Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ, Հայ Կրթական Հիմնարկություն, Հայաստան

Publish Date: Mar 16, 2018

Deadline: May 01, 2018

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ, Հայ Կրթական Հիմնարկություն, Հայաստան

Օսմանյան կայսրությունը շարունակաբար սահմանափակել է էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, ծրագրելով հայերի՝ թվաքանակով ամենագերակշռող տեղաբնիկ ժողովրդի աստիճանական բնաջնջումը պետական մակարադակով կազմակերպված հետապնդումների ու մասսայական բնաջնջման միջոցով: Չնայած, որ գործընթացը մեկնարկել է դեռևս 19-րդ դարասկզբին, այն պայամանականորեն հիշատակվում է 1915թ. –ի ապրիլի 24-ին թվագրմամբ, երբ Կոստանդնոպոլսի հայ համայնքի 250 պատկառելի ներկայացուցիչ և մտավորական գլխատվեց: Այդ օրը խորհրդանշեց մի ամբողջ ժողովրդի ոչնչացման գագաթնակետը, երբ շարունակական ընչազրկման հետ միասին այդ ժողովուրդը զրկվեց իր մշակութային ինքնությունը ներկայացնող երևելիներից, ըստ այդմ դատապարտվելով կյանքի իրավունքի և ժառանգության մերժմանը: Գեղասպանական պետական քաղաքականության գործադրման արդյունքում մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումն իրենց բնօրրանում մի ամբողջ ժողովրդի դատապարտեց մինչ օրս շարունակվող ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական ու մշակությաին ճգնաժամի:

Ցեղասպանության սահմանված փուլերի համաձայն այն շարունակվում է, քանի դեռ յուչաքանճյուր փուլում չեն գործադրվել դրան հակազդող կանխարգելող միջոցառումներ: Մինչ օրս Թուրքիայի պետական քաղաքականությունը փորձում է լռության մատնել անցյալը՝ գործադրելով տարբեր հնարքներ: Ընդունված մարտավարություններից մեկը ցեղասպանության վերագրումն է միայն Օսմանական կայսրությանը, այդպիսով անջատելով ներկայիս հանրապետությանը պատասխանատվությունից: Այնուամենայնիվ, միջազգայնորեն և իրավական հարթությունում Թուրքիան շարունակում է մեծապես շահեկան դիրք ունենալ տարբեր միջազգայնագրերի ու պայմանագրերի շրջանակներում, միևնույն ժամանակ զրկելով այսօրվա հանրապետության էթնիկ փոքրամասնություններին մարդու հիմնարար այնպիսի իրավունքների գործադրումից, ինչպիսիք են հիշատակման, մշակութային, կրթական, ազատ ինքնաարտահայտման և այլ իրավունքները:  Իրականում այն՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, այդպիսով շարունակելով այդ լայնածավալ ոճրագործության ընթացքն ու հետևանքները:

Ցեղասպանության կանխարգելման համար, վերջինիս ժխտման փուլում առաջարկում է պատիժը սահմանել ազգային դատարանների և միջազգային տրիբունալի միջոցով: 2015 թվականին հայ ժողովուրդը նշեց այդ ոճրագործության 100-րդ տարին: Այն պահանջում է Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության կանխարգելմանն ու չեղարկմանը միտված ռազմավարությունների ու մարտավարությունների վերանայում ու ընդլայնում: Այդ նպատակով առաջ է գալիս խորքային ու համապարփակ, ինչպես նաև միջառարկայական գիտական հետազոտությունների ու դրան հաջորդող քննարկումների առկայություն, որը ամուր հող կնախապատրաստի համարժեք պատժի ու հայ ազգի կրած ժողովրդագրական, տնտեսական, մշակութային կորուստների ճիշտ գնահատմամբ փոխհատուցման նախապատրաստման համար:  Հետևաբար, նախաձեռնվող հետազոտությունները իրենց միջառարկայական նպատակադրումներով պետք է կորստի քննությանը մոտենան տարբեր տեսանկյուններից, դրանք դիտրակելով թե պատմական, թե ապագայի (ֆուտուրիստական սցենարների) գիտահետազոտական հարցադրումների միջոցով:

Մարդու իրավունքների ամենասոսկալի ոտնահարման ձև հանդիսացող ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել այս երևույթի առաջացման պայմանների ու դրանց հաջորդող մասսայական բռնությունների ընկալմանը՝ առաջարկելով ցեղասպանության կանխարգելման մարտավարություններ ու միջոցառումներ: Հայոց Ցեղասպանության դեպքում հարկ է մշակել և իրականացնել միջառարկայական հետազոտություններ, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել հայ ազգի վրա այս ոճրագործության առաջացրած ժողովրդագրական, տնտեսական, քաաքական, մշակութային բացասական, հաճախ նաև անդառնալի ազդեցությունը ու ըստ այդմ նաև գնահատել հատուցման ձևաչափն ու ծավալը:

