«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ 2017, Վիքիմեդիա Հայաստան

Publish Date: Nov 29, 2017

Deadline: Dec 03, 2017

Event Dates: from Dec 08, 2017 12:00 to Dec 10, 2017 12:00

Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված

Արդյո՞ք համացանցում հայերենով գտնում եք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։

Որքանո՞վ է Հայերեն Վիքիպեդիան բավարարում ձեր պահանջներին։

Հավանաբար շատերը կպատասխանեն՝ չի բավարարում։

Կարո՞ղ ենք Հայերեն Վիքիպեդիան միասին դարձնել լավագույններից մեկը՝ համեմատելի անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ առաջատար Վիքիպեդիաներին։

Վիքիմեդիա Հայաստանը սկսում է համացանցում հայերեն որակյալ բովանդակության զարգացման «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։ Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա  որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով առաջատար Վիքիպեդիաներից։

Արշավը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին 8-ին «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակով, կուղեկցվի բազմաթիվ՝ մեկից մինչև տասնօրյա խմբագրահավաքներով և կավարտվի 2018 թվականի մայիսի 14֊ին շուրջօրյա խմբագրատոնով։ Եթե հետաքրքրված եք այս ցանկում ներառված որևէ ոլորտով և/կամ տիրապետում եք անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ մեկ այլ լեզվի, ապա լրացրեք հայտադիմումը և մասնակցեք մեր արշավի մեկնարկային «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակին, որը տեղի կունենա ս․թ․ դեկտեմբերի 8-10֊ը Աղվերանում։

Հայտադիմումը լրացնելու համար խնդրում ենք սեղմել LINK TO ORIGINAL կոճակը

Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 3֊ի ժամը 24։00֊ն է։ Ընտրող հանձնաժողովի որոշումը պատրաստ կլինի դեկտեմբերի 5-ին։

Հարցերի համար կարող եք գրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության info@wikimedia.am էլ․փոստին կամ զանգահարել 041118800 հեռախոսահամարին։


This opportunity has expired. It was originally published here:

https://wikimedia.qualtrics.com/jfe/form/SV_3NIcv5FWyjehqw5

Similar Opportunities


Opportunity Types

Publications

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings