Թափուր աշխատատեղ «Գլոբալ Բրիջ» դպրոցում
«Գլոբալ Բրիջ» դպրոցը հայտարարում է հետևյալ առարկների՝ մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն, հայոց լեզու/հայ. գրակ., անգլերեն, ռուսաց լեզու, քիմիա/կենսաբանություն, ֆիզիկա, հասարակագիտություն, ՆԶՊ, ինֆորմատիկա, եկեղեցու պատմություն, ուսուցիչների և տարրական դասարանի դասվարների թափուր աշխատատեղեր:
Դպրոցը գործում է 2015թ.-ից, իրականացնում է միջին և ավագ դպրոցի ուսումնական ծրագրեր, իսկ 2017թ.-ից նախատեսվում է իրականացնել կրտսեր դպրոցի ծրագիր: Դասընթացներն իրականացվում են ժամանակակից դասավանդման մեթոդներով և յուրաքանչյուր սանին ցուցաբերած անհատական մոտեցումով:
Կարևորում ենք ուսուցիչների աշխատանքային մեծ փորձը, քանի որ համարում ենք, որ դրա շնորհիվ է ապահովում գիտելիքների պատշաճ յուրացում:
Դպրոցի ծրագիրը համալրված է արտադասարանական միջոցառումներով, օլիմպիադաներով, որի շնորհիվ բավարարվում են սաների զարգացվածության տարբեր աստիճաններ, ինչպիսիք են բարոյական արժեքներն ու մոտեցումները, հմտություններն ու ստեղծագործական միտքը: Կազմակերպվում են տարատեսակ բարեգործական և մարդասիրական միջոցառումներ, իրականացվում հանդիպումներ փորձառու և կայացած մասնագետների հետ՝ հարստացնելու մեր սաների գիտելիքներն ու կյանքի փորձը, նրանց դարձնելու բազմակողմանի զարգացած մարդ, ով կարող է դիմակայել և ընդառաջ գնալ 21-րդ դարի մարտահրավերներին:
ՊԱՇՏՈՆ՝
ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
- առարկայի դասավանդում
- առարկայական ծրագրի կազմում և իրականցում
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
- բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն,
- դպրոցում դասավանդելու առնվազն հինգ տարվա փորձ,
- հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
- առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- համակարգչային ծրագրերի տիրապետում (օր.՝ Microsoft Office և այլն) , համացանցից վարժ օգտվելու կարողություն
ՀԱՎԵԼՅԱԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- թիմային մտածելակերպ, համագործակցված աշխատելու կարողություն,
- ստեղծագործական և վերլուծական մտածողություն, ինքնակառավարման կարողություն,
- աշխատանքի որակի համար առավելագույն պատասխանատվություն և հոգատար վերաբերմունք աշակերտների հանդեպ,
- համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ համագործակցային հմտություններ,
- մասնագիտական փորձառությունը շարունակաբար կատարելագործելու պատրաստակամություն,
- ժամանակի կառավարման հմտություններ,
- անգլերենի և ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես դիմել
Թափուր աշխատատեղերին դիմելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակը, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան վայրում կցել ինքնակենսագրականը (CV):
Ուղեկցող նամակում պարտադիր նշել այն առարկան, որը պատրաստվում եք դասավանդել:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 999 911, 077 453 353 հեռախոսահամարներով: