KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Աշխատանք - Ծրագրի համակարգողի թափուր հաստիք, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Dec 22, 2019

Deadline: Jan 07, 2020

Ծրագրի համակարգողի թափուր հաստիք

Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` հունվար, 2020թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագրություն` 

 «Տեղահանված անձանց ինտեգրում» ծրագիրը  «ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ: Ծրագրի թիրախ խումբը տեղահանված անձինք են՝ փախստականներ, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք, ապաստան հայցողներ: Ծրագրի նպատակն է ապահովել վերջիններիս բարեհաջող ինտեգրման գործընթացը: 

Ծրագրի համակարգողը ապահովելու է ծրագրի համապատասխան բաղադրիչի անխափան ընթացքն ու իրականացումը: Տարվա ընթացքում ծրագրի  համակարգողը աշխատելու է տեղացի կամավորների հետ, ովքեր օգնություն և աջակցություն են ցուցաբերելու տեղահանված անձանց զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի այդ կազմակերպելու է տեղացի և տեղահանված երիտասարդներից բաղկացած երիտասարդական կոալիցիայի գործունեությունը, աշխատելու է տվյալ երիտասարդների հմտությունների զարգացման ուղղությամբ։    

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր բաղադրիչները,

  • Հետևել բոլոր բաղադրիչների իրականացման որակին և անհրաժեշտության դեպքում շտկումներ իրականացնել,

  • Հավաքագրել ծրագրի կամավորներին և շահառուներին,

  • Կազմակերպել դասընթացներ կամավորների և շահառուների համար,

  • Ուղղորդել և աջակցել ծրագրի կամավորներին,

  • Մշտական կապի մեջ լինել ծրագրի թե՛ շահառուների, թե՛ կամավորների հետ՝ պարբերաբար  իրականացնելով հանդիպումներ և կարիքների գնահատում,

  • Աջակցել կոալիցիայի նախաձեռնությունների իրականացմանը

  • Պատրաստել ծրագրային ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ,

  • Մասնակցել գործընկեր կառույցների կողմից իրականացվող հանդիպումներին,

  • Մասնակցել ծրագրին առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն : 

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում

Փորձ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում,

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ երիտասարդների և խոցելի խմբերի հետ,

  • Զբաղվածության ոլորտում փորձ (կդիտվի որպես առավելություն): 

Մասնագիտական հմտություններ՝

  • Աշխատաշուկայի արդի իրավիճակի իմացություն

  • Միջմշակութային զգայունություն

  • Անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

  • Համակարգչային հմտություններ

  • Ցանցի ստեղծում և պահպանում

Անձնային որակներ՝ 

  • Հաղորդակցման  և բանակցություններ վարելու զարգացած հմտություններ 

  • Թիմային աշխատանք և համագործակցություն

  • Ժամանակի արդյունավետ կառավարում 

  • Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում

  • Վերլուծական մտածողություն

  • Ճկունություն

  • Պատասխանատվություն

  • Հետևողականություն

  • Նախաձեռնողականություն 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 7-ն է։ Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակն ուղարկել espaces@kasa.am էլ. հասցեով`նամակի վերնագրում նշելով ծրագրի համակարգող: 

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

 

* Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։

 

Similar Opportunities


Host Countries

Armenia