Հայաստանի ամերիկյան համալսարանում կներկայացվի մագիստրոսական նոր ծրագիր

Publish Date: Feb 06, 2013

Հինգշաբթի, փետրվարի 7-ին ժամը 18:15-ին բոլոր լրատվամիջոցները, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձիք հրավիրվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուգեան սրահ , Բաղրամյան 40, ուր Բաց դռների օրվա շրջանակներում  նորանշանակ դեկանի պաշտոնակատար`Կալիֆորնիայի համալսարանի  Մերջ կառավարման  դպրոցի նախկին դեկան և պատվավոր պրոֆեսոր Դեյվիդ Հ. Բլեյքի, կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև համալսարանի փոխնախագահների, պրովոստի և նախագահի  մասնակցությամբ կներկայացվի Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետի նոր` տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը:

Մագիստրոսի կոչում շնորհող այս ծրագիրը ՀԱՀ- առաջարկում է առաջին անգամ: Դասընթացների որոշ մաս կանցկացվի ԿԲ -ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Ծրագրում ներգրավված կլինեն միջազգային համբավ ունեցող լավագույն դասախոսներ:

Համալսարանն առաջարկում է նաև ֆինանսական օժանդակության ծրագրեր (կարիքի վրա հիմնված), որոնց համաձայն` ուսանողները կարող են ստանալ դրամաշնորհ, որը կկազմի ուսման վարձի մինչեւ 90 տոկոսը, ինչպես նաև առաջարկվում է ուսման վարձի աստիճանաբար վճարման համակարգ ևկրթաթոշակներ:

Ծրագրի նորընտիր դեկանի պաշտոնակատար պրոֆեսոր Բլեյքը Գործարարության ու տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է գիտական մեծ  փորձառությամբ և  դեկանի պաշտոնում կառավարման 22 տարվա մեծ փորձով: Նա երկու տասնամյակից ավել  փորձառություն ունի որպես դեկան Նորսիսթերն, Ռութգերս, Հարավային Մեթոդիսթ և բոլորովին վերջերս Կալիֆորնիայի, Իրվին  համալսարաններում:  Ավելի քան 16 hասարակական և մասնավոր ընկերություններում և մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպություններում եղել է խորհրդական և խորհրդի անդամ:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)  մասնավոր, անկախ համալսարան է Երևանում՝ Հայաստանում:  Հիմնադրված լինելով 1991 թվականին՝ ՀԱՀ-ը հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը : Ուսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ՀԱՀ-ը ծառայում է Հայաստանին և տարածաշրջանին՝ յոթ տարբեր հիմնական բնագավառներում բարձրորակ կրթություն մատակարարելու միջոցով՝ խրախուսելով քաղաքացիական ներգրավվածությունը և խթանելով ժողովրդավարական արժեքները:

Similar Opportunities


Host Countries

Armenia