ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անվանումը՝ Մրցույթ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով Ֆին. հնարավոր.
No. DemCom-FY18-03
Դիմելու վերջնաժամկետ՝ 1 օգոստոսի, 2018թ. CFDA No. 19.900
Ընդհանուր հատկացվող գումար՝ մինչեւ 300.000 ԱՄՆ դոլար՝ միջոցների առկայության պայմանով
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով հայտարարում է բաց մրցույթ. ընդունվում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը եւ քաղաքացիական կրթությանը/դաստիարակությանը միտված ծրագրային հայտեր: Հայտը պատրաստելիս խնդրում ենք խստիվ հետեւել ստորեւ ներկայացվող բոլոր հրահանգներին:
Ծրագրի խնդիրները. ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի 2018թ. 3-րդ մրցութային փուլի մեկնարկի մասին: Ընդունվում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը եւ քաղաքացիական կրթությանը/դաստիարակությանը միտված նախաձեռնություններին վերաբերող հայտեր:
Հատուկ ուշադրության կարժանանան այն նախագծերը, որոնք միտված են ստորեւ նշված մեկ եւ ավելի ուղղությունների.
• կառավարման թափանցիկություն եւ հաշվետվողականություն ու կոռուպցիայի դեմ պայքար.
• հանրության իրազեկում ու ներգրավում ընտրական գործընթացներում՝ ընտրողների իրազեկման բարելավման ու թափանցիկ, ազատ եւ արդարացի ընտրությունների խթանման նպատակով.
• անկախ, բազմազան եւ բազմակարծիք լրատվական տիրույթի, այդ թվում հետաքննող լրագրության զարգացում Հայաստանում:
Ներկայացվող նախագծերը պետք է պարզաբանեն, թե առաջարկվող գործողությունները ինչպես են ազդելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման վրա եւ ինչպես են նպաստելու կազմակերպության առաջ դրված հեռանկարային նպատակների իրացմանը: Առաջարկները պետք է անդրադարձ կատարեն կոնկրետ խնդիրներին եւ ակնկալվող արդյունքներին: Ուսուցման եւ կարողությունների զարգացման ուղղվածություն ունեցող առաջարկները հիմնականում քննության չեն առնվի, եթե չեն հստակեցվում կոնկրետ, չափելի արդյունքներ, որոնք կապահովվեն ուսուցման արդյունքում: Գործընկեր ՀԿ-ների կողմից համատեղ առաջարկների ներկայացումը խրախուսվում է:
Մասնակիցներ եւ թիրախ Հստակեցրեք Ձեր նախագծի թիրախային մասնակիցներին՝ նշելով ծրագրային աշխատանքների ուղղակի ու անուղղակի շահառու հանդիսացող անձանց մասին ժողովրդագրական տվյալներ եւ մոտավոր քանակություն:
ԴԱՇՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կատարման ժամկետը/տեւողությունը՝ 3-ից 12 ամիս Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ առավելագույնը 10՝ կախված նախագծերի բյուջեից Տրամադրվող գումարի չափը՝ նվազագույնը 5.000, առավելագույնը 50.000 ԱՄՆ դոլար Ընդհանուր ֆինանսավորման չափը՝ 300.000 ԱՄՆ դոլար՝ միջոցների առկայության պայմանով Ֆինանսավորման տիպ՝ FY17/18 Աջակցություն Եվրոպային, Եվրասիային եւ Կենտրոնական Ասիային Ազատության աջակցման օրենքի ներքո Ծրագիրը սկսելու պլանավորվող ամսաթիվ՝ 1 հոկտեմբերի, 2018թ.
Այս ֆինանսական հնարավորությունը իրացվում է միջոցների առկայության պայմանով:
Ֆինանսավորման գործիքի տեսակը՝ Դրամաշնորհ, ֆիքսված գումարի հատակցում կամ համագործակցային պայմանագիր: Համագործակցային պայմանագրերը դրամաշնորհներից տարբերվում են նրանով, որ բյուրոյի/դեսպանատան աշխատակիցները ավելի ակտիվ են ներգրավված համագործակցային պայմանագրերի իրականացման հարցում:
Առաջարկվող նախագծերի տեւողությունը՝ Առաջարկվող նախագծերը պետք է ավարտվեն մինչեւ 2019թ. հոկտեմբերի 1-ը: Պետքարտուղարությունը միջոցների առկայության դեպքում այս նախագծերի գոհացուցիչ առաջընթացի պարագայում ֆինանսավորման նախնական շրջանից հետո պատրաստ է քննության առնել հետագա ֆինանսավորման տրամադրումը՝ ոչ մրցութային հիմունքներով, եթե հետագա ֆինանսավորումը բխում է ԱՄՆ պետքարտուղարության լավագույն շահերից:
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
1. Հայտերի ներկայացման իրավասություն
Հայտ կարող են ներկայացնել հետեւյալ կազմակերպությունները՝
• Շահույթ չհետապնդող կազմակերպություններ Հայաստանից, այդ թվում՝ հետազոտական կենտրոններ եւ քաղաքացիական հասարակության կամ հասարակական կազմակերպություններ
• Հայաստանում գրանցված անկախ լրատվամիջոցներ:
2. Համաֆինանսավորում
Համաֆինանսավորում չի պահանջվում
3. Այլ պահանջներ
Ֆինանսավորում ստանալու համար բոլոր կազմակերպությունները պետք է ունենան նույնականացման եզակի ցուցիչ՝ Data Universal Numbering System/DUNS համարանիշ տրված Dun & Bradstreet-ի կողմից, ինչպես նաեւ պետք է ունենան գործող հաշվառում www.SAM.gov համակարգում: Այս հաշվառումների կատարման մանրամասները տես՝ D.3 կետում:
ՀԱՅՏ ԵՒ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ
1. Հայտերը պետք է լրացվեն անգլերենով եւ ներկայացվեն մինչեւ 2018թ. օգոստոսի 1-ը տեղական ժամանակով մինչեւ ժամը 18:00: Հայտը լրացնելու համար անցեք հետեւյալ հղմամբ՝ https://www.usa.am/forms/site/view?id=9680566097e57b46287c5afe0508511d
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը քննության չեն առնվի: Հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացնելուց հետո առցանց պորտալում հայտնվում է հայտի ներկայացման մասին հաստատում:
2. Հավելվածներ.
• 1 էջանոց կենսագրական՝ նախագծի հիմնական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի համար.
• Նախագծին աջակցելու մասին նամակներ ծրագրային գործընկերներից, որոնցով հստակեցվում է գործընկերներից յուրաքանչյուրի դերն ու պատասխանատվությունը.
• Եթե ձեր կազմակերպությունն ունի NICRA համաձայնագիր եւ ներառում է NICRA ծախսերը բյուջեում, ապա կցել վերջին NICRA-ն՝ PDF ֆայլով.
• Գրանցման պաշտոնական փաստաթղթեր:
3. Ֆինանսական կառավարման շնորհառու կազմակերպությունների նույնականացման
համակարգ (SAM.gov)
Պահանջվող հաշվառումներ Ցանկացած կազմակերպություն, որն ընդգրկված է Ֆինանսական կառավարման համակարգի (SAM) Բացառված կողմերի ցուցակում (EPLS), իրավասու չէ հայտ ներկայացնել աջակցության միջոցների հաշվին որեւէ ֆինանսավորման համար, հիմք՝ OMB ուղեցույց 2 CFR 180, որով ապահովվում է նախագահական 12549 (3 CFR, 1986 Comp., p. 189) 12689 (3 CFR, 1989 Comp., p. 235) հրամանագրերի բացառման ու կասեցման պահանջների իրականացումը: Բացի այդ, EPLS ցուցակում ընդգրկված որեւէ կազմակերպություն չի կարող որեւէ կերպ մասնակցել այս միջոցներով ֆինանսավորվող նախագծի որեւէ միջոցառման կամ աշխատանքի: Հայտ ներկայացնելիս, խնդրում ենք SAM համակարգի EPLS ցուցակով ճշտել եւ համոզվել, որ ոչ իրավասու կազմակերպություններ ներգրավված չեն:
Դրամաշնորհի համար դիմող ցանկացած կազմակերպություն պետք է պարտադիր ունենա հետեւյալ հաշվառումները.
• Նույնականացման եզակի ցուցիչ Dun & Bradstreet-ից կամ DUNS համարանիշ
• NCAGE/CAGE կոդ
• www.SAM.gov գրանցում Հաշվառումն այս հարթակներում անվճար է:
Քայլ 1. Դիմեք DUNS եւ NCAGE համարանիշների համար (կարելի է անել միաժամանակ)
DUNS դիմում. Կազմակերպությունները պետք է ունենան Տվյալների համընդհանուր հաշվառման համակարգի (DUNS) համարանիշ Dun & Bradstreet-ից: Եթե ձեր կազմակերպությունը դեռ չունի այդ համարանիշը, ապա այն կարող եք ստանալ՝ զանգելով 1- 866-705-5711 հեռախոսահամարով կամ այցելելով http://fedgov.dnb.com/webform էջը:
NCAGE դիմում. Դիմումի էջը տես՝ https://eportal.nspa.nato.int/AC135Public/scage/CageList.aspx Դիմելու գործընթացի մասին հրահանգները տես՝ https://eportal.nspa.nato.int/AC135Public/Docs/US%20Instructions%20for%20NSPA%20NCAGE.pdf NCAGE հետ կապված հարցերի դեպքում զանգել 1-888-227-2423 հեռախոսահամարով, եթե գտնվում եք ԱՄՆ-ում: NCAGE հետ կապված հարցերի դեպքում զանգել 1-269-961-7766 հեռախոսահամարով, եթե գտնվում եք ԱՄՆ-ից դուրս: NCAGE կոդի ստացման հետ կապված խնդիրներով կարող եք գրել NCAGE@dlis.dla.mil հասցեով:
Քայլ 2. NCAGE կոդի ստացումից հետո արդեն կարող եք գրանցվել SAM համակարգում մուտք գործելով https://www.sam.gov էջը: SAM գրանցումն ամեն տարի թարմացվում է:
4. Վերջնաժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. օգոստոսի 1-ը:
5. Ֆինանսավորման սահմանափակումներ
Այս ծրագրի ներքո ՉԵՆ ԿԱՐՈՂ ֆինանսավորվել. Կուսակցական քաղաքական գործունեությունը, մարդասիրական օգնությունը եւ բարեգործական աշխատանքները, գիտահետազոտական աշխատանքները, ֆոնդհայթայթման կամ դրամահավաք արշավները, կոմերցիոն նախագծերը, առեւտրային աշխատանքները, համաժողովներն ու օտարերկրյա անհատական գործուղումները, հիմնականում կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված նախագծերը: Նկատի ունեցեք, որ տրամադրվող ֆինանսավորումը չի կարող օգտագործվել ալկոհոլային խմիչքների ձեռք բերման համար:
6. Հայտի ներկայացման հետ կապված այլ պահանջներ.
Հայտը եւ կից նյութերը պետք է ներկայացվեն հայտերի ընդունման պորտալում, որը բացվում է կոնկրետ այս փուլի հայտերի ընդունման համար: Հղումը տես՝ D.1-ում:
Դրամաշնորհային ֆինանսավորման այս հնարավորության մանրամասների համար այցելեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայք, տես՝ https://www.usa.am/announce/demcomnofo.pdf:
ՀԱՅՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Չափանիշներ
Յուրաքանչյուր հայտ դիտարկվում եւ գնահատվում է ստորեւ ներկայացվող գնահատման չափանիշների համաձայն:
Նախ` գնահատվում է նախագծի համապատասխանությունը Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի նպատակներին, դիտարկվում է, թե նախագիծն ինչքանով է հստակ ձեւակերպել խնդիրները, թիրախային խմբերը եւ ակնկալվող արդյունքները, նաեւ դիտարկվում է հայտատու կազմակերպության կարողությունն այն իրականացնելու մասով:
Նախագծի գաղափարի որակն ու հիմնավորվածությունը – 25 միավոր. Գաղափարը լավ արծարծված, մշակված է, կան մանրամասներ նախագծային աշխատանքների իրականացման վերաբերյալ: Առաջարկը սահմանում է այդ աշխատանքների իրականացման ողջամիտ ժամկետներ:
Նախագծի պլանավորում/խնդիրներին հասնելու կարողություն – 30 միավոր. Նպատակներն ու խնդիրները հստակ ձեւակերպված են եւ ծրագրային մոտեցումներն ամենայն հավանականությամբ առավելագույն ազդեցություն կունենան առաջարկվող արդյունքներին հասնելու գործում:
Բյուջե – 10 միավոր. Բյուջեի մանրամասն հիմնավորում է ապահովված: Ծախսերը առաջարկվող աշխատանքների ու ակնկալվող արդյունքների համեմատ ողջամիտ են: Բյուջեն իրատեսական է, հաշվառված են առաջարկվող արդյունքների հասնելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Ակնկալվող արդյունքներ եւ նախագծի հետագա կայունություն/շարունակական ազդեցություն – 20 միավոր. Ծրագրային աշխատանքների դրական ազդեցությունը կպահպանվի նախագծի իրականացումից հետո: Դիմողը ցույց է տալիս, որ կարող է նախագծի հաջողությունը գնահատել կոնկրետ ցուցանիշների ու նշաձողերի միջոցով եւ ցույց տալ նախագծով նշված նպատակների ուղղությամբ կատարված առաջընթացը: Նախագիծը ներառում է ցուցանիշներ, որով գնահատվում են արդյունքները եւ ելքային նյութերը, եւ նշում է, թե երբ եւ ինչպես է դա արվելու:
Կազմակերպական կարողություններ եւ նախկին դրամաշնորհային ծրագրեր – 15 միավոր. Կազմակերպությունն ունի փորձառություն տվյալ ոլորտում եւ ունի ներքին վերահսկողության մեխանիզմներ, որոնք թույլ կտան տնօրինել դաշնային ֆինանսական միջոցները: Սա ներառում է ֆինանսական կառավարման համակարգը եւ բանկային հաշվի առկայությունը:
2. Դիտարկում եւ ընտրության գործընթաց
Հանձնաժողովը քննության կառնի պահանջներին համապատասխանող բոլոր հայտերը: Մինչ դրամաշնորհի հատկացումը կկատարվի վերջնական հաստատում ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան վաշինգտոնյան գրասենյակներից:
3. Արդյունքների հայտարարման ու ֆինանսական միջոցների հատկացման նախատեսվող
ժամկետը 15 սեպտեմբերի, 2018թ.
ԴԱՇՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ծանուցում դաշնային ֆինանսավորման տրամադրման մասին
Դրամաշնորհի կամ համագործակցային պայմանագիրը պատրաստվում, ստորագրվում, տրամադրվում եւ վերահսկվում է Դրամաշնորհային պատասխանատուի կողմից: Լիազորող փաստաթուղթը շահառուի քննությանն ու ստորագրմանն է ուղարկվում էլեկտրոնային փոստով: Շահառուն նախագծով ծախսեր կարող է անել սկսած այն օրվանից, որը նշված է որպես մեկնարկի ամսաթիվ Դրամաշնորհային պատասխանատուի կողմից ստորագրած փաստաթղթում:
Եթե նախագիծը ընտրվում է եւ ֆինանսավորվում, ԱՄՆ պետքարտուղարությունը որեւէ պարտավորություն չի ստանձնում դրա հետագա ֆինանսավորման մասով: Պայմանագրի փոփոխումը ֆինանսավորման մեծացման կամ իրականացման ժամկետի երկարաձգման նպատակով կատարվում է ԱՄՆ պետքարտուղարության հայեցողությամբ:
Ֆինանսավորման հնարավորության մասին այս հայտարարությունը չի հանդիսանում պարտավորություն ԱՄՆ կառավարության կողմից՝ վճարելու այն ծախսերի դիմաց, որոնք կատարվել են նախագծերի պատրաստման եւ ներկայացման համար: Ավելին, ԱՄՆ կառավարությունն իրավունք ունի մերժել ստացված բոլոր նախագծերը կամ ցանկացած նախագիծ:
Վճարման եղանակը Ընդհանուր առմամբ վճարումը կատարվում է երկու մասով. Նախ հատկացվում է գումարի մի մասը, աշխատանքները սկսելու համար, իսկ հետո ներկայացվում է միջանկյալ հաշվետվություն այդ միջոցների տնօրինման վերաբերյալ, որից հետո արտոնվում է մնացած միջոցների տրամադրումը:
1. Վարչական եւ ազգային քաղաքականության պահանջներ
Պայմաններ եւ պահանջներ. Մինչ հայտ ներկայացնելը անհրաժեշտ է դիտարկել բոլոր պայմանները, անհրաժեշտ հավաստագրերը, որոնք պահանջվում են այս ֆինանսավորման համար եւ համոզվել, որ բավարարում եք այդ պայմաններին ու պահանջներին: Դրանք են.
2 CFR 200, 2 CFR 600, հավաստագրումներ եւ հավաստիացումներ եւ ԱՄՆ պետքարտուղարության ստանդարտ պայմաններ ու պահանջներ, որոնք բոլորը կարող եք գտնել այս հղմամբ՝ https://www.statebuy.state.gov/fa/pages/home.aspx Նկատի ունեցեք ստանդարտ պայմաններում ու պահանջներում ներառված ԱՄՆ դրոշի հետ կապված բրենդավորման ու ցուցադրման պահանջները:
2. Հաշվետվություններ
Հաշվետվական պահանջներ. Շահառուներից պահանջվում է ներկայացնել ֆինանսական եւ ծրագրային հաշվետվություններ, որոնց ներկայացման հաճախականությունը սահմանվում է պայմանագրով: Նախագծի ավարտին անհրաժեշտ է ներկայացնել ամփոփիչ հաշվետվություն Դրամաշնորհային պատասխանատուին: Հաշվետվությունը պետք է ներկայացնի կատարված աշխատանքները, ինչքանով էր նախագիծը հաջողված իրենց տեսանկյունից, ինչպես կարել է հետագայում այն բարելավել: Նախագծի իրականացման ընթացքում նաեւ պատրաստվում են տեսանյութեր, CD-ներ եւ այլ տեսանյութեր ու ձայնագրություններ, որոնք ի ցույց են դնում, թե ինչպես են ընդունվել, ինչքանով են պահանջված եղել այդ աշխատանքները: Ներառվում է նաեւ դրամաշնորհի միջոցների օգտագործման ֆինանսական հաշվառումը/բացվածքը: Այս հաշվետվության տեղեկությունները կօգնեն Ժողովրդավարության հանձնաժողովին հետագայում նախագծերի գնահատման հարցում:
G. ՈՒՄ ԴԻՄԵԼ ՀԱՐՑԵՐՈՎ Դիմումի գործընթացի հետ կապված հարցերը կարող եք ուղղել sahakyanl@state.gov հասցեով:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուղեցույց բյուջեի հիմնավորման վերաբերյալ Անձնակազմ եւ արտոնություններ. Նկարագրել աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ հավելյալ արտոնությունները ժամանակավոր եւ հիմնական աշխատակազմի համար, ովքեր նախագծի շրջանակում ներգրավված են լինելու եւ նշել, թե իրենց ժամանակի որ մասն են ծախսելու նախագծի իրականացման վրա:
Գործուղումներ. Ներկայացնել գործուղման ու օրապահիկի ծախսերը, որ կպահանջվեն նախագծի համար՝ վերջինիս ծրագրային աշխատողների, խորհրդատուների, բանախոսների եւ մասնակիցների/շահառուների համար: Եթե նախատեսվում է միջազգային գործուղում, ապա ներկայացրեք կարճ հիմնավորում դրա վերաբերյալ:
Սարքավորումներ. Նկարագրել այս նախագծի համար պահանջվող այն տեխնիկան, կահույքը կամ այլ անձնական գույքը, որի շահագործման ժամկետը մեկ տարուց ավել է (պիտանի է շահագործման համար նաեւ նախագծի ավարտից հետո) եւ որի մեկ միավորի արժեքը առնվազն 5.000 ԱՄՆ դոլար է:
Պարագաներ.Նկարագրել ու թվարկել նախագծի համար պահանջվող բոլոր պարագաներն ու նյութերը, այդ թվում՝ համակարգիչները: Եթե որեւէ առարկայի արժեքը գերազանցում է 5.000 ԱՄՆ դոլարը, ապա դա ներառեք բյուջեի սարքավորումներ բաժնում:
Այլ ուղղակի ծախսեր. Նկարագրել նախագծի իրականացման հետ կապված այլ ուղղակի ծախսերը, որոնք վերոհիշյալ որեւէ կատեգորիայի մեջ չեն մտնում: Օրինակ՝ նյութերի կամ սարքավորումների բեռնափոխադրման ծախսեր, հաշվարկված հարկեր եւ այլն: «Այլ ծախսերի» մասով պետք է լինի մանրամասն բացվածք եւ բացատրություն ծախսային առանձին տողերով:
Անուղղակի ծախսեր. Այս ծախսերն ուղղակիորեն կապված չեն նախագծի աշխատանքների հետ, օրինակ՝ վերադիր ծախսերը, որոնք անհրաժեշտ են կազմակերպության ընթացիկ գործունեության համար: Եթե ձեր կազմակերպությունն ունի NICRA եւ բյուջեում NICRA գանձումները ներառված են, ապա խնդրում ենք կցել NICRA-ի օրինակը: Կազմակերպությունները, որոնք չեն ունեցել NICRA կարող են ուղղակի ծախսերի 10 տոկոսի չափով անուղղակի ծախսեր հայտագրել ըստ 2 CFR 200.68-ի:
«Համաֆինանսավորումը» վերաբերում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորումից զատ նախագծում կազմակերպության կամ այլ կառույցների ունեցած ներդրմանը: Սա նաեւ ներառում է բնաիրային մասնակցությունը, ինչպիսիք են օրինակ՝ կամավորների ժամանակը կամ հատկացվող տարածքները:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Նպատակը
Այս ծրագրի նպատակը փոքր գումարների շնորհումն է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված ծրագրերի եւ աշխատանքների իրականացման համար: Դրամաշնորհները տրամադրվում են հասարակական կազմակերպություններին եւ տեղական անկախ լրատվամիջոցներին: Ծրագրին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված աշխատանքների ծրագրային առաջարկ, որը ներառում է կոնկրետ միջոցառումների պլան միտված Հայաստանում ժողովրդավարական միջավայրի կերտմանը եւ քաղաքացիական ներգրավվածության ասպարեզներում դրական տեղաշարժերի ապահովմանը: Առաջարկը պետք է հստակորեն կենտրոնանա ժողովրդավարության կերտման մեկ կամ մեկից ավելի ասպեկտների վրա, պարունակի կոնկրետ գործողությունների պլան, որոնց իրականացումը կհանգեցնի տվյալ ոլորտի բարեփոխմանը, եւ ներառի համոզիչ բացատրություն այն մասին, թե առաջարկվող գործողություններն ինչպես կարող են ապահովել ակնկալվող դրական արդյունքները: Ծրագրի արդյունքները պետք է ունենան Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործընթացի վրա երկարաժամկետ ազդեցություն:
Ընդհանուր պայմաններ
▪ Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 50,000 ԱՄՆ դոլար:
▪ Ամերիկյան եւ օտարերկրյա կազմակերպությունները եւ անհատները այս ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստանալ չեն կարող:
▪ Այս ծրագիրը ՉԻ ԿԱՐՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ կուսակցական քաղաքական գործունեություն, մարդասիրական օգնություն կամ բարեգործական աշխատանքներ, գիտահետազոտական աշխատանքներ, միջոցների հայթայթման աշխատանքներ, առեւտրային ծրագրեր,
առեւտրային գործարքներ, համաժողովներ արտերկրում կամ անհատական գործուղումներ դեպի արտերկիր, ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացմանը:
▪ Հայտատուներին դրամաշնորհ կարող է տրամադրվել միայն մեկ անգամ: Դրամաշնորհ ստացած հայտատուները առաջին դրամաշնորհի ծրագիրն ավարտելուց հետո կարող են նորից հայտ ներկայացնել դրամաշնորհ ստանալու համար, սակայն այդ հաջորդող ծրագիրը պետք է ակնհայտորեն տարբերվի Ժողովրդավարության հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացված առաջին ծրագրից:
Գնահատման չափանիշները
Ներկայացված առաջարկների գնահատման ժամանակ հաշվի է առնվում հետեւյալը. ծրագրի համապատասխանությունը Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհային ծրագրի նպատակներին, առաջարկի թեման, ծրագրային խնդիրների ու միջոցառումների արդյունավետւթյունը, առաջարկի հստակությունն ու մանրամասնման աստիճանը, ծրագրի շարունակականությունը (ժամանակի մեջ եւ ֆինանսավորման առումով) եւ հայտատու կազմակերպության կարողությունը իրականացնելու առաջարկվող ծրագրային նպատակները: Դրամաշնորհները տրամադրվում են ԱՄՆ Պետքարտուղարության վաշինգտոնյան համապատասխան բաժինների կողմից հաստատում ստանալուց հետո:
Հայտի ներկայացման կարգը
Հայտատուներն անգլերենով լրացնում են առցանց հայտի հաստատված ձեւը, որտեղ ներկայացվում են հայտատու կազմակերպության ու դրա գործունեության վերաբերյալ տվյալներ, եւ մանրամասնորեն նկարագրվում է առաջարկվող ծրագիրը: Հայտում ներկայացվում են կազմակերպության ղեկավար պաշտոնյաների եւ ծրագրում ներգրավվելիք այլ բոլոր անձանց անուններն ու կենսագրական տվյալները (CVs): Նկատի ունեցեք, որ շնորհառու կազմակերպություններից կպահանջվի ստանալ DUNS համարանիշ եւ գրանցվել SAM համակարգում: Եթե հայտի ներկայացման պահին հայտատուն չունի DUNS համարանիշ, ապա հարցաշարի #8c կետի դիմաց խնդրում ենք գրել “123456787” թվերը:
Հայտը պետք է նկարագրի առաջարկվող ծրագիրը եւ ցուցադրի դրա համապատասխանությունը Ժողովրդավարության հանձնաժողովի ծրագրի նպատակներին: Առաջարկը պետք է պարունակի բավականաչափ տվյալներ, որպեսզի ծրագրից անտեղյակ մարդը հստակորեն պատկերացնի, թե հայտատուն ինչ է ուզում անել եւ ինչու: Խնդրում ենք լինել հստակ Ձեր ձեւակերպումներում եւ չշեղվել բուն նյութից:
Հայտը պետք է համոզիչ կերպով հիմնավորի առաջարկված ծրագրի իրականացման կարիքը: Օրինակ, հայտը պետք է հստակորեն բացատրի, թե ինչու է ծրագիրը կարեւոր, ինչու է դրա ֆինանսավորումը անհրաժեշտ, ինչ արդյունքներ են ակնկալվում ծրագրից, ինչ կփոխի այն
Հայաստանում: Ժողովրդվարության հանձնաժողովը կաջակցի միայն այն ծրագրերին, որոնք էականորեն նպաստում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը:
Հայտին կարող եք կցել նամակ-երաշխավորագրեր:
Համատեղ առաջարկների դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջեւ պարտավորությունների եւ լիազորությունների բաժանումը, ինչպես նաեւ կցվեն պարտավորագիր-նամակներ բոլոր համագործակցող կազմակերպություններից:
Շարունակականություն (Sustainability)
Առաջարկը պետք է ներկայացնի ծրագրի հեռահար/երկարաժամկետ ազդեցությունները: Ենթադրվում է, որ ծրագիրը կամ դրա ազդեցությունը կշարունակվեն ապագայում` Ժողովրդավարության հանձնաժողովի ֆինանսավորման ավարտից հետո: Հետեւաբար, հայտը պետք է մանրամասն եւ համոզիչ կերպով բացատրի, թե կազմակերպությունն ինչպես է պատրաստվում ֆինանսավորել ծրագիրն ապագայում: Նմանապես, համոզիչ կերպով պետք է ներկայացնել հայտատու կազմակերպության ինստիտուցիոնալ կայունությունը` ծրագրի իրականացմանը հաջորդող ժամանակահատվածում:
Բյուջեի կազմման ուղենիշներ
Որպեսզի հանձնաժողովը հստակորեն պատկերացնի, թե ինչու է առաջարկված ծրագրի ֆինանսավորումը անհրաժեշտ, հայտատուն պետք է պատրաստի ծրագրի ծախսերի մանրամասն, տող-առ-տող աղյուսակ: Ծրագրի բյուջեն պետք է կազմվի ԱՄՆ դոլարով: Բյուջեն պետք է ունենա տրամաբանական կուռ կառուցվածք եւ լինի բավականչափ մանրամասնած, որպեսզի այն դիտարկող մարդիկ կարողանան հասկանալ, թե նշված թվերն ինչի համար են նախատեսված եւ ինչպես են ստացվել: Հիշեք, որ բյուջեն ըստ էության ծրագրի նկարագրությունն է ֆինանսական լեզվով, եւ դրա կապակցվածությունն ու ծախսերի ողջմտությունը խիստ էական են ծրագրի հաջողության համար:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՆԱԽԱՊԵՍ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ: ԵԹԵ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՒՄ, ՈՐԻ ՄԻԱՎՈՐ ԱՐԺԵՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 1000 ԱՄՆ ԴՈԼԱՐԸ, ԱՊԱ ՀԱՅՏԻՆ ՊԵՏՔ Է ԿՑԵԼ ԵՐԵՔ ԱՊՐԱՆՔԱԳՐԵՐ ՏԱՐԲԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՆՇՈՒՄ ԵՆ ՏՎՅԱԼ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ: Առաջարկում պետք է լինի նաեւ նկարագրական մաս բյուջետային ծախսերի վերաբերյալ, որպեսզի Ժողովրդավարության հանձնաժողովի համար հասկանալի լինի, թե գումարն ինչպես է ծախսվելու: Բյուջեի նկարագրական մասը պետք է հաջորդի բյուջեի թվային մասին եւ մանրամասնությամբ բացատրի բյուջեով նախատեսված ծախսերը: Այլ կերպ ասած` շարադրական մասում բացատրվում է, թե բյուջեի առանձին տողերով նախատեսված թվերն ինչ են նշանակում եւ ինչպես են այդ թվերը հաշվարկվել:
Ծրագրային ծախսերը պետք է ուղղվեն ծրագրային գործունեության իրականացմանը: Դրանք կարող են ներառել գրականության կամ ուսումնական նյութերի պատրաստում կամ գնում, մասնագետներին վճարվող հոնորարներ, ճանապարհային, պայմանագրային, սեմինարների կամ համաժողովների ծախսեր (վճարումներ հրավիրված խոսնակներին, նյութերի պատրաստում, տարածքի վարձակալում) եւ այլն:
Սարքավորումները ներառում են համակարգիչ, պատճենահանող սարք, տպիչ կամ այլ տեխնիկական սարքավորումներ, որոնք անհրաժշտ են ծրագրի իրականացման համար (օրինակ` համակարգչի գնումը համաժողով կազմակերպելու նպատակով չի կարող դիտարկվել որպես հիմնավորված ծախս): Հիշեք որ, նմանատիպ կարճատեւ միջոցառումների համար Ժողովրդավարության հանձնաժողովի համար առավել ընդունելի է սարքավորումների վարձակալումը, քան թե դրանց գնումը:
Աշխատավարձ կարող է վճարվել միայն այն անձանց, ովքեր ուղղակիորեն ներգրավված են լինելու ծրագրում, որը այլապես չի հանդիսանում նրանց առօրյա աշխատանքի մասը, եւ որոնք իրենց ժամանակի մեծ մասը հատկացնելու են ծրագրային աշխատանքների իրականացմանը: Ծրագրային միջոցները չի կարելի օգտագործել կազմակերպության աշխատակիցների առօրյա գործառույթների վարձատրման նպատակով: Աշխատավարձը պետք է հաշվարկվի ծրագրի իրականացման ընթացքում աշխատած ժամերի ընդհանուր թվի հիման վրա (մեկ ամսվա կտրվածքով ծրագրային աշխատանքերում աշխատակցի ներդրած ժամանակի տոկոսային չափը աշխատավարձի հաշվարկման նախընտրելի բանաձեւն է): Աշխատավարձի չափը պետք է լինի խելամիտ եւ տեղական աշխատավարձերից ոչ բարձր: Հիշեք, որ աշխատավարձային ծախսերը չպետք է գերազանցեն ծրագրի բյուջեի 20%-ը: Ծրագրի ֆինանսավորման դեպքում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժին ներկայացվող հաշվետվություններին պետք է կցվեն նաեւ աշխատանքային պայմանագրերի պատճեները:
Վարչական ծախսերը ներառում են հեռահաղորդակցության ծախսեր (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ, փոստային ծառայություններ), պատճենահանման եւ տպելու ծառայություններ, գրասենյակային նյութեր եւ պարագաներ (թուղթ, տպիչի քարթրիջ, ծրար եւ այլն): Հիշեք, որ ծախսերի այս կատեգորիայի համար ֆինանսավորում կլինի միայն բացառիկ դեպքերում, այն է`երբ դրանք ուղղակիորեն կապված են ծրագրային գործունեության հետ եւ խիստ էական են ծրագրի հաջողության համար: Հայտատուները չպետք է հանձնաժողովից ակնկալեն վարչական ծախսերի գծով աջակցություն, եթե վերջիններս պարզապես անհրաժեշտ են կազմակերպության առօրյա գործունեության համար: Ինչպես եւ աշխատավարձերի դեպքում, ակնկալվում է, որ հայտատուները ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի մի մասը կհոգան իրենց միջոցների հաշվին:
»Այլ ծախսեր« բյուջետային հոդվածի կիրառումն անընդունելի է:
Սնունդը, որը ծրագրային միջոցառումներից որեւէ մեկի բաղկացուցիչ մաս չի հանդիսանում, չի կարող լինել դրամաշնորհի հաշվին կատարվող ծախս: Սննդի համար պետք է ապահովել ֆինանսավորման այլ աղբյուր: Եթե այս ծախսերն այլ աղբյուրներից ֆինանսավորելու
հնարավորություն չկա, ապա դրանց անհրաժեշտությունը պետք է հստակորեն հիմնավորվի, եւ այդ նպատակի համար նախատեսվող միջոցները չեն կարող գերազանցել դրամաշնորհի ընդհանուր գումարի 10%-ը: Սա նաեւ ներառում է դրամաշնորհի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար վճարվող օրապահիկները:
Ներկայացուցչական ծախսեր (զվարճանք, հանգիստ, սոցիալական միջոցառումներ, հանդիսավոր արարողություններ, երեկույթներ) չի թույլատրվում, եթե դրանք ծրագրային միջոցառումներից որեւէ մեկի բաղկացուցիչ մաս չեն հանդիսանում:
ՀԻՇԵՔ, ՈՐ ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԳԾՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԿՏԱ ԻՐ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ:
Նյութերի հրատարակման համար ներկայացված առաջարկները պետք է նկարագրեն, թե ում համար են նյութերը նախատեսված, ինչ բովանդակություն ունեն եւ ինչպես են բաշխվելու: Սեմինարներ նախատեսող ծրագրերը պետք է ներկայացնեն նաեւ, թե ովքեր են լինելու մասնակիցները, ինչ թեմա է արծարծվելու եւ ժամկետը: Եթե հայտում առաջարկվում է սեմինարի կամ դասընթացի անցկացում, ապա պետք է կցվեն նաեւ դասընթացի ժամանակ օգտագործվելիք նյութերը:
Դրամաշնորհի հատկացման գործընթացի տեւողությունը/ արդյունքների հաղորդումը հայտատուներին
Հայտերի դիտարկումից հետո բոլոր հայտատուները գրավոր կտեղեկացվեն Ժողովրդավարության հանձնաժողովի որոշման վերաբերյալ` լինի այն դրական, թե բացասական:
Հաղթող առաջարկների դեպքում դրամաշնորհի ողջ գործընթացի տեւողությունը (հայտերի ներկայացման համար հատկացված վերջնաժամկետից մինչեւ միջոցների փաստացի հատկացումը) հասնում է մինչեւ 10 շաբաթ: Ծրագրի այս փուլի համար միջոցների հատկացումը կկատարվի սույն հարկաբյուջետային տարում միջոցների առկայության վերաբերյալ Վաշինգտոնից Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության ստանալուց հետո:
Դրամաշնորհի գումարի հատկացումը եւ հաշվետվական պահանջները
Միջոցների հատկացումը կկատարվի երկու կամ ավելի մասհանումներով: Առաջին մասհանումը կտրամադրվի ծրագիրը սկսելու համար: Նախքան մնացած գումարների տրամադրումը` հայտատուն պետք է միջանկյալ հաշվետվություն ներկայացնի առաջին մասհանման միջոցների օգտագործման վերաբերյալ: Եթե միջանկյալ հաշվետվություն չի ներկայացվում կամ այն գոհացուցիչ չէ, հետագա մասհանումներ չեն կատարվի:
Վերջնական հաշվետվություն
Ծրագիրն ավարտելուց հետո դրամաշնորհի գծով պատասխանատու պաշտոնյային ներկայացվում է հաշվետվություն, որտեղ նկարագրվում են ծրագրի արդյունքները, կատարված աշխատանքը, ծրագրի վերաբերյալ գնահատականներ եւ ապագայում այն կատարելագործելու վերաբերյալ մտքեր: Հաշվետվության հետ կարելի է, իսկ երբեմն պահանջվում է նաեւ ներկայացնել տեսանյութեր, լազերային սկավառակներ եւ այլ աուդիո եւ վիդեո նյութեր, որոնք պատրաստվել են ծրագրի իրականացման ընթացքում եւ փաստում են այդ ծրագրի հաջողությունը: Հաշվետվությանը պետք է կցվեն դրամաշնորհային միջոցների փաստացի ծախսերի հաշվառումը եւ համապատասխան ստացականները: Այս հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը օգնում է Ժողովրդավարության հանձնաժողովին հետագա առաջարկների գնահատումը ավելի լավ կազմակերպելու գործում:
Խորհուրդներ
▪ Նախքան Ձեր հայտը ներկայացնելը
▪ մեկ անգամ եւս կարդացեք Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի պայմանները եւ համոզվեք, որ դրանք ճիշտ եք հասկացել, եւ Ձեր առաջարկը համապատասխանում է այդ ծրագրի նպատակներին,
▪ ուշադիր կարդացեք Ձեր հայտը եւ համոզվեք, որ այն ամբողջությամբ լրացված է եւ սխալներ չի պարունակում,
▪ խնդրեք Ձեր ծրագրից անտեղյակ որեւէ մեկին կարդալ Ձեր առաջարկը` համոզվելու համար, որ այն հասկանալի է: Հիշեք, որ Ժողովրդավարության հանձնաժողովի անդամները նախապես Ձեր ծրագրի մասին ոչինչ չգիտեն եւ, եթե կարդալիս չհասկանան Ձեր գրածը, ապա Ձեր առաջարկը չի ընդունվի,
▪ խնդրեք նախկինում դրամաշնորհի համար հայտ ներկայացրած որեւէ մեկին նայել Ձեր հայտը եւ առաջ քաշել հնարավոր բարեփոխումների խորհուրդներ,
▪ համոզվեք, որ հայտի տեքստը գրագետ տպված է, եւ պարզ ու հասկանալի է անգլերենով: Կատարյալ անգլերենը պարտադիր պահանջ չէ, սակայն շարադրանքը պետք է անգլիախոս մարդկանց համար հասկանալի լինի: