Դասընթաց - Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները բիզնեսում, 18-19 և 25-26 սեպտեմբերի 2019 թ., Երևան

Publish Date: Aug 28, 2019

Deadline: Sep 12, 2019

Event Dates: from Sep 18, 2019 12:00 to Sep 19, 2019 12:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ (ՏՀՏ) ԲԻԶՆԵՍՈՒՄ

18-19 և 25-26 սեպտեմբերի, 2019, Երևան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում առաջին անգամ կազմակերպում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները բիզնեսում» քառօրյա դասընթացը։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ալյևս այլընտրանք չեն, այլ՝ անհրաժեշտություն։ Դրանք կիրառվում են ցանկացած ոլորտում, լինի դա մարքեթինգ, թե ֆինանսներ, մարդկային ռեսուրսների կառավարում, թե սպասարկում։ Այսօր ընկերություններում ՏՀՏ ներդրմամբ ստեղծվում են լուրջ մրցակցային առավելություններ՝ աշխատանքի արդյունավետության, վաճառքի ծավալների մեծացման և նոր շուկաներ գրավելու առումով։

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները բիզնեսում» դասընթացը հատուկ մշակվել է հայաստանյան գործարար կանանց համար՝ հաշվի առնելով տեղական շուկայում բիզնես գործընթացների առանձնահատկությունները, հայաստանյան գործարար միտումները, հնարավորություններն ու սահմանափակումները՝ նպատակ ունենալով խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսի դինամիկ զարգացման համար։

Դասընթացին մանրամասնորեն ներկայացվելու են ոչ միայն ժամանակակից  ՏՀՏ գործիքներն ու լուծումները, ՏՀ տեխնոլոգիաների կիրառման ամբողջական գործընթացը, այլև՝ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունների կառավարման գործիքները։

Դասընթացը կօգնի Ձեզ.

  • հասկանալ՝ ինչ է ՏՀՏ-ն և ինչ կարելի է անել Հայաստանում՝ դրա օգնությամբ,
  • բիզնեսում կիրառել ՏՀՏ գործիքները և լուծումները,
  • ընտրել Ձեր բիզնեսին անհրաժեշտ ՏՀՏ լուծումներ և գործիքներ, գնահատել յուրաքանչյուր գործիքի առավելությունները և թերությունները՝ տեղական շուկայի համատեքստում,
  • օպտիմալացնել բիզնես գործընթացները ՏՀՏ գործիքների և լուծումների կիրառման միջոցով,
  • կառավարել ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունները։

Դասընթացը քառօրյա է և անցկացվելու է 2 փուլով։

Առաջին փուլ՝ սեպտեմբերի 18-19

«Ինչ կարող են անել տեխնոլոգիաները Ձեր բիզնեսի համար» և «Պատրաստենք բիզնեսը տեխնոլոգիաների կիրառման համար»

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
  • ՏՀՏ-ն բիզնեսում
  • ՏՀՏ-ի առավելություններն ու թերությունները
  • Ինչպես ընտրել
  • Ինչպես վերլուծել ՏՀՏ կարիքը
  • Գործընթացի վերլուծություն
  • Ֆունկցիոնալ առանձնահատկությունների սահմանում

Երկրորդ փուլ՝ սեպտեմբերի 25-26

ՏՀՏ գործիքների և լուծումների կիրառում բիզնեսում, գործնական առաջադրանքներ

  • Բիզնես գործընթացների ստանդարտացման, կառավարման և վերահսկողության գործիքներ
  • Թիմերի, ինչպես նաև նախագծերի և ժամանակի կառավարման լուծումներ
  • Հաճախորդների կառավարման, ինչպես նաև սպասարկման որակի բարելավմանն ուղղված լուծումներ (օրինակ՝ CRM համակարգեր)
  • Բիզնեսի առաջխաղացման և վաճառքի խթանմանն ուղղված լուծումներ և գործիքներ
  • Ֆինանսների կառավարման ու վերահսկողության գործիքներ
  • Տեխնոլոգիաների կիրառման արդյունքում առաջացած փոփոխությունների կառավարում 

Փուլային դասընթացի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին կիրառելու իրենց բիզնեսում առաջին փուլում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և ներկայացնելու փորձը երկրորդ փուլի ընթացքում՝ գնահատելով ու վերլուծելով աշխատանքը:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան մասնակցության վկայական։

Վերապատրաստման դասընթացը մշակել է «APPLICATIO» վերապատրաստման ու կառավարման ընկերությունը (հավելյալ տեղեկության համար այցելե´ք www.applicatio.com):

Դասընթացը հնարավորություն կտա օգտվելու ծրագրի մյուս բաղադրիչներից (հավելյալ տեղեկության համար այցելե´ք www.ebrdwomeninbusiness.com):

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:

Մասնակցության վճարը 40,000 ՀՀ դրամ է (ներառում է դասընթացի նյութերը, ճաշ, սուրճ/թեյ և այլն):

Դասընթացավարներ

Դասընթացը կվարեն բիզնես ոլորտի փորձառու մասնագետներ Նաիրա Մարգարյանն ու Լիլիթ Ղարայանը:

Լիլիթ Ղարայանը ADWISE խորհրդատվական ընկերության համահիմնադիրն է և տնօրենը։ Ունի ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ. աշխատել է հեղինակավոր միջազգային ընկերություններում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Բիզնեսի կառավարման մագիստրոս է (MBA) և ունի ACCA որակավորում։ Մասնագիտացած է բիզնես գործընթացների թվայնացման, ինչպես նաև՝  բիզնեսի թվային փոխակերպման ոլորտներում։

Նաիրա Մարգարյանը «Վինկ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, նաև՝ Նորարար ձեռներեց կանանց ասոցիացիայի» (InWEnt) համահիմնադիրը և Հայաստանում կառավարման խորհրդատուների ինստիտուտի (IMCA) խորհրդի անդամ։ Բիզնես և ձեռներեցություն է դասավանդում «Այբ» ավագ դպրոցում: Մասնագիտական որակավորումներն են՝ ACCA, CMC, CMCA, OVOP, CEFE։

Լրացուցիչ տեղեկություն

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 59 09 01 կամ կապ հաստատել մեզ հետ՝ zara.ohanyan@ebrd.com էլ. հասցեով։

Դասընթացին մասնակցելու համար լրացրե´ք հայտը սույն հղմամբ՝ https://forms.gle/AAR27KLYU5g9WDL27  կամ ներբեռնեք այն http://bit.ly/EBRD_WiB , լրացրեք և ուղարկեք zara.ohanyan@ebrd.com էլ. հասցեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00:

Similar Opportunities


Disciplines

Business

Business Administration

Entrepreneurship

Informatics

Information Technology

Host Countries

Armenia

Event Types

Trainings