Մենեջերի աշխատանք ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյում

Publish Date: Nov 04, 2011

Deadline: Nov 09, 2011

ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱն ակադեմիական, մասնագիտական ակումբ/բար/ռեստորան է Երևանում և պահանջում է բարձրագույն կրթությամբ, ակումբ/բար/ռեստորանի մենեջերի աշխատանքային և ռեստորանների կառավարման համակարգչային ծրագրերից օգտվելու փորձ ունեցող, կամ առնվազն պայծառ միտք, աննկուն կամք, անսահման հումոր, կազմակերպվածության գերբարձր աստիճանի հասած, հաճախորդների ու սպասարկող անձնակազմի հետ շփվել իմացող և հենց այդ շփումը ստեղծող ու ստեղծագործող, կառավարելու ներուժ ունեցող, excell ծրագրին տիրապետող կամ դրանից մի քիչ գլուխ հանող, ԱՐՄԱԿԱԴի գործունեությանը և հայաստանյան, ինչու չէ նաև արտերկրյա ակադեմիական ու մասնագիտական միջավայրին ծանոթ մենեջեր՝ կին կամ տղամարդ։ Աշխատավարձը պայմանագրային։ 

Մենեջերի համար հաճելի, հետաքրքիր, փորձարարական, մասնագիտական ու ակադեմիական մթնոլորտը ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյում ապահովված է, նա պետք է այդ ամենն ընդամենը կրկնապատկի ու երաշխավորի ակումբի կայուն զարգացումն ու առաջարկվող բազմազան ու յուրատեսակ ծառայությունների արդյունքում ֆինանսական կայուն հոսքեր։ Աշխատանքային պարտականություններն ինչպես միշտ, բայց բնականաբար մենեջերը պետք է իմանա դրամարկղի հետ հարաբերվել, փող հաշվել, մաքրությանը հետևել, մտածել, աշխատել, հանգստանալ, ժպտալ, ծիծաղել, ուրախանալ, հանձնարարություններ տալ ու տրված հանձնարարությունները կատարել և այլն։ 

Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 9, 2011։
Քանի որ աշխատանքն ամենօրյա է ու ամբողջական դրույքով, ապա խնդրում եմ ուսանողներին և համատեղությամբ աշխատել ցանկացողներին չդիմել, քանի որ, հավատացե՛ք, պարզապես չեք հասցնի։
 
Դիմելու համար խնդրում եմ khachik.gevorgyan@yahoo.co.uk հասցեին ուղարկել CV՝ կոնակտային տվյալներով։ Նախընտրելի դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ 
 
Խաչիկ Գևորգյան,
ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյի տնօրեն

Similar Opportunities


Host Countries

Armenia