Event on Story Competition Award

Publish Date: Nov 20, 2012

ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՆՈՎԱՑԻԱՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Հովհաննես Հովհաննիսյան  

22նոյեմբերի, 2012թ.

Հեռ: (010) 209963, (091) 271413

Էլ. փոստ: hhovhannisyan@skilfound.com 

«1988» ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Երևան, Հայաստան: «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամը հայտարարել է «1988» խորագրով ստեղծագործական պատմվածքների մրցույթ: Մրցույթին մասնակցում են 18 պատմվածքներ, որոնք տեղադրված են կազմակերպության www.skilfound.com կայքում:

Մրցույթի հաղթողները կհայտարարվեն ՍՄԻԼ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ, որը տեղի կունենա Ժամանակակից արվեստի թանգարանում՝ Մաշտոցի պողոտա 7 հասցեում, ս/թ նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին:

«1988» խորագրով մրցույթի անցկացումը նպատակ ունի պարզել, թե ինչպիսի՞ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, արդյո՞ք գլոբալ ու ետսովետական խնդիրներով է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը, ի՞նչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու, դեպի նորարարական գաղափարները դառնալու ու Հայաստանի զարգացումն ապահովելու համար:

Մրցույթի հաղթողները որոշվել են պրոֆեսիոնալ անկախ հանձնաժողովիկողմից, որը հաշվի է առել պատմվածքների ստեղծագործականությունը, նորարարությունը, ոճը և կառուցվածքային ամբողջականությունը: Զուգահեռաբար կազմակերպվել է նաև քվեարկություն facebook սոցիալական ցանցում: Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համար 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

ՍՄԻԼ հիմնադրամը նպատակ ունի Հայաստանում խթանել սոցիալ-մշակութային իննովացիաններ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արմատացած հնոտի պրակտիկաների ու կարծրացած արժեհամակարգերի փոփոխությունը ու նոր քաղաքակրթական հոսքերին արժանիորեն ադապտացվելը ՍՄԻԼ-ի հիմնական նպատակներից է: Այն օգտագործելու է նորարարական, կամավորության, սոցիալական ակտիվության բոլոր գործիքներն իր նպատակների իրագործման համար:

Similar Opportunities


Opportunity Types

Prize

Prize

Host Countries

Armenia

Armenia