Join ARMACAD today

Join over 40,000 researchers and students.

Subscribe and get new academic opportunities every week.

Գիտաժողով/Հայտերի կանչ - Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին, 15-16 մայիս 2018, Երևան

Deadline:

March 15, 2018

Disciplines:

Event Date:

May 15, 2018 - May 16, 2018

Save in my favorites

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎ

2018 թ. մայիսի 15-16-ին  ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական  չափանիշներով  քննելու  Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված  գրական-մշակութային  կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական  օջախների  կազմակերպմանը և դրանց  կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին Հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և  ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:

Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.

Արամ Սիմոնյան  – ԵՊՀ ռեկտոր

Աշոտ Մելքոնյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Արմեն Քլոտ Մութաֆյան – ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության դոկտոր

Անահիտ Տեր-Մինասյան – Սորբոն - Փարիզ 1 համալսարանի պրոֆեսոր, պատմաբան

Կարեն Խաչատրյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն

Մենուա Սողոմոնյան  – ԵՊՀ գիտական քարտուղար

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն

Գուրգեն Վարդանյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է`2018 թ. մարտի 15-ը:

Գիտաժողովի անցկացման վայրն է՝

ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ:   

Չափորոշիչներ՝

Զեկուցումները ուղարկել հետևյալ է հասցեներով` hayastan@hamazkayin.com, instarmstud@gmail.com,  (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ):

  1. Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:

  2. Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:

  3. Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:

  4. Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:

  5. Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:

Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել համացանցով`  մուտք գործելով ` https://goo.gl/RgnaaD

Հարցերի պարագայում դիմել`

«Համազգայինի» Հայաստանի գրասենյակ,                                                                            

ք. Երևան, Մաշտոց 37/14                                                            

Հեռ. (+374 10) 53 39 49 ընդունարան     
էլ. հասցե` hayastan@hamazkayin.com    

 ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ`

ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ, ընդունարան  
Հեռ.՝(+374 60) 710092  
Էլ  հասցե` instarmstud@gmail.com

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն  (կոմիտեի նախագահ)

Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ,  դոկտոր, գրականագետ

Նարե Միքայելյան – Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն

Հակոբ Մուրադյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար

Նարինե Նուշերվանյան – ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Ռոբերտ Սուքիասյան -ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվությանի բաժնի լաբորանտ

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings

Similar Announcements