«Երկրորդ համաշխարհային պատերազմը և կանայք». փոքր հետազոտական դրամաշնորհների մրցույթ 2020, Հայնրիխ Բյոլ Հիմնադրամ

Publish Date: Jan 14, 2020

Deadline: Jul 25, 2020

ՓՈՔՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ «ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ»

Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Երևանի գրասենյակը հայտարարում է հետազոտական դրամաշնորհի մրցույթ հայաստանցի ուսանողների, երիտասարդ հետազոտողների, պատմաբանների և մարդաբանների համար: Հետազոտական դրամաշնորհի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի մեկ գիտական հոդված (15-18 էջ), որում ներկայացված և վերլուծված կլինեն կանանց խնդիրները Խորհրդային Հայաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի (ԵՀՊ) տարիներին և դրանից հետո: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 24-ը:

Ներկայացվող հայտերը կարող են լինել հետևյալ թեմաների շուրջ.

  • Սեռականության (գենդերի), ազգայինի և պրոպագանդայի խաչմերուկում․ ի՞նչ դերակատարում էր տրված կանանց պատերազմի ժամանակ և դրանից հետո;
  • Կին մարտիկները ԵՀՊ-ի ժամանակ;
  • Սեռական բռնությունները ԵՀՊ-ի ընթացքում;
  • Գոյատևման և տրավմաները հաղթահարելու կանանց ռազմավարությունները;
  • Պատերազմի ժամանակ բռնի տեղափոխությունների կանանց պատմությունները;
  • ԵՀՊ-ի տարիներին կանանց պատկերագրությունը / ներկայացումը արվեստի տարբեր ճյուղերում (նկարներ, պաստառներ, ֆիլմեր);
  • Պատերազմի տարիներին կանանց կողմից գրված նամակները պետական և մասնավոր արխիվներում;
  • Կանանց խնդիրների լուսաբանումը պատերազմի տարիների մամուլում (հանրային դիսկուրսում);
  • ԵՀՊ-ն մանուկ տարիքում վերապրած մարդկանց հիշողությունները և պատերազմի փարձառությունը;
  • ԵՀՊ-ի տարիներին կանանց աշխատուժը արդյունաբերության և գյուղատնտեսութան ոլորտներում;
  • Կանանց կյանքը հետպատերազմյան տարիներին;
  • Կանանց հիշողությունները ԵՀՊ-ի մասին;
  • Կանանց ազատականացման (էմանսիպացիայի) պրակտիկաները / պատմությունները ԵՀՊ-ի տարիներին և դրանից հետո:

Երիտասարդ հետազոտողները, պատմաբանները, մարդաբանները, ովքեր արդեն ավարտել են ինստիտուցիոնալ կրթությունը, և ուսանողները, ովքեր ներկա պահին սովորում են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, կարող են ներկայացնել իրենց հայտադիմումները: Հայտի փաթեթը պետք է ներառի ինքնակենսագրական (հրապարակումների ցանկի հետ միասին), մոտիվացիոն նամակ և հետազոտության համառոտ նկարագիր (2-3 էջի սահմաններում)։ Վերջինը պետք է պարունակի գրականության վերլուծություն և հետազոտական մեթոդի վերաբերյալ ակնարկ: Հայտադիմումները հայերեն կամ անգլերեն լեզվով անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020 թվականի հունվարի 24-ը հետևյալ էլ-փոստով՝ eviya.hovhannisyan@am.boell.org:

Դրամաշնորհառուների ընտրության գործընթացը կընթանա երկու փուլով՝ դիմումների քննարկում և բանավոր հարցազրույց (2020 թ. փետրվարի 3-4):

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հետազոտական մեթոդաբանության երկօրյա դասընթացին (9-10 փետրվարի, 2020 թ.): Դասընթացից հետո մասնակիցները կսկսեն աշխատել իրենց հետազոտական թեմաների վրա: Հետազոտության ողջ ընթացքում ընտրված մասնակիցներին մասնագիտական խորհրդատվություն կտրամադրեն Գայանե Շագոյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող) և Լուսինե Խառատյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող):

Հոդվածի վերջնական տարբերակը (հայերեն և անգլերեն լեզուներով) ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 25-ը: Ընտրված մասնակիցները իրենց հետազոտության արդյունքները հնարավորություն կունենան ներկայացնելու սեպտեմբերին կայանալիք կլոր սեղան քննարկմանը: Հետազոտության դրամաշնորհի գումարը կազմում է 500 եվրո (հարկերը ներառված չեն):

Ավելին, լավագույն հետազոտության հեղինակը հնարավորություն կունենա 2020 թ․-ի մայիսի 18-19 Բեռլինում մասնակցել Պատմության Եվրոպական Ֆորումին: «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը յուրաքանչյուր տարի Բեռլինում կազմակերպում է վերոնշյալ միջոցառումը, որն Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայից հրավիրում է պատմաբանների, քաղաքագետների, հասարակագիտական ոլորտի հետազոտողների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների առկա հիշողության քաղաքականությունը քննարկելու և դրա շուրջ քննադատական մոտեցում զարգացնելու նպատակով։ Պատմության Եվրոպական 9-րդ Ֆորումը նվիրված է կանանց և պատմական հիշողությանը Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո: Ֆորումին մասնակցելուց հետո հաղթող մասնակիցը մինչև 2020 թ․-ի հունիսի 30-ը պետք է ներկայացնի ֆորումի մասին համառոտ զեկույց, որը նախատեսվում է այնուհետև հրապարակել հիմնադրամի կայքում:


This opportunity has expired. It was originally published here:

https://ge.boell.org/en/2019/12/27/pokr-hetazotakan-dramasnorh-erkrord-hamasxarhayin-paterazme-ev-kanayk?fbclid=IwAR1uM6haTQO4eGUjpvLBxjvcPbsOQzVSbJ7dVp4Zqv7iMEpjJFVKzLd5x2E

Similar Opportunities


Disciplines

Gender Studies

Genocide Studies

History

Humanities

Peace Studies

Social Sciences

Opportunity Types

Grants

Host Countries

Armenia