Հակոբ Բաղդասարյանի անվան կրթաթոշակի մրցույթ 2018-2019թթ., Հայ Կրթական Հիմնարկություն, Հայաստան

Publish Date: Mar 16, 2018

Deadline: May 01, 2018

Հակոբ Բաղդասարյանի անվան կրթաթոշակի մրցույթ 2018-2019թթ., Հայ Կրթական Հիմնարկություն, Հայաստան 

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է 2018-2019թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ՝ ի հիշատակ Հակոբ Բաղդասարյանի:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող ուսանողներ՝ Արցախից։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել  այստեղից,  և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել կամ ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ կամ ՀայՓոստով ուղարկել  (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրվում  է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք «LINK TO ORIGINAL» կոճակը:


This opportunity has expired. It was originally published here:

http://aef.am/scholarships/item/1?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest