Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


30-օրյա մարտահրավեր ծրագիր. խնդիրը վերածել հնարավորության


Deadline:

October 14, 2015


Opportunity Cover Image - 30-օրյա մարտահրավեր ծրագիր. խնդիրը վերածել հնարավորության

Ծրագրի մասին 

Արդյոք նկատե՞լ եք որևէ խնդիր ձեր գյուղում, համայնքում, կամ երկրում և ցանկացե՞լ եք, որ ինչ-որ մեկը դա լուծի ձեզ համար: Հրաշալի է: Դուք կարող եք անել ավելին, քան պարզապես այդ խնդիրները նկատելը: Մեր 30-Day-Challenge (30-օրյա մարտահրավեր) ծրագրի միջոցով մենք կսովորեցնենք խնդիրները վերածել հնարավորությունների, որպեսզի բարելավեք ձեր կարողությունները և ձեր գործողություններով ավելի լավը դարձնեք ձեր համայնքը: Ծրագրի նպատակն է մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ տրամադրել լավ մտքերը սոցիալական նախագծերի կամ սոցիալական բիզնեսների վերածելու համար:
Ծրագրին մասնակցությունը անվճար է: Սեմինարների ընթացքում լինելու է հայերեն թարգմանություն:

Ի՞նչ եք սովորելու

«Խնդիրը վերածել հնարավորության» վերնագիրը հուշում է, որ, սեմինարների նպատակն է ձեզ աջակցել խնդիրների հայտնաբերման և դրանց լուծման ստեղծագործական և նորարարական ուղիներ գտնելու մեջ:

Մտքերը ձևակերպելուց հետո, յուրաքանչյուր մասնակից կստանա գործնական խորհուրդներ և կսովորի, թե ինչպես սահմանել, փորձարկել և զտել գաղափարները՝ դրանք դարձնելով իրագործելի սոցիալական բիզնես-գաղափարներ: Ինտերակտիվ վարժությունները կօգնեն, որ մասնակիցները ամբողջովին պատկերացնեն ստեղծագործական գործընթացը:

Ինչպե՞ս ենք աշխատելու

30-Day-Challenge ծրագիրը տեղի կունենա Հայաստանի չորս տարբեր մարզերում, և դուք կարող եք մասնակցել դրանցից մեկին: Սկսած հոկտեմբերի 19-ից դուք, այլ մասնակիցների և միջազգային փորձագետների հետ կմասնակցեք մեկօրյա դասընթացի, որից հետո կունենաք 30 օր ձեր համայնքներում «տնային աշխատանք» կատարելու համար: 30 օր հետո, նոյեմբեր ամսին, մենք կրկին կհանդիպենք՝ եզրափակիչ դասընթացին: Այսպիսով ծրագիրը երեք բաժնից է բաղկացած․

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ – 1 ԱՄԲՈՂՋ ՕՐ

Այս հանդիպման ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես կարելի է խնդիրների մեջ հնարավորություններ գտնել և ինչպես կարելի է այդ հնարավորությունները սոցիալական ձեռնարկության վերածել: Դուք կսովորեք թե ինչպես կարող եք ստուգել ձեր գաղափարների կամ լուծումների կենսունակությունը շուկայում և / կամ ձեր համայնքում՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են "Lean Canvas"-ը; Ի վերջո, կիմանաք նաև, թե ինչպես կարող եք ձեր գաղափարները ուրիշներին ներկայացնել:

Թվականներ`

  • Հոկտեմբերի 19 - Գյումրի
  • Հոկտեմբերի 20 - Երևան
  • Հոկտեմբերի 21 - Գավառ
  • Հոկտեմբերի 22 - Ստեփանավան

30 ՕՐԵՐԻ ՄԱՐՏԱՀԱՐՎԵՐԸ

Դուք կունենաք 30 օր՝ խնդիրն ուսումնասիրելու և դրա լուծման ձեր նախնական տարբերակը ստուգելու համար: Քննարկումները կօգնեն ձևավորել ձեր գաղափարը և նախապատրաստվել ներկայացնելու այն եզրափակիչ աշխատանքային հանդիպման ընթացքում:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ – 1 ԱՄԲՈՂՋ ՕՐ - ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ՐԴ ՇԱԲԱԹ

Ձեր աշխատանքը ներկայացնելուց և մասնագետների կարծիքը լսելուց հետո, դուք կսովորեք թե ինչպես վավերացնել ձեր նախնական բիզնես մոդելը և կառուցել իրական սոցիալական ձեռնարկություն: Վերջում կընտրվեն լավագույն գաղափար, լավագույն թիմ և 30 օրերի ընթացքում լավագույն առաջընթաց դրսևորած անհատներն ու խմբերը:
Պարզապես հիշե՛ք, այս ամենը սովորելու համար է, ոչ թե՝ հաղթելու: Չնայած մասնագետները կընտրեն ու կհայտարարեն լավագույն գաղափարները, այս դասընթացի նպատակը ուսուցողական է; Այն կօգնի ձեզ ուղիներ գտնել՝ ապագայում ձեր սեփական աշխատանքը կամ ձեռնարկությունը ստեղծելու գործում: 

ԼՐԱՑՐԵՔ ԱՅՍ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԵՎ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՅՆ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ 14, 23:00


Host Country
Event Type
Publish Date
October 12, 2015




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up