Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ) 2019-2020 թթ.

Publish Date: Nov 13, 2019

Deadline: Dec 15, 2019

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ)

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի (գիտահետազոտական դրամաշնորհներ) հայտերի ընդունման նոր` 2019-2020 թթ. փուլի սկիզբը: 2018-ին մեկնարկած այս կրթաթոշակը տրվում է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին, որոնք ուսումնասիրում են Հայաստանի եւ հայկական սփյուռքի XX դարի պատմության քիչ ուսումնասիրված դրվագները։ Տարեկան տրամադրվում է երկու դրամաշնորհ, ընդհանուր՝ 30,000 ԱՄՆ դոլարի չափով։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նախատեսված է մինչեւ 40 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ Սփյուռքի հետազոտողների համար: Կարող են դիմել նաեւ հետազոտական խմբեր, որոնց գիտական ղեկավարի տարիքը համապատասխանում է առաջադրված պահանջին: Նախընտրությունը տրվում է ակադեմիական առաջադիմություն ցուցաբերած հայտատուներին: 

Հայտերն ուսումնասիրում է եւ վերջնական որոշում կայացնում անվանի գիտնականներից կազմված միջազգային Ընտրող խորհուրդը.

  • Ջորջ Բուռնության, Այոնա քոլեջի պատմագիտության ավագ պրոֆեսոր,

  • Հասմիկ Խալափյան, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի տնօրեն,

  • Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դասախոս եւ գիտաշխատող,

  • Լեւոն Չուգասզյան, Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ,

  • Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության եւ քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության եւ պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան):

Հայտերն ընդունվում են մինչեւ 2019-ի դեկտեմբերի 15-ն առցանց։ Բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն՝

  • հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերեն (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)

  • ինքնակենսագրություն (CV)՝ ներառելով հրատարակությունների ցանկը (անգլերեն)

  • ուղեկցող նամակ (անգլերեն, առավելագույնը՝ 500 բառ)

  • երկու երաշխավորագիր՝ ճանաչված գիտնականների կողմից (անգլերեն):

Կրթաթոշակի մասին հավելյալ տեղեկություն ստանալու և դիմելու համար սեղմեք "LINK TO ORIGINAL" կոճակը:

This opportunity has expired. It was originally published here:

https://auroraprize.com/en/prize/detail/vgs

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Diaspora Studies

History

Humanities

Migration Studies

Refugee Studies

Social Sciences

Study Levels

Research

Opportunity Types

Fellowships

Financial aid

Grants

Scholarships

Eligible Countries

Armenia

International