Արմակադ ընկերությունը հայտարարում է մրցույթ
Վրաստանյան մեր գործընկերոջ շնորհիվ ԱՐՄԱԿԱԴը ստացել է հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը Վրաստանում անցկացվելիք GemFest-ի՝ յուրաքանչյուրը 200 եվրո արժողությամբ 2 տոմս:
Մենք շատ էինք ուզում մասնակցել այդ միջոցառմանը, սակայն մտածեցինք, որ կլինեն ավելի հիանալի անձնավորություններ, ովքեր մեզնից շատ կցանկանան մասնակցել այդ միջոցառմանն ու հանուն դրա պատրաստ կլինեն գրել հոդված ԱՐՄԱԿԱԴ-ի մասին:
Հրապարակումն անելուց հետո անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ Ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով https://www.facebook.com/ARMACAD/, և հաղորդագրությունով մեզ ուղարկել առցանց հարթակում արած հրապարակման հղումը: Ֆեյսբուքյան էջին հաղորդագրություն ուղարկելու տարբերակ կա, միայն այդպես պետք է ուղարկեք։ Էջին տեղադրելը, իմեյլով կամ էսէմէսով ուղարկելը հաշիվ չի։ Մենք հոդվածների հղումներն ընդունելու ենք մինչև հունիսի 20-ը։
Դրանից հետո մենք ձեզ կտարմադրենք bit.ly հղում, որն էլ անհրաժեշտ կլինի տարածել հնարավոր ու անհնարին բոլոր եղանակներով:
Մրցույթի վերջին փուլում ամենաշատ դիտումներ ունեցող նյութերից հունիսի 30-ին մենք կընտրենք լավագույնին/լավագույններին ու այնուհետև մեկ հաղթողի կտրամադրենք երկու տոմս, կամ երկու հաղթող կընտրենք ու յուրաքանչյուրին կհատկացնենք մեկ տոմս։
Սպասում ենք։
0 Comments