«Վաղվա օրը կերտող Ագրո-ձեռնարկատերերը» ծրագիր 2017 թ., Հայաստան

Publish Date: Oct 19, 2017

Deadline: Nov 10, 2017

«Վաղվա օրը կերտող Ագրո-ձեռնարկատերերը» ծրագիր

Ծրագրի նկարագրություն: Եթե 20-35 տարեկան ես, ապրում ես Հայաստանում և ցանկանում ես հիմնել քո սեփական բիզնեսը գյուղատնտեսության բնագավառում, բայց չգիտես որտեղից սկսել՝ այս ծրագիրը քեզ համար է:  «Վաղվա օրը կերտող Ագրո-ձեռնարկատերերը» (Agripreneurs Creating Tomorrow) ծրագրի նապատակն է գործնական ուսուցում տրամադրել  Հայաստանում բնակվող երիտասարդներին,  ովքեր ունեն բիզնես գաղափարներ գյուղատնտեսության, էկո և ագրոտուրիզմի, սննդի և գինեգործության ոլորտներում, բայց չունեն անհրաժեշտ հմտություններ, փորձառություն կամ գիտելիքներ: Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, և, ուստի, ծրագրի մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է:

Ընտրված դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու յոթամսյա գործնական պարապմունքների և ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ իրենց ագրոբիզնեսը հիմնելու համար: Ծրագրի մասնակիցները պետք է ամեն շաբաթ մասնակցեն 1-2 պարտադիր դասընթացներին և կատարեն հանձնարարությունները ծրագրի տևողության ընթացքում: Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան իրենց բիզնես պլանները՝ պատրաստ ներգրավելու ֆինանսավորում և հիմնելու ագրոբիզնես:

Դիմումների սկիզբ:  Հոկտեմբերի 11, 2017

Դիմումների վերջնաժամկետ: Նոյեմբերի 10, 2017

Դիմումների պատասխան և հարցազրույցի հրավեր: Նոյեմբերի 20, 2017

Ծրագրի տևողություն: Դեկտեմբեր 2017 - Հունիս 2018

Ուսուցման հաճախականություն:  շաբաթական 1-2 պարտադիր դասընթացներ, այցելություններ գործող ագրոբիզնեսներ, ինչպես նաև ցանցաստեղծման հնարավորություն մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ուսուցման թեմաներ և հմտություններ: բիզնեսի գաղափարների ստեղծում, գաղափարի գնահատում, իրավաբանական անձի գրանցում, հարկային օրենսդրություն, շուկայի ուսումնասիրություն, մարդկային ռեսուրսներ, ապրանքների մարքեթինգ, ֆինանսավորման հնարավորություններ, բիզնես պլանի կազմում

Ուսուցման լեզու: պարտադիր դասընթացները կլինեն հայերեն լեզվով, որոշ լրացուցիչ դասընթացներ կարող են լինել նաև անգլերեն

Ակնկալվող արդյունք: ամբողջական բիզնես պլաններ՝ պատրաստ ներգրավելու ֆինանսավորում/ հիմնելու ագրոբիզնես; մասնակցության վկայական ծրագրի բարեհաջող ավարտի դեպքում

Մասնակիցների թիվ: 30-35

Պահանջվող չափանիշներ: Հաջողակ թեկնածուն պետք է

  • Լինի 20-35 տարեկան

  • Սահուն տիրապետի Հայերենին (անգլերենի իմացություն պարտադիր չէ, բայց ցանկալի է)

  • Ունենա բիզնես գաղափարներ գյուղատնտեսության, էկոտուրիզմի / ագրոտուրիզմի, սննդի կամ գինեգործության բնագավառներում

  • Կարող և պատրաստակամ լինի մասնակցելու բոլոր պարտադիր դասընթացներին և ավարտելու հանձնարարությունները

  • Լինի նպատակասլաց, ուշադիր, պատասխանատու և խանդավառությամբ լի

  • Լինի ուսանող, կամ մինչև երկու տարվա շրջանավարտ, նախընտրելի է բիզնեսի, տնտեսագիտության, գյուղատնտեսության, այգեգործության, հասարակակն գիտությունների և նմանատիպ այլ ոլորտներում

Դիմումների հասցե: https://goo.gl/forms/FzogLQUPzUtFRsA52  

Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ actarmpro@gmail.com

Ծրագրի վերաբերյալ նորությունների և լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուկյան էջը՝ Agripreneurs Creating Tomorrow: https://www.facebook.com/actarmenia/

Similar Opportunities


Disciplines

Agriculture

Business

Entrepreneurship

Food Science

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings