Ամբողջությամբ ֆինանսավորվող PFP փոխանակման ծրագրի ներկայացում, 23 հոկ. 2018 թ․, Երևան

Publish Date: Oct 09, 2018

Եթե չեք հասցրել մասնակցել մեր նախորդ PFP պրեզենտացիային, այժմ կարող եք գրանցվել մասնակցելու հոկտեմբերի 23-ի հանդիպմանը:

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր ընդգրկված են պետական կառավարման կամ հանրային քաղաքականության մշակման գործընթացում և ցանկանում են PFP ծրագրով վերապատրաստվել ԱՄՆում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը լրացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում պրակտիկան անցնելու վերաբերյալ հանդիպմանը:

PFP 2018թ. գարնան ծրագրի շրջանավարտներ Մարիամ Մկրտիչյանը և Հովհաննես Հարությունյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին ժամը 18:30-ին:

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով pfp@americancouncils.am էլ. հասցեին կամ զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15: Էլ-փոստով գրանցվողներին խնդրում ենք նամակում նշել անուն/ազգանունը, աշխատանքի վայրը և հեռախոսի համարը: Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով հոկտեմբերի 22-ին:

Ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ մեր կայքից http://www.americancouncils.am/…/professional-fellows-prog…/

 

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Presentation