ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողով/հայտերի կանչ, Երևան

Publish Date: Dec 18, 2017

Deadline: Feb 19, 2018

ԵՊՀ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազ­­­մա­կեր­պում է 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին հան­րա­պե­տու­թյան հիմնադրման 100-ամյա­կին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երի­տա­սարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներ­կա­յաց­նելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գի­տա­կան աշ­­խատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաս­տանի և ար­­տերկրի երիտասարդ հետա­զո­տող­ների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. փետրվարի 19-ը լրացնել առցանց հայտա­դի­մու­մը, իսկ զեկուցման սեղմագիրը (200-300 բառ)՝ ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ sss@ysu.am:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2018 թ. մարտի 15-ը:

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում:


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/sss/hy/conference-2018

Similar Opportunities


Disciplines

Arts

Computer Sciences

History

Journalism

Languages

Linguistics

Literature

Mathematics

Religious Studies

Sociology

Tourism

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Conference Types

Call for Papers