Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ, Հայ կրթական հիմնարկություն, Հայաստան
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2018-2019թթ. ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջաադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան քաղաքներից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):
Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին: Մարզերի ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոսոտվ ուղարկել մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ, Հայ Կրթական Հիմնարկություն։
Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 17:30-ը
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա (խնդրվում է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք «LINK TO ORIGINAL» կոճակը:
This opportunity has expired. It was originally published here:
http://aef.am/scholarships/item/7?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info