«Thesaurus Poloniae» կրթաթոշակային ծրագիր մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող հետազոտողների համար

Publish Date: Jun 15, 2015

Deadline: Jun 20, 2015

«Thesaurus Poloniae» կրթաթոշակային ծրագիրը եռամսյա ծրագիր է` նպատակաուղղված արտասահմանյան գիտնականներին, ովքեր ուսումնասիրություններ են կատարում Լեհաստանի, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մշակույթի, պատմության և ժառանգության ոլորտներում:

Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության «Thesaurus Poloniae» կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Ծրագրին մասնակցության են հրավիրվում մշակութային ժառանգության կառավարմամբ և պահպանմամբ զբաղվող հետազոտողներին,  ինչպես նաև պատմության, սոցիոլոգիայի, ժողովրդագրության, մարդաբանության և այլ ոլորտների տեսական հետազոտություններ կատարողներին: Ծրագրին մասնակցության ենք հրավիում մշակութային ժառանգության կառավարմամբ և պահպանմամբ զբաղվող հետազոտողներին,  ինչպես նաև պատմության, սոցիոլոգիայի, ժողովրդագրության, մարդաբանության և այլ ոլորտների տեսական հետազոտություններ կատարողներին:

«Thesaurus Poloniae»  ծրագիրն իրականացվում է 2 դասակարգումներով`

→  «Սենյոր» (ավագ) ծրագիր` նպատակաուղղված պրոֆեսորներին և դոկտորի կոչում ունեցող ակադեմիական դասախոսներին,

→  «Յունյոր» (կրթսեր) ծրագիր` նպատակուղղված ասպիրանտներին

 Ծրագրին ընդգրկված մասնակիցը ստանալու է «Սենյոր» ծրագրում 3500 լեհական զլոտի (770 եվրո), «Յունյոր» ծրագրում` 2500 լեհական զլոտի (550 եվրո) կրթաթոշակ, ինչպես նաև առաջին կրթաթոշակի ստացման ընթացքում վճարվող միանվագ դրամաշնորհ`գրքերի և գիտական նյութերի գնման նպատակով (1500 լեհական զլոտի, 330 եվրո): Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնը հնարավորություն է տալիս օգտվելու նաև իր սեփական գրադարանից, որի ընթերցասրահում կան համակարգիչներ համացանցից օգտվելու հնարավորությամբ: Մշակութային միջազգային կենտրոնն աջակցում է մուտք գործելուն արխիվներ և գրադարաններ, ինչպես նաև Կրակովի ակադեմիական և մշակութային հաստատությունների կրթական գործունեությանը մասնակցելու հարցում: Ծրագրի մասնակիցներին տրամադրվում է առանձին, լիովին կահավորված բնակարան քաղաքի կենտրոնում:

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ-ի հունիսի 20-ն է:

Հավելյալ տեղեկություններ ծրագրի մասին, դիմում ներկայացնելու կարգի, փաստաթղթերի ներբեռնման և այլնի վերաբերյալ  կարող եք գտնել Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի էջում:

Հարցերի դեպքում զանգահարեք ` (+48) 12 42-42-848 հեռախոսահամարով, կամ էլ.նամակ ուղարկեք  m.wisniewski@mck.krakow.plհասցեին:

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով`

Program stypendialny Thesaurus Poloniae
Międzynarodowe Centrum Kultury
Rynek Główny 25
31-008 Kraków Poland


This opportunity has expired. It was originally published here:

http://www.erywan.msz.gov.pl/hy/bilateral_cooperation/educational_programs/open_call_for_thesaurus_poloniae_fellowship_programme

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Host Countries

Poland