Ցանկանալով մասնակցել Հայոց Ցեղասպանության արդյունքում հատուցման իրավացի պահանջի ձևավորման քաղաքականությանն ու գործընթացին, Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է արժանիքների հիման վրա գնահատվող մագիստրոսական և ասպիրանտական կրթաթոշակ այն անձանց համար, ովքեր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպատակ ունեն ուսումնասիրելու ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագրոծության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական և քաղաքական ասպեկտներում, ինչպես նաև հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության մեջ: Հիմնարկությունը խրախուսում է բոլոր երիտասարդ գիտնականներին այս թեմաներին անդրադառնալ միջառարկայական հարցադրումների գիտական ուսումնասիրության միջոցով, դրանք ձևակերպելով ներկայացվող գիտական թեզերի և ատենախոսությունների նախագծերում:

Հայ կրթական հիմնարկության Ռիչարդ հովհաննիսյանի անվան կրթաթոշակը նախատեսված է հայազգի երիտասարդ գիտնականների համար, ովքեր ուզում են ՀՀ բուհերում ստանալ մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան: Հովհաննիսյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի աջակցելու այն երիտասարդ գիտնականներին, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրելու Ցեղասպանության ժխտման քաղաքականության հետևանքները հայ ազգի վրա: 
Հայ կրթական հիմնարկությունը ֆինանսավորելու է ուսումնառության վարձավճարը ուսման ամբողջ ընթացքում, եթե թեման համապատասխանում է ՀԿՀ հայտարարված նպատակներին և ուսանողի ՄՈԳը միջինից բարձր է ամբողջ ուսումնառության ընթացքում:

Կրթաթոշակի դիմումի ներկայացման վերջնաժամկետը  մայիսի 1-ն է։. Ընտրված կրթաթոշակառուի անունը ՀԿՀ-ն կհայտարարի  օգոստոս ամսին։

 Ներկայացման համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • Անձնագիր կամ անձը հաստատող օրենքով սահմանված փաստաթուղթ,
  • Ինքնակենսագրական (CV or resume),
  • ՀՀ բուհում ընդունված լինելու մասին տեղեկանք,
  • Մագիստրոսական թեզի կամ գիտության թեկնածույի ատենախոսության գիտահետազոտական թեմայի առաջարկ (նվազագույնը 2500 և առավելագույնը 5000 բառ),
  • Հրապարակումների ցանկ (եթե այդպիսիք առկա են),
  • Երկու երաշխավորագիր,
  • Լրացված դիմումի ձև:

Հիմնադրամի մասին՝

Այլ նախաձեռնությունների շարքում Հայ կրթական հիմնարկությունը ձեռք է մեկնել աշխարհի տարբեր վայրերում ապրող ուսանողներին: Այդ աջակցությունը հիմնականում հնարավոր է դարձել տարբեր կրթաթոշակային գումարների միջոցով, որոնք տնօրինվել են կամավորական հիմունքներով: Հիմնադրամը ստեղծվել է 1950 թվականին և վերջինիս հիմնական նպատակն է եղել

(ա) աջակցել հայկական կրթական հաստատություններին;

(բ) աջակցել աշխարհի տարբեր բուհերում ընդգրկված ազգությամբ հայ (նաև մասամբ) ուսանողներին

(գ) հիմնադրել հայկական կրթական ու մշակութային հաստատություններ և աջակցել վերջիններիս:

Բարերարի մասին՝

Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքում և իր պատմագիտական կրթությանը հաջորդած ամբողջ շրջանում ուսումնասիրել է Հայոց և Մերձավոր Արևելքի պատմությունը: Իր աշխատանքների առյուծի բաժինը նվիրված է Ցեղասպանության և Առաջին Հանրապետության ուսումնասիրությանը:

 1986 թվականին Ռ. Հովհաննիսյանը նշանակվել է ՀԿՀ-ի կողմից հովանավորված և Քալիֆորնիայի համալսարանում նոր հիմնադրված ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչ: Ռ. Հովհաննիսյանը Գուգենհայմի անվան մրցանակակիր է, ով այն ստացել է իր բացառիկ հետազոտությունների համար և դրանով իսկ իր ավանդն է ունեցել հայագիտության առաջխաղացմանը:  Նա մինչ օրս հանդիսանում է մի շարք գիտական և քաղաքացիական կառույցների տնօրենների խորհուրդի անդամ: 2010-11 թվականներին Ռ. Հովհաննիսյանը արժանացավ Քալիֆորնիայի համալսարանի շրջանավարտների ընկերակցության “Լավագույն դասախոս” մրցանակին:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք «LINK TO ORIGINAL» կոճակը:


This opportunity has expired. It was originally published here:

http://aef.am/scholarships/item/11?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info

Similar Opportunities


Disciplines

Armenian Genocide

Armenian Studies

Genocide Studies

History

Study Levels

Master’s

PhD

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia