Accelerate2030 հանրօգուտ նախաձեռնությունների միջազգային ծրագրի դիմումների ընդունում 2017, Հայաստան

Publish Date: May 05, 2017

Deadline: Jun 18, 2017

Impact Hub-ըև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մեկնարկում են  2017թ. Accelerate2030 նախաձեռնությունը

Կարևորելով հանրօգուտ նախաձեռնությունների դերը

Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում

#A2030 #SGSGeneva #GlobalGoals #FutureofBusiness

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Impact Hub-ը ազդարարում են Accelerate2030-ի՝ հանրօգուտ նախաձեռնությունների միջազգային մեծամասշտաբ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը:

Այս տարի յուրահատուկ այս ծրագրին կարող են դիմել զարգացող 17 երկրներ չորս մայրցամաքներից՝ Հայաստան, Բրազիլիա, Կամբոջա, Կոլումբիա, Գանա, Գվատեմալա, Մալազիա, Մալի, Մեքսիկա, Մյանմար, Ֆիլիպիններ, Ռուանդա, Հարավային Աֆրիկա, Թուրքիա, Ուկրաինա, Վենեսուելա, և Զիմբաբվե: Մասնակիցները պետք է ունենան հաջողված փորձ և նպաստեն Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելուն: 

«Մենք փնտրում ենք այնպիսի նախաձեռնություններ, որոնք ունեն կայուն բիզնես մոդել և որոնք արժեք են ստեղծում իրենց համայնքների համար, և պատրաստ են ներկայանալ միջազգային շուկա»,- նշեց Սանտու Բոթիուսը՝ Accelerate2030-ի նախաձեռնողը և Ժնևի Impact Hub-ի համահիմնադիրը: «Մեր իննամսյա աջակցության ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ստարտափերին ընդլայնել իրենց ազդեցությունը և գտնել ճիշտ գործընկերներ իրենց ընդլայնմանն ուղղված ծրագիրը ֆինանսավորելու գործում»:

Բացի ընդլայնվելուց, նախաձեռնությունները կմիանան մեկ շաբաթյա ճամբարին (bootcamp) և կմասնակցեն 2017թ. հոկտեմբերին Ժնևում կայանալիք ՄԱԶԾ-ի Սոցիալական նպատակների գագաթաժթղթվին (Social Good Summit), որտեղ նրանք կառաջարկեն իրենց լուծումները ԿԶՆ-երին հասնելու համար և կապ կհաստատեն կորպորատիվ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական ձեռներեցների և հանրօգուտ ներդրողների (impact investor) հետ:  

«Ձեռներեցները Սոցիալական նպատակների գագաթաժողովի անքակտելի մասն են կազմում, քանի որ նրանք ներկայացնում են հստակ լուծումներ՝ ուղղված Կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Մենք հպարտ ենք Accelerate2030-ի եզրափակչի մասնակիցներին միավորելու ռազմավարական գործընկերների հետ և միասնական ուժերով ներկայացնելու իրենց լուծումները»,- նշեց ՄԱԶԾ Ժնևի Սոցիալական նպատակների գագաթաժողովի ղեկավար Սարահ Բելը:

Անցած տարի Accelerate2030-ը հաջողությամբ  իրականացվել է 10 երկրներում՝ ստանալով 177 հայտադիմում, միաժամանակ իրազեկելով Օրակարգ2030-ում (Agenda2030) բիզնեսի ապագա (#futureofbuisness) դերի վերաբերյալ:

Accelerate2030-ը միջազգային եզրափակչի մասնակիցներին ապահովել է մասնագիտական խորհրդատվությամբ և, ի թիվս այլ ձեռքբերումների, աջակցել է ներդրումներին 300,000-ից մինչև մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի տիրույթում: Այս տարի Accelerate2030-ը ծրագիրը ընդարձակվում է՝ ընդգրկելով 17 երկրներ:

Accelerate2030-ին դիմելու համար` http://www.accelerate2030.net/apply/։

Անցած տարվա եզրափակչի մասնակիցների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար՝ http://www.accelerate2030.net/2016finalists/։


Հավելյալ տեղեկությունների համար դիմել`

Impact Hub Yerevan

Լիլիթ Աբրահամյան

Հեռ. +374 94 717745

Էլ. Հասցե.  lilitabrahamyan89@gmail.com

*** 

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ

Մարիամ Մովսիսյան

Հեռ. +374 96 439304

Էլ. Հասցե. mariam.movsisyan@undp.org


Կազմակերպիչներ

Impact Hub-ն արագ զարգացող գլոբալ ցանց է, որն ունի ավելի քան 85 աշխատանքի և համագործակցության տարածքներ, որոնք հյուրընկալում և աջակցում են ավելի քան 15 հազար սոցիալական նորարարների և հստակ առաքելությամբ առաջնորդվող սկսնակ ձեռներեցների: Յուրաքանչյուր Impact Hub, լինելով մասամբ նորարարական լաբորատորիա, մասամբ բիզնեսի ինկուբատոր, և մասամբ համայնքային կենտրոն, իր անդամներին առաջարկում է ռեսուրսների, ոգեշնչման և համագործակցության հնարավորությունների բացառիկ էկոհամակարգ` նոր տեսակի տնտեսություն ունենալու համար, որը կլինի կայուն ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի համար: https://impacthub.net 

***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին: http://www.am.undp.org/


This opportunity has expired. It was originally published here:

http://www.accelerate2030.net/

Similar Opportunities


Disciplines

Business

Development Studies

Entrepreneurship

Startup

Eligible Countries

Armenia

Brazil

Cambodia

Colombia

Ghana

Guatemala

Malaysia

Mali

Mexico

Myanmar (Burma)

Phillipines

Rwanda

South Africa

Turkey

Ukraine

Venezuela

Zimbabwe

Host Countries

Armenia