Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց
Բրիտանական խորհուրդն ընդունում է ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական երկրորդ դասընթացի մասնակցության հայտեր: Դասընթացները մեկնարկում են մայիսի 23-ին և 24-ին: 34 ժամ (վեց շաբաթ) տևողությամբ դասընթացը կազմվել է` հաշվի առնելով թեկնածուների կարիքները և հնարավորություն տալով նրանց հավաքել առավելագույն միավորները:
Ի՞նչ դասընթաց է
Տևողություն
Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց 34 ժամ (ընդհանուր վեց շաբաթ)
Նկարագրություն
Արագացված դասընթաց, որը ներկայացնում է թեստի կառուցվածքը և ձևը` կենտրոնանալով հմտությունների զարգացման և թեստը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերման վրա:
Դասընթացի արժեքը
120,000 դրամ (մեկ ժամը սկսած 3500 դրամից)
Ժամանակացույց
Ակադեմիական IELTS թեստին նախապատրաստվելու դասընթացի տևողությունն է վեց շաբաթ: Կարող եք դիմել հետևյալ ժամկետների համար:
Առաջին տարբերակ
Դասընթացի օրերը
երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Դասընթացի ժամկետը
23 մայիսի, 2016 - 29 հունիսի, 2016
Տևողություն
6 շաբաթ
Դասընթացի ժամերը
18.30-20.30
Երկրորդ տարբերակ
Դասընթացի օրերը
երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ
Դասընթացի ժամկետը
24 մայիսի, 2016 - 30 հունիսի, 2016
Տևողություն
6 շաբաթ
Դասընթացի ժամերը
երեքշաբթի և հինգշաբթի 18.00 –20.00
շաբաթ 14.00 – 16.00
Ինչպե՞ս գրանցվել դասընթացի համար:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ դասընթացին մասնակցելու համար դուք պետք է նախապես մասնակցեք լեզվի իմացության գնահատմանը: Լեզվի իմացության գնահատումից և լեզվի իմացության ձեր մակարդակը որոշելուց հետո մենք կարող ենք խորհուրդ տալ, թե որ դասընթացին կարող եք մասնակցել:
Դասընթացին մասնակցելու առաջարկն ստանալուց հետո գրանցման համար դուք պետք է կատարեք հետևյալ քայլերը:
- Լրացրեք գրանցման ձևաթուղթը: Դուք այն կարող եք լրացնել մեր գրասենյակում լեզվի իմացության գնահատման թեստից հետո, կամ կարող եք ներբեռնել, լրացնել և ուղարկել մեզ:
- Եթե գրանցվում եք լեզվի իմացության գնահատման թեստի օրը, ապա դասընթացի համար վճարումը պետք է կատարեք բանկային փոխանցմամբ երեք աշխատանքային օրվա ընթացքում և վճարման կտրոնն ուղարկեք Հաճախորդների սպասարկման գծով օգնական Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am:
- Եթե դուք գրանցվում եք ավելի ուշ, ապա գրանցման ձևաթուղթը վճարման կտրոնի հետ ուղարկեք Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am:
Հ.Գ. Ժամանակին վճարումը չկատարելու դեպքում դուք չեք կարողանա մասնակցել դասընթացին:
Ինչպե՞ս վճարել:
Վճարումը կարող եք կատարել միայն բանկային փոխանցմամբ: Մեր տվյալներն են`
HSBC Bank Armenia
001-146026-050
Պատճառը` Վճարում IPC-ի համար (անուն ազգանուն) կողմից
Գրանցման ձևը և վճարման կտրոնն ուղարկելուց հետո դուք կստանաք մասնակցության հաստատում:
Ինչո՞ւ պատրաստվել թեստին Բրիտանական խորհրդի օգնությամբ
Դասընթացին մասնակցելով` Դուք
• կսովորեք թեստի կառուցվածքը և ձևը;
• կսովորեք թեստը հանձնելու ռազմավարությունն առավելագույն արդյունք տանալու համար;
• կսովորեք պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ, ով մասնակցել է Բրիտանական խորհրդի դասընթացներին և գիտի ամեն ինչ IELTS քննության մասին;
• կտիրապետեք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թեստի տաբեր բաժինները հանձնելու համար;
• կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ;
• կծանոթանաք Բրիտանական խորհրդի` IELTS թեստին նախապատրաստվելու առցանց նյութերին:
Ո՞վ է անցկացնում դասընթացը և որտե՞ղ
Դասընթացն անցկացնում և կազմակերպում է Բրիտանական խորհուրդը:
Դասընթացը կանցկացվի հետևյալ հասցեում`
Ալեք Մանուկյան 13, Երևանի պետական մանկավարժական համալսարանի անգլիական բաժնի մասնաշենք, առաջին հարկ: