ՏՀՏ ոլորտի բարձր կուրսերի ուսանողների ու երիտասարդ ձեռներեցների համար մեկնարկում է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը
Նախագծի շրջանակներում՝
Երևանից Անկարա է մեկնելու 12 երիտասարդներից կազմված հայաստանյան խումբը՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը նախագծի հիմնական փուլին մասնակցելու համար
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի շրջանակներում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում տեղի կունենա աքսելերացիոն ինտենսիվ քառօրյա դասընթաց, որը Հայաստանից և Թուրքիայից մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, հաստատել միջտարածաշրջանային կապեր, հանդիպել Թուրքիայի հրեշտակային ներդրողների և ձեռներեցության էկոմահակարգի առաջատար, ճանաչված ներկայացուցիչների հետ, ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Նախագծին կարող են մասնակցել ՏՀՏ ոլորտում սովորող բարձր կուրսերի ուսանողներ և սկսնակ ձեռներեցներ:
Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:
Հարցերի դեպքում զանգահարեք՝ +37460 505 898
Ցանկացողները կարող են դիմել լրացնելով առցանց հայտը կամ ներբեռնելով նույն հայտաձևը և լրացրած հայտերը ուղարկել info@pjc.am էլ փոստին:
0 Comments