Կրթաթոշակներ Յորքի համալսարանի Սալոնիկ քաղաքի եվրոպական կամպուս CITY College-ում իրականացվող բակալավրիատի եւ մագստրատուրայի ծրագրերի համար

Publish Date: Jan 23, 2024

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում հայաստանյան դիմորդներին հնարավորություն  է տալիս ստանալ անգլիական բարձրակարգ կրթություն՝ ապրելով և սովորելով Միջերկրական ծովի ափին: 

CITY College-ը բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուսն է եւ տեղակայված է Բրիտանիայի սահմաններից դուրս՝ յուրատեսակ  կամուրջ հանդիսանալով Միացյալ թագավորության եւ Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի միջև։ Բրիտանական Յորքի համալսարանը աշխարհի լավագույն համալսարաններից է։ Լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ այն հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը եւ մտնում է աշխարհի լավագույն համալսարանների 1%-ի մեջ։ CITY College-ի ուսանողները հանդիսանում են բրիտանական Յորքի համալսարանի ուսանողներ եւ իրենց ավարտական դիպլոմները ստանում են անմիջապես բրիտանական Յորքի համալսարանից։

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԾՐԱԳՐԵՐ

Մինչև 2024 թվականի մարտի 31-ը բակալավրիատի հետեւյալ ծրագրերին դիմելու դեպքում հայաստանյան դիմորդները կստանան լրացուցիչ 23.5% Early Bird մասնակի կրթաթոշակ զեղչի տեսքով և կվճարեն 6,000 եվրո BA կամ BSc ծրագրի յուրաքանչյուր տարվա համար: BA կամ BSc ծրագրերի տևողությունը երեք տարի է: Ուսման արժեքը կազմում է 7,850 եվրո:

1.       Bachelors of Science (Hons) in Computer Science-(BSc) 

2.       Bachelor of Arts (Hons) in Business Studies (Accounting and Finance)-(BA)

3.       Bachelor of Arts (Hons) in Business Studies (Management)-(BA),

4.       Bachelor of Arts (Hons) in Business Studies (Marketing)-(BA),

5.       Bachelor of Arts (Hons) in Business Studies (Hotel and Hospitality Management)-(BA).

6.       Bachelor of Arts (Hons) in Communication and Digital Media-(BA)

7.       Bachelor of Arts (Hons) in English Language, Linguistics and Literature-(BA)

8.       Bachelors of Science (Hons) in Psychology-(BSc)  

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ 

Մինչև 2024 թվականի մարտի 31-ը մագստրատուրայի հետեւյալ ծրագրերին դիմելու դեպքում հայաստանյան դիմորդները կստանան լրացուցիչ 36% Early Bird մասնակի կրթաթոշակ զեղչի տեսքով և կվճարեն 6,600 եվրո MA կամ MSc ծրագրի համար: MA կամ MSc ծրագրերի տևողությունը մեկ տարի է: Ուսման արժեքը կազմում է 10,290 եվրո:

1.  MA in Artificial Inteligence and Data Science (attendance at Thessaloniki)

2. MSc in Web and Mobile Development (attendance at Thessaloniki)

3. MSc in Business Analytics and Decision Sciences (attendance at Thessaloniki)

4. MA in Translation and Interpreting (attendance at Thessaloniki)

5. MA in Digital Marketing and Social Media (attendance at Thessaloniki)

6. MA in Marketing, Advertising and Public Relations (attendance at Thessaloniki)

7. MSc in Finance and Risk Management (attendance at Thessaloniki)

8. MSc in Management (attendance at Thessaloniki)

9. MSc in Hotel and Tourism Management (attendance at Thessaloniki)

10. MSc in Neuromarketing (attendance at Thessaloniki)

11. MA in Applied Linguistics with TESOL (online delivery)

Ընդունելության եւ հայտերիի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական երեւանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով կամ գրելով aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին։

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia