Microsoft Innovation Center Armenia  Follow

UpStart ստարտափերի մրցույթ 2016, Հայաստան

Publish Date: Sep 19, 2016

Deadline: Oct 10, 2016

Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում առաջին անգամ անցկացնում են UpStart ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 29-ին 15 ստարտափ կներկայանա 50-ից ավել միջազգային գործարարների, ներդրողների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների առաջ:

UpStart-ը ստարտափների համար նախատեսված մրցույթ է, որը բաց է նորարարական լուծում առաջարկող ստարտափերի համար, որոնք գտնվում են զարգացման տարբեր շրջաններում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտը, լրացնել եւ ուղարկել apply@upstart.am էլ-փոստով՝ մինչեւ հոկտեմբերի 10-ը:

Դիմում-հայտը ներկայացնելուց հետո ընտրված ստարտափերը ցանկության դեպքում կանցնեն եռօրյա դասընթացներ, որոնց ընթացքում կբարելավեն եւ կզարգացնեն իրենց ստարտափը ներկայացնելու հմտությունները։

«Տարբեր ծրագրերի միջոցով մենք ստարտափերին տրամադրում ենք համապարփակ աջակցություն ինչպես բուն պրոդուկտի մշակման, այնպես էլ ներդրողների հետ հարաբերությունների  հաստատման, պրոդուկտը շուկա հանելու ուղղությամբ։ UpStart-ը հիանալի հնարավորություն է զարգացման փուլում գտնվող եւ մինչեւ 250,000 ԱՄՆ ներդրում փնտրող ստարտափերի համար։ Ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունը հայկական ստարտափերի նկատմամբ, եւ նմանատիպ միջոցառումները կամուրջ են հանդիսանում ստարտափերի եւ ներդրողների միջեւ»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի առաջին եւ երկրրոդ տեղը զբաղեցրած թիմերը կստանան համապատասխանաբար $2500 եւ $1000 ֆինանսավորում։ Ստարտափ թիմերը մրցանակաբաշխությունից հետո կունենան հնարավորություն շփվել հրավիրված գործարարների հետ։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համար այս միջոցառումը ունի մեկ գերակա նպատակ՝ հայասստանյան եւ արտասահմանյան հայ գործարարների, ինչպես նաեւ միջազգային նշանակություն ունեցող վենչուրային եւ հետազոտողական հիմնադրամների առաջնորդների հետաքրքրությունը սեւեռել դեպի Հայաստանյան ինովացիաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալ մրցունակ միավորներ եւ իրենց զարգացմամբ նպաստել նորարարական մոտեցումների վրա հիմնվող  գործարար մշակույթի կերտմանը։ UpStart-ի շրջանակում մասնակիցների համար ստեղծելու ենք հնարավորություն անհատական հանդիպումներ ունենալ հետաքրքվող ներդրողների հետ, ինչպես նաեւ աջակցելու ենք բանակցությունների վարման ընթացքում։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին ,ապա ամենամեծ արդյունքը կլինի իրական ներդրումների իրականացումը եւ համոզված կարող ենք ասել, որ UpStart-ը ավելի մեծ գործընթացի մեկնարկ է, եւ մենք շարունակական  կերպով պիտի աջակից լինենք այս ոլորտի եւ ստարտափերի հետեւողական զարգացման գործընթացին»,- ասել է Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համահիմնադիր եւ տնօրեն Մարիամ Թորոսյանը։

Աղբյուրը՝ http://www.itel.am/


This opportunity has expired. It was originally published here:

http://www.upstart.am/

Similar Opportunities


Disciplines

Business

Startup

Opportunity Types

Competition

Prize

Host Countries

Armenia