Շահառուների հայտագրում - «Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագիր 2019 թ.,«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Sep 18, 2019

Deadline: Oct 15, 2019

Ճանապարհ դեպի աշխատանք

Շահառուների հայտագրում

Ի՞նչ

«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:

Ո՞վ

Ծրագրին կարող են մասնակցել 20-35 տարեկան երիտասարդները, ովքեր

  • ներկայումս ուսանող չեն
  • չեն աշխատում
  • փնտրում են աշխատանք
  • ցանկանում են զարգացնել սեփական հմտությունները
  • պատրաստակամ են աշխատել մենթորի հետ և սովորել այլ երիտասարդներից
  • պատրաստ են մասնակցել ծրագրի ամբողջ ընթացքին

Ինչպե՞ս

Ծրագրի ընթացքում երիտասարդները

  • մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի (12 հանդիպում), որն ուղղված է աշխատաշուկայում երիտասարդների գրագետ ինքնաներկայացման (ինքնակենսագրական CV, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց), հաղորդակցման, ինքնակառավարման հմտությունների զարգացմանը և անհատական աճին:
  • դասընթացին զուգահեռ կամավոր մենթորի հետ փնտրում են աշխատանք:

Ե՞րբ

Նոյեմբեր- փետրվար ամիսներին, դասընթացը տեղի է ունենալու շաբաթ օրերին:

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հղումը

կամ  զանգահարել  010 54 18 44, 091 54 18 44 հեռախոսահամարներով (աշխ. ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ՝ 9:00-13:00, 14:00-18:00):

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29 

Ծրագրի նկարագրություն

ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը 2019թ. սեպտեմբեր – 2020թ. հուլիս ամիսներին իրականացնում է «Ճանապարհ դեպի աշխատանք» երիտասարդական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:

Ծրագրում որպես մասնակիցներ ներգրավվում են երկու խումբ երիտասարդներ.

Խումբ 1. Կամավորներ, ովքեր որպես մենթորներ աշխատում են 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք փնտրելու հարցերում,

Խումբ 2. Շահառուներ, ովքեր փնտրում են աշխատանք և ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները:

Ծրագրի ընթացքում.

  1. Կամավորները և շահառուները միասին մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի, որը տեղի է ունենում շաբաթ օրերին (12 հանդիպում) և ներառում է հետևյալ թեմաները.
  • Ինքնաներկայացում (ինքնակեսնագրական /CV/, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց),
  • Նպատակադրում
  • Անհատական աճի պլանավորում
  • Աշխատանքային իրավունք
  • Աշխատանքային էթիկա
  • Հաղորդակցում և թիմային աշխատանք
  • Ժամանակի կառավարումՀույզերի և սթրեսի կառավարում և այլն:
  1. Կամավորները և շահառուները դասընթացին մասնակցելուց բացի միասին պատրաստում են աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմում են տարբեր հաստիքների, նախապատրաստվում են աշխատանքային հարցազրույցների, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են զարգացվող հմտությունների գնահատում:

Similar Opportunities


Opportunity Types

Study

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia