Համաեվրոպական Executive MBA ծրագիր Երևանում, Յորքում, Ստրասբուրգում և Սալոնիկում

Publish Date: Sep 24, 2024

Deadline: Oct 20, 2024

Ապրելով, աշխատելով և սովորելով Երևանում հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տրվում միաժամանակ ստանալ միջազգային բարձրակարգ բիզնես կրթություն և ներքոնշյալ  աստիճանները և MBA դիպլոմները ուսանելով միայն մեկ ծրագրում:
 
1.   Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA)  եւ MBA դիպլոմ Յորքի համալսարանի կողմից, Մեծ Բրիտանիա
 
2.   Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA) եւ MBA դիպլոմ Ստրասբուրգի համալսարանի կողմից, Ֆրանսիա
 
3.   7-րդ մակարդակի դիպլոմ Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության ոլորտում՝ Chartered Management Institute (CMI) կողմից, Մեծ Բրիտանիա (ըստ ցանկության):
 
Ընդունելության եւ հայտի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել պաշտոնական երևանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
 
Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հետ համատեղ հայաստանյան դիմորդներին առաջարկում է Համաեվրոպական Executive MBA ծրագիրը, որը եզակի կրթական հնարավորություն է հայաստանյան այսօրվա ղեկավարների եւ գործարարների համար։ Համաեվրոպական Executive MBA երկակի աստիճանով ծրագիրը հնարավորություն է տալիս ապրելով, աշխատելով եւ սովորելով Հայաստանում, միաժամանակ ստանալ երկու MBA դիպլոմներ՝ մեկը Յորքի համալսարանից եւ մեկը՝ Ստրասբուրգի համալսարանից:
 
Համաեվրոպական Executive MBA ծրագիրը դասավանդվում է բացառապես անգլերենով Յորքի համալսարանի, Եվրոպական կամպուս CITY College-ի, Ստրասբուրգի համալսարանի եւ աշխարհի այլ ճանաչված համալսարանների  դասախոսների, ինչպես նաեւ նշանակալի մասնագիտական փորձ ունեցող փորձագետների կողմից, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձառությունն են բերում MBA դասընթացներին: 
 
Դասընթացներն Երեւանում անց են կացվում են տարվա մեջ 9 անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ մոտավորապես ամիսը մեկ:
 
Բացի այդ, ծրագիրը ներառում է պարտադիր երեք միջազգային ուսումնական շաբաթ՝ Յորքի համալսարան, Մեծ Բրիտանիա, Ստրասբուրգի համալսարան, Ֆրանսիա և Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College, Սալոնիկ, Հունաստան:
 
Ծրագրի տեւողությունը 24 ամիս է:
 
Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ:
 
Ընդունելության եւ հայտի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել պաշտոնական երևանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia