Russian - Armenian University  Follow

Թյուրքագիտության բակալավրիատի ծրագրի ընդունելություն 2017, Հայ-Ռուսական Համալսարան

Publish Date: Mar 31, 2017

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը 2017-2018 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրիատի ընդունելություն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով:

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը Հայ-ռուսական Համալսարանում չորսամյա դասընթաց է, որի ընթացքում ուսանողները կսովորեն մեկ կամ մի քանի արևելյան լեզուներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան Մերձավոր Արևելքի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Հնդկական թերակղզու  ուսումնասիրության համար: Արևելագիտության բակալավրիատը բացառիկ է լեզուների և առարկաների համադրությամբ, որոնք կարող է ընտրել ուսանողը: Ծրագիրը նպատակ ունի արևելյան լեզուների, Արևելքի պատմության, քաղաքականության, մշակույթի, գրականության, փիլիսոփայության ուսումնասիրման միջոցով ծանոթացնել ուսանողին ակադեմիական մեթոդներին և ձևավորել նրա պատկերացումը տարածաշրջանի մասին: Բակալավրի ուսանողները մի քանի ամիս կանցկացնեն ուսումնասիրվող երկրում և կմասնակցեն դասընթացների համալսարանական կենտրոններում և ակադեմիական հաստատություններում, ինչը կխթանի տվյալ երկրի հասարակության վարք ու բարքի, կենցաղի, լեզուների և բարբառների խորը իմացությունը: Ընդ որում, ուսումնական առաջին տարում նախատեսված է էքսկուրսիա Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական, Գիլան, Մազանդարան նահանգների իրանախոս և թյուրքախոս շրջաններ:

Գիտելիքները և հմտությունները, որոնք ուսանողը ձեռք կբերի բակալավրիատում ուսանելու տարիների ընթացքում, կդառնան աշխատանքային լայն հնարավորությունների սկիզբ: 

Թյուրքագիտության բակալավրիատ

Թուրքիան գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկներում: Այն G-20-ի, Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԻԿԿ անդամ պետություն է:
Սակայն Թյուրքագիտությունը չի ենթադրում սոսկ ժամանակակից Թուրքիայի ու թուրքերենի ուսումնասիրություն.
Թյուրքագիտության բակալավրիատի ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրել բոլոր թյուրքական ծագում ունեցող ժողովուրդներին` այդ թվում ադրբեջանցիներին, Ղրիմի թաթարներին, ղազախներին, ղրղզներին, ղաշղայիներին, ույղուրներին, ուզբեկներին և այլն:  Այն ներառում է թյուրքախոս տարածքների պատմության, լեզվի, կրոնի, գրականության, բանահյուսության, ազգագրություն, տնտսության, քաղաքականության, հոգևոր և նյութական մշակույթի դասընթացներ:
Ծրագրի բազմաբովանդակ բնույթն, անկասկած, պայմանավորելու է լայն աշխատանքային հնարավորություններ և հիմք է հանդիսանալու ուսանողների հետագա ակադմեիական նվաճումների համար:

Թյուրքագիտության բակալավրիատի ծրագիրը

  • b – հիմնական առարկաներ
  • c – իրանագիտության և թյուրքագիտության ընդհանուր առարկաներ
  • e – ընտրովի առարկաներ
  • ce – ընդհանուր ընտրովի առարկաներ իրանագիտության և թյուրքագիտության համար  
Թյուրքագիտության ներածություն (b). Այս դասընթացում ուսանողները կիմանան, թե ինչ է ենթադրում թյուրքագիտությունը որպես գիտություն: Ներածական ակնարկով կներկայացվի թյուրքական ժողովուրդների և թյուրքախոս տարածքների պատմությունը, լեզուն, գրականությունը, բանահյուսությունը, կրոնը, ազգագրությունը, հոգևոր և նյութական մշակույթը:
 
Լեզվաբանության ներածություն (c). Ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից լեզվաբանության նախապատմությունն ու ներկայիս շրջանակները, լեզվի վարքագծային և ռացիոնալիստական տեսությունները, լեզվի կառուցվածքի ունիվերսալ և ճանաչողական հայեցակարգերը, լեզվի ձևավորման գենետիկ և սոցիալական գործոնները, լեզվաբանական վերլուծությունները:
 
Թյուրքական լեզուների և բարբառների պատմություն (b). Թյուրքական լեզուներն ունեն 1100-ամյա պատմություն: Կուսումնասիրվեն թյուրքական լեզուների լեզվական առանձնահատկությունները,  նրանց ընդհանրությունը պրոտոթյուրքական սուբստրատի պատմական զարգացման համատեքստում և թյուրքական լեզուների ու բարբառների ժամանակային և տարածական բաժանումների տեսությունները:
 
Թյուրքալեզու տարածքներ (b). Թյուրքական լեզուների տարածման արեալն ընդգրկում է արևմուտքից` Թուրքիայից, մինչ արևելք` Սինցզյան, հյուսիսից` Արևելասիբիրական ծովից մինչև հարավ` Խորասան: Այս լեզուները կրողներն ապրում են Ադրբեջանում (ադրբեջանցիներ), Թուրքմենստանում (թուրքմեններ), Ուզբեկստանում (ուզբեկներ), Ռուսաստանում (կկարաչայները, չուվաշները, թաթարները, բաշքիրները և այլն), Թուրքիայում (թուրքեր), Չինաստանում (ույղուրներ) և այլն: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են թյուրախոս ժողովուրդներով բնակցված տարածքները պատմական համատեքստով:
 
Թուրքերենի տեսական քերականություն (b). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել ժամանակակից թուրքերենի քերականությունը՝ ընդգրկելով հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը, բառապաշարը:
 
Ադրբեջաներենի տեսական քերականություն (b). Այս դասընթացն ուսումնասիրում է ադրբեջաներենի քերականական համակարգը`  ներառելով հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը, բառապաշարը:
 
Գրականագիտության ներածություն (c).Դասընթացը նվիրված է գրականության պատմության խնդիրներին և հիմնական բաժիններին, գրականության և բանահյուսության փոխադարձ կապին, համաշխարհային գրականության զարգացման փուլերին, ավանդական գրականության հիմնական սկզբունքներին, գրական ժանրերին:
 
Թյուրքական գրականության պատմություն (b).    Դասընթացի ընթացքում ուսանողներն ուսումնասիրելու են թյուրքական ժողովուրդների գրականության պատմության ամբողջական շրջափուլերը`  սկսած Օրխոնի արձանագրություններից և հին ույղուրների բուդդայական տեքստերից, Կարախանյանների իսլամական գրականությունից և չաղաթայական գրական ժանրերից մինչև հին անատոլիական իսլամական միստիկ պոեմներ և ժամանակակից Թուրքիայի գրականություն:
 
Համեմատական կրոնագիտության հիմունքներ (ce). Այս դասընթացը աշխարհի կրոնների համեմատական և ակադեմիական ուսումնասիրության ներածություն է: Հիմնական թեմաները նվիրված են հավատալիքներին, սրբավայրերին, ծիսակարգերին, կրոնական էթիկային և բարոյականությանը,  կրոնի և քաղաքականության միջև եղած կապին, կրոնական ավանդույթների հասարակական խնդիրներին:
 
Արևելյան կրոնների պատմության և տեսության ներածություն (c). Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Արևելքի խոշոր կրոնական և գաղափարական ուղղությունները՝ ընդգրկելով հինդուիզմը, իսլամը, բուդդիզմը, սիկխիզմը, դաոսիզմը, կոնֆուցիականությունը, շինտոիզմը և այլ Արևելքում ծագող ժամանակակից կրոնական ուղղություններ:  Յուրաքանչյուր կրոն կուսումնասիրվի հաշվի առնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տիեզերքը հասկանալու և հասարակական կյանքը ձևավորելու մարդկանց ձգտումները՝ հիմնվելով փոխադարձ ըմբռնման և հանդուրժողականության վրա:  
 
Իսլամագիտություն (Ալեվիզմ) (b). Իսլամագիտության դասընթացում ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ իսլամական հայեցակարգերի, ծիսակարգերի, իսլամի ծագման, տարածման, ուղղությունների, դավանաբական սկզբունքների, քաղաքական սկզբունքների, կրոնական եզրույթների,  աշխարհաքաղաքական ընկալումների, սրբավայրերի, ալեվիականության մասին:
 
Քաղաքական իսլամ (c).Կուսումնասիրվեն առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ժամանակակից քաղաքական իսլամը՝  անդրադառնալով տարբեր շարժումների և խմբերի գաղափարախոսություններին: Քննության կառնվեն վաղ շրջանի իսլամի քաղաքական կառուցակարգը, սուննի-շիա հակադրությունը, հիմնական գաղափարախոսությունները, անդրադարձ կկատարվի ժամանակակից իսլամական շարժումներին, խմբավորումներին, ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները», «Համասը», «Հեզբոլահը», «Իսլամական պետությունը» և այլն:
 
Թյուրքական ժողովուրդների ֆիզիկական մարդաբանությունը (b). Այս դասընթացն ուսումնասիրելու է թյուրքական ժողովուրդների ծագումնաբանությունը: Արդյո՞ք նրանք գենետիկորեն կապված են Կենտրոնական Ասիայի թյուրքերի հետ, թե՞ ծագում են Անատոլիայի բնիկ բնակչությունից, որոնք մշակույթային առումով միջին դարերում ասիմիլիացվել են: Արդյո՞ք նրանց և ժամանակակից թյուրքական ժողովուրդների միջև որևէ գենետիկ կապ կա, թե՞ ոչ և այլն:
 
Թյուրքական ժողովուրդների ազգագրություն (b). Ուսումնասիրվելու են թյուրքական ժողովուրդների վարքն ու բարքը, կենցաղը, սովորությունները, մշակութային և պատմական փոխհարաբերությունները` օգտագործելով արդեն իսկ եղած ազգագրական աշխատանքները:
 
Թուրքիայի պատմություն (Օսմանյան և Հանրապետական շրջաններ) (b). Այս դասընթացում ուսանողները քննարկելու են Կենտրոնական Ասիայի, Օսմանյան և ժամանակակից Թուրքիայի պատմությունը,  քաղաքականությունը, դրանց միջև եղած կապը, զարգացումները:
 
Ժամանակակից Թուրքիայի քաղաքական համակարգը (e). Դասընթացը նպատակ ունի ապահովել Թուրքիայի քաղաքական ինստիտուտների և  գործընթացների դասական և ժամանակակից գրականության քննություն` Օսմանյան շրջանից սկսած մինչ այսօր: Հատուկ ուշադրություն կդարձվի հանրային քաղաքականության ձևավորման գործընթացներին, պետական կառավարման կառուցվածքին և զանգվածային շարժումներին: Ուսանողները կհասկանան և կվերլուծեն քաղաքական կյանքի բարդություններն ու զարգացումները, ինչպես նաև սոցիալական-տնտեսական գործոնները, որոնք ազդում են Թուրքիայի քաղաքական կյանքի վրա: 
 
Տարածաշրջանային կոնֆիլտներ (e). Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են տարածաշրջանի երկրների` ներառյալ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի. Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Պաղեստինի, Թուրքիայի, Հորդանանի ազգային մարտահրավերները, և ինչպես են անցյալում տեղի ունեցած հեղափոխությունները ազդում դրանց վրա:
 
Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ազգային փոքրամասնությունները (b). Ներկայումս ազգային փոքրամասնությունների կարգավիճակը և նրանց ճանաչումը Թուրքիայի ներքին քաղաքականության ամենաբարդ խնդիրներից է: Եթե այսօր այդ պայքարի մասն են կազմում ալևիներն ու քրդերը, Օսմանյան կայսրության շրջանում այս խնդրին էին  բախվում ոչ մուսուլման փոքրամասնությունները: Այս դասընթացում մենք կուսումնասիրենք քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնները, որոնք խթանեցին Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում ազգայնամոլության  ու միջհամայնքային բռնությունների առաջացմանը:  Ինչպես նաև կանդրադառնանք 20-րդ դարի Թուրքիայի հայերի, հույների, հրեաների և քրդերի պատմությանը:
 
Օսմանյան կայսրության հայկական գաղթօջախների պատմություն (b). Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։
Դասընթացն ուսումնասիրելու է Օսմանյան կայսրության հայկական գաղթօջախները ձևավորումը, Կոստանդնուպոլսի հայկական գաղթօջախը, առևտրականների և արհեստավորների դերը և այլն:
 
Հայոց ցեղասպանության պատմություն (e). Այս դասընթացի նպատակներն են. ցեղասպանագիտության ներածական ակնարկ՝ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանության ու տեղահանության և դրա պատճառների ու հետևանքների ուսումնասիրություն, միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծություն:
 
Մշակութաբանություն (ce). Ուսումնասիրվելու են համաշխարհային մշակույթի տեսություններն ու մշակույթի պատմությունը, մշակութային քաղաքականությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները:
 
Արևելյան արվեստի պատմություն  (c). Արևելյան արվեստը գեղարվեստական դասակարգման կարևոր ուղղություններից մեկն է: Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն արևելյան արվեստի ուղղությունները, արևելյան արվեստի ազդեցությունը համաշխարհային մշակույթային ժառանգության վրա, զուգահեռներ կանցկացվեն արևելյան և արևմտյան արվեստի ուղղությունների միջև:
Տրամաբանություն (c). Այս դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն տրամաբանությունը որպես գիտական ճյուղ, կքննվեն ինդուկտիվ և դեդուկտիվ մտահանգումները, մտածողությունը կառուցվածքի տեսանկյունից, մտքերի կապակցման ձևերը, ճանաչողությունը, և այն կանոնները, որոնք ապահովում են ճշմարտության ձեռքբերումն այդ ձևերի միջոցով:
 
Իրավագիտություն (ce). Դասընթացը ուսանողներին կներկայացնի իրավական սկզբունքները, գործընթացները, իրավական համակարգի կառուցվածքը՝ ներառելով օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերը, իրավունքի փիլիսոփայական ասպեկտները: Այն հնարավորություն կընձեռի բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:    
       
Քաղաքագիտություն (ce). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն քաղաքագիտությունը որպես գիտություն,  մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, պետությունների վարած քաղաքականությունը և դրանց նպատակահարմարությունը առանձին ոլորտներում:      
 
Տնտեսագիտություն (ce). Դասընթացի նպատակը արտադրական հարաբերությունների, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունների, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունների, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերի, եղանակների ուսումնասիրությունն է:
 
Թարգմանության տեսություն և պրակտիկա (b). Թարգմանությունը մեծ դեր ունի մշակութային արտադրության և գործնական տեղեկատվության փոխանակման և շրջանառության համար: Չունենալով թարգմանչի մասնագիտություն՝ ժամանակակից լեզվաբանները շատ հաճախ են թարգամնում ֆորմալ և ոչ ֆորմալ բնույթի տեքստեր: Այս դասընթացը նպատակ ունի ուսանողներինծանոթացնել այն խնդիրների հետ, որոնց նրանք հանդիպում են թարգմանչական գործունեություն իրականացնելիս:
 
Թուրքերեն (b). Թուրքերենի դասընթացն ունի երեք կարևոր նպատակ. ուսումնասիրել թուրքերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում ուսանողները ձեռք կբերեն թուրքերենով ազատ հաղորդակցվելու և գրելու հմտություններ; ներկայացնել նրանց ժամանակակից և օսմանյան շրջանի գրականությունը; թուրքերեն տեքստերի ընթերցման միջոցով ծանոթանալ Թուրքիայում տեղի ունեցող մշակութային, քաղաքական, կրոնական գործընթացներին: 
 
Ադրբեջաներեն (b).Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանալու են ժամանակակից ադրբեջաներենի հնչյունական, ձևաբանական, շարահյուսական համակարգերին, ուսումնասիրելու են ադրբեջաներենի բառապաշարը, կատարվելու են թարգմանություններ, կարդալու են տարբեր ոլորտի տեքստեր, որի արդյունքում ուսանողները ձեռք կբերեն ադրբեջաներենով ազատ գրելու, կարդալու, թարգմանելու, հաղորդակցվելու հմտություններ:
 
Օսմաներեն (b). Այս դասընթացի ընթացքում ուսանողները սովորելու են, թե ինչպես գրել և կարդալ օսմաներենով, որը հանդիսանում է Օսմանյան կայսրության և ժամանակակից թուրքերենին նախորդող լեզուն: Ուսումնասիրելու են օսմաներենի քերականական և բառապաշարային համակարգը, նրանցում առկա արաբական և պարսկական տարրերը, ինչպես նաև համեմատություններ են կատարվելու ժամանակակից թուրքերենի հետ:
 
Պարսկերեն (e). Այս դասընթացի ընթացքում ուսանողները ուսումնասիրելու են պարսկերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում նրանք  ձեռք են բերելու պարսկերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ՝ ներառյալ գեղարվեստական, քաղաքական, տնտեսական, կրոնական, գիտական և այլ ոլորտեր:
 
Արաբերեն (ce). Դասընթացի նպատակը ժամանակակից արաբերնի քերականական, բառապաշարային համակարգի ուսումնասիրությունն է, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ արաբերեն գրականություն, կթարգմանեն և կվերլուծեն արաբերենով գրված պատմական, կրոնական, քաղաքական, գեղարվեստական  գրականություն:
Հինդի (ce). Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Դևանագրիի այբուբենը, հինդիի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգը, որի արդյունքում կկարողանան կարդալ, գրել և հաղորդակցվել հինդիով՝ միաժամանակ ծանոթանալով հնդկական մշակույթին, սովորույթներին, գրականությանը:
 
Անգլերեն (ce).Անգլերենի և արևելագիտության համդարության արդյունքում ուսանողները կխորացնեն անգլերենի գիտելիքները, կուսումնասիրեն անգլերենով գրված մասնագիտական հոդվածներ, աշխատություններ, ձեռք կբերեն անգլերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ: 
 
Ֆրանսերեն    (ce). Ֆրանսերենը արևելագետների համար արևմտյան կարևոր լեզուներից է, քանի որ ֆրանսերենով են գրված արևելագիտական  բազում կարևոր աշխատություններ և  հոդվածներ: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանալու են ֆրանսերենով գրված մասնագիտական գրականությանը, ձեռք են բերելու ֆրանսերենով գրելու, կարդալու և հասկանալու, հաղորդակցվելու հմտություններ:
 
Գերմաներեն (ce).Գերմաներենը Եվրոպայի ամենակարևոր լեզուներից է բիզնեսի և մշակույթի համար: Բացի այդ, այն համացանցում ամենաշատ օգտագործվող երկրորդ լեզուն է (W3Techs 2014): Այն նաև  կիրառվում է որպես Արևմտյան Եվրոպայի երկրորդ լեզու, որը ծառայում է որպես հաղորդակցման միջոց: Գերմաներենով է գրված արևելագիտական հսկայական գրականություն: Գերմանիայում են կենտրոնացած արևելագիտական մեծ կենտրոններ: Ուստի գերմաներենի ազատ տիրապետումը թույլ կտա ուսանողներին կարդալ, հասկանալ, հաղորդակցվել և գրել այս լեզվով, բացի այդ ընկղմվել Եվրոպայի ամենաազդեցիկ պետություններից մեկի մշակույթի մեջ:
 
Ռուսերեն (c). Ռուսերենը, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հետ մեկտեղ համարվում է արևելագիտության համար կարևոր լեզուներից, քանի որ ռուսերենով են գրված արևելագիտական մի շարք կարևոր աշխատություններ, հոդվածներ և Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում արևելագիտական խոշոր կենտրոններ: Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ռուսերենով գրված գեղարվեստական գրականությունից զատ նաև մասնագիտական գրականություն, որը նրանց թույլ կտա ազատ գրել, կարդալ, հաղորդակցվել ռուսերենով: 

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի ընդունելության կարգը

Ովքե՞ր կարող են դիմել

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Լեզվի իմացության պահանջները

Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի դիմորդներից պահանջվում է հայերենի և առնվազն մեկ եվրոպական լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) իմացություն, ցանկալի է, որ դիմորդը տիրապետի նաև ռուսերենին: Բոլոր դիմորդների համար, ովքեր չեն տիրապետում ռուսերենին կամ ունեն այդ լեզվի իմացության թերի գիտելիքներ, Հայ-ռուսական Համալսարանը նախատեսում է ռուսերենի կամավոր դասընթացներ: Մեր դասավանդման փորձը ցույց է տվել, որ արևելյան լեզվի A մակարդակի իմացությունը առավելություն չէ, քանի որ մենք նախատեսում ենք լեզվի ուսումնասիրության ինտենսիվ դասընթացներ, որոնք հնարավորություն են ստեղծում այն ուսանողների համար, ովքեր ընդհանրապես չեն տիրապետում արևելյան լեզվին արագ հավասարվել լեզվի A մակարդակ ունեցողներին:

Քննությունները

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն ընդունելության միասնական քննություններ:

Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Գնահատման և թեստավորման կենտրոն):

Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները պետք է միասնական քննություններ հանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն) առարկաներից:

Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:

Տվյալ ուսումնական տարում դիմորդներն ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:

Միասնական քննության դիմում-հայտերը լրացնելը, ընդունելը և մուտքագրելը`

1) դիմորդը միասնական քննությանը մասնակցելու համար լրացնում է միասնական քննության դիմում-հայտ (այսուհետ` քննության դիմում-հայտ), իսկ քննության դիմում-հայտը փոփոխելու, ճշգրտելու և հաստատելու համար լրացնում է ցուցակ: Քննության դիմում-հայտի և ցուցակի ձևերը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը,

2) գնահատման և թեստավորման կենտրոնը առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են քննության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները,

3) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, գնահատման և թեստավորման կենտրոնից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով,

4) դպրոցը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից ու գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում և դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը,

5) դիմորդը քննության դիմում-հայտին կցում է անձնագրի, դրա բացակայության դեպքում՝ ծննդյան վկայականի պատճենը, մեկ լուսանկար (3x4 չափսի), յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին,

6) դպրոցի տնօրենն ստուգում է դիմորդի կողմից քննության դիմում-հայտի ճիշտ լրացված լինելը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և դիմորդին տալիս է ստացական,

7) նախորդ տարիների շրջանավարտների քննությունների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը,

8) նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում,

9) միասնական, կենտրոնացված քննությունները հայտագրվում են հետևյալ եղանակով`

ա. էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում էլեկտրոնային կապով, 

բ. էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցի տնօրենը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով,

10) դպրոցը քննության դիմում-հայտերը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննությանը մասնակցելու վճարի անդորրագիրը, անհրաժեշտության դեպքում՝ նաև դիմորդների տվյալներով էլեկտրոնային կրիչները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով,

11) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների դիմում-հայտերի ընդունումն սկսվում է տվյալ տարվա փետրվարի 1-ից և ավարտվում տվյալ տարվա մարտի 15-ին.

12) դիմորդի մասին մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու, ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը լիազոր մարմնի աշխատակազմերի միջոցով տվյալներն ուղարկում է դպրոց:

Քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) դիմորդը քննության դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնել՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը,

2) քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելու համար դիմորդը դիմում է դպրոցի տնօրենին և համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ քննության դիմում-հայտերը կնքում և մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն,

3) գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդների փոփոխված և քննության նոր դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում (այսուհետ` բազա) կատարում է համապատասխան փոփոխություններ,

4) քննության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստում է դիմորդների ցուցակները ըստ քննական առարկաների և կենտրոնների,

5) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են անցաթղթեր, որոնք գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը ուղարկում է դպրոցներ,

6) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը,

7) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է քննության դիմում-հայտ: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

Պահանջվող փաստաթղթերը 

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,

5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.

6) սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

8) փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Անվճար և վճարովի ուսուցում

Ընդունելությունը կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ և վճարովի հիմունքներով (ուսման վարձը` 500,000 դրամ):

Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակները հաստատելու, անվճար ու վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

Հետադարձ կապ

Էլ. հասցե՝ indoiranicarau@gmail.com, oriental.studies.rau@gmail.com

Հեռ.՝ (+37410) 27-70-66

Պահանջվող փաստաթղթերը 

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,

5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.

6) սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

8) փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Անվճար և վճարովի ուսուցում

Ընդունելությունը կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ և վճարովի հիմունքներով (ուսման վարձը` 500,000 դրամ):

Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակները հաստատելու, անվճար ու վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

Հետադարձ կապ

Էլ. հասցե՝ indoiranicarau@gmail.com, oriental.studies.rau@gmail.com

Հեռ.՝ (+37410) 27-70-66

Կրթաթոշակային ծրագրեր

Հայ Օգնության Միություն 

Լավագույն ուսանող

ՀՕՄ-ի Միավորների ջանքերով 1995 թվականից գործադրվեց և առ այսօր անխափան շարունակվում է «Լավագույն ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են հարյուրական ԱՄՆ դոլարի չափով պարգև:

Ծնողազուրկ երեխաների «Ուսանող» ծրագիր

«Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Ուսանող» ծրագիրը, որը գործում է 2009 թվականից:

(http://arsarmenia.org)

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։

Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը) բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։

(http://www.hovnanianfoundation.am/scholarships/)

Հայ կրթական հիմնարկություն

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող,  ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

(http://aefweb.org/)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության` հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործման համար կայուն երաշխիքներ են պետք․ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական կայունություն և տնտեսական վերելք: Ուստի հիմնադրամի առաջնային նպատակներից են.

  • աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը,
  • մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը,
  • կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • նպաստել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

(http://heh.am/?module=article&utility=show_article&type=static&id_article=20&lang=en)

Կարիերայի հնարավորությունները

Եթե արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատում ուսանողները կստանան բազմակողմանի կրթություն, ապա մագիստրատուրայի ընթացքում նրանց ուսումնասիրությունները կոնկրետ ուղղվածություն կունենան, որը հետագայում թույլ կտա նրանց նաև ընտրել իրենց կարիերայի զարգացման հետագա բնագավառը:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հմտությունները միշտ մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Արևելյան լեզվի իմացությունը անհատական և ակադեմիական աճի համար կարևոր է, որը ուսանողներին միջազգային կարիերայի հնարավորություն է տալու և նոր հեռանկարներ է ստեղծելու նրանց համար: Բացի այդ միջմշակութային հաղորդակցության հմտությունը նույնպես մեծ պահանջարկ ունի միջազգային աշխատաշուկայում:
Յուրաքանչյուր ուսանող ունի Արևելքին առնչվող հետաքրքրությունների շրջանակ, ուստի աշխատանքային բնագավառները կարող են այնքան բազմազան լինել, որքան ուսանողների հետաքրքրությունները:
Շրջանավարտները կարող են գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ակադեմիական, արվեստի և մշակույթի, խորհրդատվության, դիվանագիտության, լրագրության, գովազդի և մարքեթինգի, քաղաքականության, հանրային ծառայության, տուրիզմի, առևտրի, թարգմանության և վերլուծության ասպարեզներում, ֆինանսական կազմակերպություններում և բանկերում, միջազգային կազմակերպություններում:

Արևելագիտությունը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում

Հասարակական գիտությունների մեջ Արևելագիտությունը բացառիկ է այն առումով, որ ուսանողներին ծանոթացնում է մշակույթի և քաղաքակրթության հետ, որը սովորաբար չի կազմում հայկական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրի մաս: Ծրագիրն ընդգրկում է լեզվաբանություն, գրականություն, պատմություն և մշակույթ, բացի այդ լայն հնարավորություններ են ընձեռված այնպիսի ոլորտների ուսումնասիրության համար, ինչպիսիք են` արվեստ, հնագիտություն, փիլիսոփայություն, կրոն, ժամանակակից հասարակական գիտություններ և այլն: Ծրագիրը նաև կարող է հիմք հանդիսանալ տնտեսագիտության, իրավունքի, քաղաքագիտության, գովազդի ասպարեզում աշխատել ցանկացողների համար՝ նրանց թույլ տալով զուգահեռ ուսումնասիրել առաջավորասիական լեզուներ (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, հինդի):

Արևելքի մասին լուրերն այսօր գերակշռում են մեր տեղեկատվական դաշտում, իսկ արևելյան լեզուներն ու մշակույթը կազմում են մեր պատմության ու մշակույթի կարևոր մասը: Հայ-ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը (ֆակուլտետը) ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ժամանակակից ամենապահանջված գիտություններից մեկը` միաժամանակ նրանց ծանոթացնելով աշխարհի ամենագեղեցիկ պոեզիային, կրոններին, քաղաքակրթությանը, մշակույթին: Արևեալագիտությունը ակադեմիական կարևոր ճյուղ է` հաշվի առնելով միջազգային ասպարեզում նրա ունեցած քաղաքական, տնտեսական և մշակութային դերը:

Similar Opportunities


Disciplines

History

Islamic Studies

Languages

Linguistics

Middle Eastern Studies

Religious Studies

Turkish Studies

Study Levels

Undergraduate

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Armenia