Yerevan State University (YSU)  Follow

Գիտության փառատոն ԵՊՀ-ում, 27 hոկտեմբերի 2017, Երևան

Publish Date: Oct 25, 2017

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը ս/թ հոկտեմբերի 27-ին կանցկացնեն «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը կներառի գործունեության տարբեր հատվածներ: «Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր: 

«Գիտություն» հատվածում կանցկացվեն տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները:

«Տեխնոլոգիաներ» հատվածում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կկարողանան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով կստեղծեն ծավալային կառուցվածքներ, իրենց սմարթֆոնները կդարձնեն մանրադիտակ և կվարեն գիրոսկուտերներ:

«Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները կմրցեն ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց կթողնեն քվադրակոպտերներ:

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը առանձին տաղավարով կներկայացնեն իրենց գործունեությունը:

Մուտքն ազատ է:

Նշենք, որ գիտափառատոնը կազմակերպվում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Գիտափառատոնի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

Fascebook-ում հայտարարությունը

Similar Opportunities


Disciplines

Science

Host Countries

Armenia

Event Types

Festivals