ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2018 թ. մայիսի 15-16-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական օջախների կազմակերպմանը և դրանց կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին Հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:
Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.
Արամ Սիմոնյան – ԵՊՀ ռեկտոր
Աշոտ Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
Արմեն Քլոտ Մութաֆյան – ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության դոկտոր
Անահիտ Տեր-Մինասյան – Սորբոն - Փարիզ 1 համալսարանի պրոֆեսոր, պատմաբան
Կարեն Խաչատրյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն
Մենուա Սողոմոնյան – ԵՊՀ գիտական քարտուղար
Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն
Գուրգեն Վարդանյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող
Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է`2018 թ. մարտի 15-ը:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝
ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ:
Չափորոշիչներ՝
Զեկուցումները ուղարկել հետևյալ է հասցեներով` hayastan@hamazkayin.com, instarmstud@gmail.com, (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ):
-
Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:
-
Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:
-
Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:
-
Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:
-
Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:
Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել համացանցով` մուտք գործելով ` https://goo.gl/RgnaaD
Հարցերի պարագայում դիմել`
«Համազգայինի» Հայաստանի գրասենյակ,
ք. Երևան, Մաշտոց 37/14
Հեռ. (+374 10) 53 39 49 ընդունարան
էլ. հասցե` hayastan@hamazkayin.com
ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ`
ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ, ընդունարան
Հեռ.՝(+374 60) 710092
Էլ հասցե` instarmstud@gmail.com
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն (կոմիտեի նախագահ)
Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, դոկտոր, գրականագետ
Նարե Միքայելյան – Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն
Հակոբ Մուրադյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար
Նարինե Նուշերվանյան – ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ
Ռոբերտ Սուքիասյան -ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ
Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվությանի բաժնի լաբորանտ