /15 ժամ/
Գրանցման վերջնաժամկետը`                 մայիսի 24

Մանրամասն տեղեկությունների համար սեղմել այստեղ
Կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (37410) 58 80 43, (37410) 58 80 44
Վեբ կայք`  http://www.dba.am
Էլ. հասցե` info@dba.am

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Trainings