«Երիտասարդներն ընդդեմ գործազրկության». դասընթացների շարք

Publish Date: Feb 04, 2013

Deadline: Feb 15, 2013

«Երիտասարդներն ընդդեմ գործազրկության» նախագիծը եռօրյա դասընթացների շարք է, որն իրականացվում է Հայաստանի հինգ մարզերի և Երևանի երիտասարդների համար:

Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար հմտություններ աշխատանքի դիմելու համար, ինչպես օրինակ գտնել օնլայն աշխատանք, գրել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ, ինչպես պատրաստվել հարցազրույցի և այլն: Գլխավոր նպատակը երիտասարդների շրջանում ձեռներեցության խրախուսումն է և կոչ անելը՝ առաջնորդվելու «Եթե չես գտնում աշխատանք, ստեղծիր այն» կարգախոսով:

Դասընթացն իրականացվում է Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի աջակցությամբ, FLEX փոխանակման ծրագրի և

Ամերիկյան խորհուրդների համագործակցությամբ։

Դասընթացը տեղի կունենա փետրվարի վերջին՝ Երևանում։

Դասընթացին դիմելու համար լրացրեք դիմում-հայտը - https://docs.google.com/a/apy.am/forms/d/1Lp7dANgyYTb8iLg_htThvRZJLWHwA46ZWZq_s7axA6k/viewform:

Դիմելու վերջնաժամկետն է` Փետրվարի 15-ը:

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ: Երևան

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:  3 օր

Մարզերից եկող մասնակիցների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն։

Ծրագրի ավարտին մասնակիցները  կստանան վկայական:

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings