«Վերապրած մշակույթ», Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, 2015 թ. ապրիլ 28-29, Երևան

Publish Date: Apr 26, 2015

Event Dates: from Apr 28, 2015 12:00 to Apr 29, 2015 12:00

2015 թ. ապրիլի 28-29Մատենադարանում տեղի կունենա «Վերապրած մշակույթ» խորագրով Հայոց  Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Գիտաժողովը «Ցեղասպանությունից փրկված ձեռագրական գանձեր» ծրագրի մասն է կազմում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Զեկուցումները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը`հայերեն ձեռագիր մշակույթի կորուստներին և հայ ձեռագրական ժառանգությանը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:
Յուրաքանչյուր զեկուցմանը տրամադրվում է 15 րոպե, որից հետո ևս 10 րոպե կտրամադրվի քննարկման համար:

Գիտաժողովին ներկայացված այն զեկուցումները, որոնք կերաշխավորվեն Մատենադարանի Գիտական խորհուրդի կողմից, կտպագրվեն «Բանբեր Մատենադարանի» պարբերականի մեջ:

ԾՐԱԳԻՐ

28 ապրիլի, 2015

10:30-11:00 Մասնակիցների գրանցում («Վիրտուալ Մատենադարան» դահլիճ)

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ

11:00

Բացման խոսք Հրաչյա Թամրազյան Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Նախագահող՝ Կարեն Մաթեւոսյան

Օվսաննա Քեշիշյան Էջեր Զեյթունի ավետարանի փրկության (Մատենադարան)
Արփինե Սիմոնյան  «Մշո Ճառընտիր»-ի տերունական մանրանկարների քննության փորձ (Մատենադարան)
Անուշ Սարգսյան «Թորոս Աղբար»-ի ձեռագրերի հետքերով (Մատենադարան)
Սաթենիկ Չուգասզյան Մի էջ ցեղասպանությունից փրկված գանձերի պատմությունից
(ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության եւ տեսության UNESCO-ի ամբիոն)
(Մատենադարանի թիվ 9422 Ավետարանը)
Հայկ Հակոբյան Նորահայտ մի Ուրբաթագրքի փրկության պատմությունը (Մատենադարան)

13:00-14:00 Ընդմիջում

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ

14:00-16:00

Նախագահող՝ Վարդի Քեշիշյան

Անահիտ Ասատրյան Հայկական Զմյուռնիան եւ ձեռագրական ժառանգությունը (Մատենադարան)
Փիրուզ Մնացականյան Լեհահայ ձեռագրական ժառանգության կորուստները Հայոց ցեղասպանության հետեւանքով (Մատենադարան)
Գայանե Էլիազյան Վերապրած ձեռագրերի նոր կյանքը (Մատենադարան)
Արթուր Պետրոսյան Մատենադարանի թիվ 5318 Հայսմավուրքի վերականգնման ընթացքը (Մատենադարան)
Արտավազդ Այվազյան Մատենադարանի թիվ 4676 Ճառընտիրի վերականգնման ընթացքը (Մատենադարան)
Անդրանիկ Մկրտչյան Մատենադարանի թիվ 4915 Ավետարանի վերականգնման ընթացքը (Մատենադարան)

 

 

 

29 ապրիլի, 2015 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

11:00-13:00

Նախագահող՝ Վահան Տեր-Ղեւոնդյան

Նազենի Ղարիբյան «Մշո Ճառընտիր»-ի նշանակությունը հայագիտության համար (Մատենադարան)
Անահիտ Աստոյան Մեծ Եղեռնի տարիներին հայկական մշակութային արժեքների կողոպուտն ու յուրացումը (Մատենադարան)
Նարեկ Հակոբյան Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Արշարունունամակը Գեւորգ V կաթողիկոսին (Մատենադարան)
Արսեն Հարությունյան Հայ կնոջ առաքելությունը Մեծ Եղեռնի տարիներին (Մատենադարան)
Գոռ Եդիգարյան Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրում (ՀՀ ԱԳՆ)

Ընդմիջում 13:00-14:00

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ

14:00-16:00

Նախագահող՝ Շուշանիկ Խաչիկյան

Կարեն Մաթեւոսյան Վիմագրական նշխարներ Արեւմտյան Հայաստանից (Մատենադարան)
Արմեն Տեր-Ստեփանյան «Սրտիս պարտքը» վերապրած մտավորականների վերհուշ
Վարդի Քեշիշյան Հալեպի գանձատանը պահվող Եղեռնից փրկված գանձեր
Հեյտոր Լուրեյրո Հայոց Ցեղասպանությունը Բրազիլիայում ապրող հայ մտավորականի հոդվածներում (Սան Պաուլոյի պետական համալսարան)
Վերա Սահակյան «Քելեկյան» եւ «Սիսվան» որբանոցների գործունեությունը (Մատենադարան)
Ալա Խառատյան Շշուկների ալուզիան Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպում (Մատենադարան)

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Armenian Genocide

Culture

Host Countries

Armenia

Conference Types

Conference Programs