American University of Armenia (AUA)  Follow

Տեղեկատվական հանդիպում և բաց քննարկում Մելանոմայի վերաբերյալ, Երևան

Publish Date: May 11, 2016

ՄԱՅԻՍ ամիսը հռչակված է որպես ՄԵԼԱՆՈՄԱՅԻ դեմ պայքարի ամիս, իսկ ՄԱՅԻՍԻ 11-ը՝ «ՄԵԼԱՆՈՄԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ»։
Արդեն 4-րդ տարին է Գլոբալ Շեյփերս Երևանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան նախաձեռնում են ՈՉ ՄԵԼԱՆՈՄԱՅԻՆ իրազեկության արշավը։ Նախաձեռնության շրջանակներում մայիս ամսվա ընթացքում կիրականացվի տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման միջոցառումների շարք:

Այս տարի նախաձեռնությանն է միացել նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանը։ ՈՉ ՄԵԼԱՆՈՄԱՅԻՆ արշավի շրջանակներում ՀԱՀ-ի մագիստրոսների ուսանողական խորհուրդը Գլոբալ Շեյփերս Երևանի հետ համատեղ մայիսի 11-ին կազմակերպում է տեղեկատվական հանդիպում և բաց քննարկում Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։

Հանդիպումը կանցկացնի Լիանա Սաֆարյանը, ով հանդիսանում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան-քիմիաթերապևտ և ոլորտի առաջատար մասնագետ:

Նա հանրությանն է ներկայացնելու մաշկի քաղծկեղի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, խոսելու է առաջացման պատճառների, կանխարգելման ու պաշտպաման միջոցների մասին, ինչպես նաև ներկայացնելու է բուժման արդիական մոտեցումներն ու հետևանքները։ Նախատեսված է նաև հարց ու պատասխանի բաժին, որի ընթացքում մասնակիցները կարող են թեմայի շուրջ բազմաբնույթ հարցեր ուղղել մասնագետին։

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկի քաղցկեղի այլ տեսակների շրջանում, որից տարեկան մահանում է 48.000 մարդ։ Մաշկի քաղցկեղի պատճառով մահացության ամենահաճախ հանդիպող պատճառն է (75%)։ Ամբողջ աշխարհում ամեն տարի բժիշկներն ախտորոշում են մելանոմայի շուրջ 160,000 նոր դեպքեր։ Կանանց մոտ մելանոմայի տեղակայման ամենահաճախ հանդիպող շրջանը սրունքներն են, իսկ տղամարդկանց մոտ՝ մեջքի շրջանը։

—————————
«Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի»-ն Համաշխարհային Տնտեսական Ֆորում-ի (World Economic Forum) նախաձեռնություններից է: Նորաստեղծ այս ցանցը գործում է 450 քաղաքներում և ունի 5,000-ից ավելի անդամ ողջ աշխարհում:
«Գլոբալ Շեյփերս»-ը կամավորության հիման վրա գործող, անկախ, շահույթ չհետապնդող, ապաքաղաքական, հասարակական երիտասարդական կազմակերպություն է։
Այն գործում է Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներին և խթանել հանրային շահերին հասցեագրված նախաձեռնությունների զարգացումը:

Գլոբալ Շեյփերս Երևանը ստեղծվել է 2012թ.-ի հուլիսին և ներկայումս համախմբում է 18 ակտիվ և խանդավառ երիտասարդների ազդեցիկ և դրական փոփոխության միտված նախագծերի շուրջ:

Similar Opportunities


Disciplines

Health

Public Health

Host Countries

Armenia

Event Types

Discussion