Մեծ կոնֆերանս 3-ը 1-ում - Հայաստանի գյուղատնտեսական ապագան, 30 մարտի 2019 թ., Հայաստան

Publish Date: Mar 22, 2019

Event Dates: from Mar 30, 2019 05:00 to Mar 30, 2019 09:00

Բոլորն են խոսում, որ Հայաստանի գյուղատնտեսությունը մեծ պոտենցիալ ունի, սակայն ոչ բոլորը գիտեն, թե այդ պոտենցիալը որ ոլորտներում է։

«Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանսի ժամանակ Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող լավագույն գործարարներն ու մասնագետները կներկայացնեն իրենց փորձը գյուղատնտեսական բիզնես կառուցելու հարցում։

Կոնֆերանսի ընթացքում անվճար կարող եք լսել տասնյակից ավել ոլորտի լավագույն գործարարներին ու մասնագետներին։

1․ «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» կոնֆերանսի ժամանակ գյուղատնտեսական բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերությունների հիմնադիրները կխոսեն գյուղատնտեսական ոլորտի ապագայից:

Կոնֆերանսի բանախոսներն ու թեմաները հետևյալն են․

1) Գեղամ Գևորգյան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններ կատարող։
Թեմա՝ «Ագրոբարեփոխումներ. 2019 թվականի ծրագրեր»։

2) Վահրամ Միրաքյան՝ «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ:
Թեմա՝ «Գյուղատնտեսության զարգացման այլ երկրների փորձը»:

3) Աննա Թադևոսյան՝ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն:
Թեմա՝ «Հիդրոպոնիկա՝ քաղաքում գյուղատնտեսության զարգացման արդյունավետ եղանակ»:

4) Վարդան Մանանյան՝ «Վարդման» ընկերության տնօրեն, Paulownia ծառատեսակի տնկարանի հիմնադիր:
Թեմա՝ «Ինչպե՞ս գումար աշխատել Paulownia ծառի արտահանմամբ»։

5) Հովիկ Հովհաննիսյան՝ «Նորատունկ» ՓԲԸ տնօրեն, հիմնադիր, որը զբաղվում է բարձրակարգ տնկիների աճեցումով և վաճառքով, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնումով։
Թեմա. «Ինտենսիվ այգեգործություն»:

6) Լուսինե Նալբանդյան՝ «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր, տնօրեն, ագրոէկոլոգ:
Թեմա՝ «Օրգանական գյուղատնտեսություն, բնապահպանական փակ շղթա, օրգանական թափոններից՝ օրգանական պարարտանյութեր»:

7) Հարություն Փախչանյան՝ «Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն:
Թեմա` «Մալինան (մորին) որպես արդյունավետ բիզնես կուլտուրա Հայաստանի համար»։

8) Ռոբերտ Ղուկասյան՝ «Թայմ Լենդ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն։
Թեմա՝ «Ագրոտուրիզմի զարգացումը Կալավանի օրինակով»:

9) Հակոբ Ավագյան՝ ՓՄՁ Ասոցիացիայի հիմնադիր, խորհրդի անդամ։
Թեմա՝ «Գյուղմթերքի սպառման շղթայի հարկային օրենսդրության խնդիրները»:

10) Հայկ Մելքոնյան՝ «Բերքառատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ֆերմեր:
Թեմա՝ «Ինչպես մեծացնել եկամուտը՝ աճեցնելով նոր բարձրարժեք մշակաբույսեր»:

11) Մխիթար Կոտանով՝ «Կոնցեպտում» հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն:
Թեմա՝ «5 հարկային նրբություն գյուղատնտեսական բիզնեսում»:

12) Ստելլա Սարուխանյան՝ «Իմ գյուղը» ՍՊԸ տնօրեն, «Կանաչ արահետ» ընկերության մարքեթինգի խորհրդատու, «Երազանքի գյուղ» ՀԿ-ի համահիմնադիր:
Թեմա` «Փոքր տնտեսությունների գյուղատնտեսական ապագան»:

13) Տիգրան Ղարաջյան` «Գրին Լադ» ՍՊԸ հիմնադիր:
Թեմա՝ «Նորարար գյուղատնտեսությունը որպես ներդրումային ուղղություն»։

14) Հարություն Մնացականյան՝ գործարար, ֆերմեր:
Թեմա` «Ինչպես փող աշխատել հաճարի արտահանումից»:

Հայաստանի գյուղատնտեսական ապագան կոնֆերանսը տեղի կունենա մարտի 30-ին, 17։00-ից 21:00-ն:

2․ Գյուղատնտեսական էքսպո:

Էքսպոյի ժամանակ ներկայացված կլինեն ընկերություններ ու լուծումներ, որոնք կօգնեն Ձեզ, եթե գյուղատնտեսական ոլորտում գործունեություն եք ծավալում:

Էքսպոյի մասնակից ընկերություններն են․

- DigiLab - Ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ։
- Չոր մարքեթինգ- Ընդամենը 3 տարվա ընթացքում Չոր մարքեթիգի կողմից կազմակերպած կուրսերին, սեմինարներին, բիզնես-քայլարշավներին, կոնֆերանսներին, բիզնես-վիքենդներին մասնակցել է ավելի քան 10000 հոգի։
- Նարե կաթնամթերք / Nare - Ընկերությունը կաթնամթերքի պանիրների բազմազան տեսականին արտադրում է Գեղարքունիքի մարզում:
- Փայլ-Դենտ - լավագույն ատամնաբուժարաններից մեկը ՀՀ-ում։
- Elite Plaza Business Center -ը, որն առաջարկում է էլիտար գրասենյակային տարածքներ։
- Elite Group-ը, որի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները համապատասխան դասակարգման են ենթարկվում` ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, որոնք էլ պայմանավորում են շենքի դասը` դելյուքս, պրեմիում, բիզնես և այլն:
- Best Resort Aghveran-ը, որը հիանալի հյուրանոց է:
- «Գրին Լադ» ՍՊԸ, որն իր ծառայություններն է առաջարկում գյուղատնտեսական մի շարք ոլորտներում, ակնկալելով իր ավանդն ունենալ գյուղատնտեսության զարգացման մեջ:
- Էկոմոտիվ-ը, որը զբաղվում է բույսերի վաճառքով, տարածքների կանաչապատմամբ, eco friendly միջոցառումների կազմակերպմամբ:
- ACBA Leasing-ը, որը առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում:
- Silkworm Cocoon Armenia-ն, որը զբաղվում է շերամաբուծությամբ Հայաստանում:
- Aloe / Ալոեի մշակում և աճեցում Հայաստանում, որը զբաղվում է ալոեի տերևների, բույսերի, 100% քամվածքի և բուժիչ կոսմետիկայի վաճառքով:
- Bayazet /Բայազետ մսամթերք-ը մսամթերքի վերամշակման ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Այսօր ընկերության արտադրական գիծը բաղկացած է 1 տասնյակից ավել ապրանքատեսակներից՝ քյուֆթա, բաստուրմա, սուջուխ և այլ ապրանքատեսակներ:

Հայաստանի գյուղատնտեսական ապագան էքսպոն տեղի կունենա մարտի 30-ին, 16:00-ից 21:00-ն:

3․ Աշխատանքի տոնավաճառ։

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում տարբեր մասնակիցներ կարող են թողնել իրենց CV -ները, որոնք հետագայում կփոխանցվեն կոնֆերանսի մասնակից գործարարներին ու Չոր մարքեթինգ ակումբական բոլոր նրանց, ում աշխատակիցներ են պետք։

Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա մարտի 30-ին, 16:00-ից 21:00-ն:

Հանդիպման վայրը՝ Elite Plaza Business Center, Խորենացի 15:

Մուտքն ազատ է: Մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/kvK0SQsijBmdXKKd2 :

Միջոցառման հովանավոր՝ Նարե կաթնամթերք / Nare :

Similar Opportunities


Disciplines

Agriculture

Business

Economics

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Conference Types

Conference Programs