Ընդունելություն Լիբերալ քաղաքականության դպրոցում 2019 թ․, Երևան, Հայաստան

Publish Date: Feb 22, 2019

Deadline: Feb 25, 2019

Մեկնարկել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 3-րդ հոսքի ընդունելությունը

Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարական համախմբման ջատագովներ:

Լիբերալ քաղաքականության դպրոց կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիներն, ովքեր՝

  • 18-30 տարեկան են,
  • Տիրապետում են որևէ օտար լեզվի
  • Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։

Լիբերալ քաղաքականության դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ստորև նշված փաստաթղթերն ուղարկել liberalsschool@gmail.com էլեկտրոնային հասցեին.

  • ինքնակենսագրություն (CV+ Ֆեյսբուքյան էջի հղումը)
  • մոտիվացիոն նամակ,
  • շարադրություն (որը կառնչվի ստորև նշված թեմաներից որևէ մեկին).
    ՀՀ նոր քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները:
    Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հեռանկարներ:
    Տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի նախագծում:
    ՀՀ Սահմանադրության իրավական և քաղաքական բնույթը։

Ընդունելությունը կկայանա դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա:

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 25.02.2019։

Լիբերալ քաղաքականության դպրոցի դասընթացները զետեղված կլինեն 4 տարբեր կատեգորիաների մեջ՝

  • Քաղաքագիտություն,
  • Իրավագիտություն,
  • Տնտեսագիտություն,
  • Առաջնորդության հմտություններ և կարողություններ:

Դասընթացների մեկնարկը կտրվի մարտ ամսին: 
Տևողությունը՝ 6 ամիս: 
Դասընթացները անցկացվելու են շաբաթական 4 օր, ժամը 18:30-20:30:

Նախատեսվում են նաև արտագնա դասընթացներ:

Դպրոցում ուսուցումն անվճար է։

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ և օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ:

Similar Opportunities


Disciplines

Diplomacy

Humanities

International Relations

Policy

Political Sciences

Social Sciences

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia